Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Կենդանակերպի 5 ամենաաշխատասեր նշանները. նրանց նպատակասլացությունը սահմաններ չունի

03.10.2024

Աստղագուշակությունը վաղուց գրավել է այն մարդկանց ուշադրությունը, ովքեր ձգտում են ավելի լավ հասկանալ իրենց և ուրիշներին: Այն կարող է պատմել նաև, թե կենդանակերպի որ նշաններն են ավելի նպատակասլաց և պատրաստ հաջողության ճանապարհին հաղթահարելու ցանկացած խոչընդոտ։

Ստորև կանդրադառնանք, թե կենդանակերպի որ նշանների ներկայացուցիչներն են աչքի ընկնում իրենց արդյունավետությամբ և գագաթնակետին հասնելու ձգտմամբ։

Այծեղջյուր

Սա կենդանակերպի ամենաաշխատասեր նշաններից մեկն է։ Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են կարգապահությամբ, պատասխանատվությամբ ու հաստատակամությամբ։ Նրանք չեն վախենում քրտնաջան աշխատանքից և պատրաստ են գնալ դեպի իրենց նպատակը՝ ի հեճուկս ցանկացած խոչընդոտի։

Այծեղջյուրի առանձնահատկությունները.

Կարգապահություն. Այծեղջյուրներն ունեն ժամանակն ու ռեսուրսները կառավարելու զարմանալի ունակություն ։

Պատասխանատվություն. Նրանք միշտ կատարում են իրենց պարտավորությունները՝ լինի դա աշխատանքային, թե անձնական։

Համառություն. Այս մարդիկ երբեք չեն հանձնվում, նույնիսկ, եթե հաջողության հասնելու ճանապարհը երկար ու դժվար է ստացվում։

Խոյ

Այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց էներգիայով և փառասիրությամբ։ Նրանք ձգտում են առաջնորդության և չեն վախենում պատասխանատվություն ստանձնել։ Ոգևորությունն ու վստահությունը նրանց դարձնում են հիանալի առաջնորդներ և ձեռներեցներ:

Խոյի առանձնահատկությունները.

Էներգիա. Խոյերը միշտ լի են ուժով և պատրաստ են գործելու։

Առաջնորդություն. Նրանք բնական առաջնորդներ են, ովքեր կարող են ոգեշնչել ուրիշներին:

Վստահություն. Խոյերը հավատում են իրենց և չեն վախենում ռիսկի դիմել։

Կույս

Այս նշանի իշխող մոլորակը Մերկուրին է։ Կույսերին բնորոշ է պերֆեկցիոնիզմը և վերլուծական միտքը։ Նրանք ուշադիր են մանրուքների նկատմամբ և ձգտում են կատարելության այն ամենում, ինչ անում են։ Կույսերը հաճախ ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջում են բարձր կենտրոնացում և ճշգրտություն։

Կույսի առանձնահատկությունները.

Պերֆեկցիոնիզմ. Կույսերը միշտ ձգտում են կատարյալին։

Վերլուծական միտք. Նրանք ունեն տեղեկատվությունը վերլուծելու և իրազեկված որոշումներ կայացնելու ունակություն:

Քրտնաջան աշխատանք. Կույսերը պատրաստ են շատ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար:

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց կրքով և վճռականությամբ։ Նրանք պատրաստ են գնալ մինչև վերջ իրենց նպատակներին հասնելու համար և չեն վախենում դժվարություններին դիմակայել։ Կարիճները հաճախ ընտրում են ռիսկի և բարձր պատասխանատվության հետ կապված մասնագիտություններ։

Կարիճի առանձնահատկությունները.

• Կիրք. Կարիճները իրենց հոգին են դնում այն ամենի մեջ, ինչ անում են:

Վճռականություն. Նրանք միշտ գնում են դեպի իրենց նպատակը՝ չնայած խոչընդոտներին։

• Ռիսկայնություն. Կարիճները չեն վախենում ռիսկի դիմել հանուն հաջողության։

Առյուծ

Այս նշանի տակ ծնված մարդիկ ունեն ուժեղ հավակնություններ և խարիզմա։ Նրանք ձգտում են լինել ուշադրության կենտրոնում և ճանաչում են փնտրում։ Առյուծները հաճախ ընտրում են կրեատիվ մասնագիտություններ կամ ղեկավար պաշտոններ, որտեղ նրանք կարող են ցուցադրել իրենց առաջնորդական որակները։

Առյուծի առանձնահատկությունները.

Փառասիրություն. Առյուծները միշտ ձգտում են դեպի վերև։

Խարիզմա. Նրանք գիտեն, թե ինչպես գրավել ուշադրությունը և ոգեշնչել ուրիշներին:

Առաջնորդություն. Առյուծները առաջնորդներ են, ովքեր կարող են իրենց հետևից տանել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6076 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-07-2026 10:51
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
18-07-2026 10:43
Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
18-07-2026 09:55
Իռլանդացի «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Բրենդա Ֆրիքերը ով խաղացել էր «Տանը մենակ 2» ֆիլմում, մահացել է 81 տարեկան հասակում: 
18-07-2026 04:00
Չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա կատարած իր առաջին ուղևորության ժամանակ Մեգան Մարքլը իրեն «նվաստացած» և «չափազանց տխուր» է զգացել, հաղորդում է People ամսագիրը՝ հղում անելով դքսուհու մտերիմներին: Հրատարակության համաձայն՝ նա պլանավորել էր հանրությանը ներկայանալ ամուսնու և երեխաների հետ, սակայն վերջին տարիներին թագավորական ընտանիքում շարունակվող սկանդալները, ի վերջո, խանգարեցին դրան:
17-07-2026 10:45
Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 857 անգամ
14.07.2026
Դիտվել է 337 անգամ
15.07.2026
Դիտվել է 337 անգամ
16.07.2026
Դիտվել է 278 անգամ
17.07.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster