Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024

Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս: Ինչպիսի՞ միջոցներ ընտրել այս նուրբ հատվածը զգուշորեն մաքրելու համար: Օճառի առկայությունը բաղադրության մեջ լա՞վ է, թե՞ վատ: Խոնավեցնող միջոց է պե՞տք, թե՞ ոչ։ Ներկայացնում ենք ամենատարածված սխալները և նշում, թե ինչպես ամեն ինչ ճիշտ անել:

Մոռանալ մաքրության մասին

Հիգիենան առողջության գրավականն է։ Մենք այս արտահայտությունը հիշում ենք մանկուց։ Իսկ ինտիմ հատվածի դեպքում այս կանոնը գործում է 100%-ով։ Դրա անտեսումը կարող է առաջացնել անհանգստություն, քոր և մրմուռ ու հանգեցնել առողջական խնդիրների:

Չափից ավելի մաքրում

Այնուամենայնիվ, ամեն ինչ լավ է չափի մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս լոգանք ընդունել և, համապատասխանաբար, ինտիմ հատվածը մաքրել օրական մեկ-երկու անգամ։ Այս պարագայում ոչ մի դեպքում չպետք է օգտագործեք հակասեպտիկ կամ հակաբակտերիալ բաղադրիչներով, ինչպես նաև բաղադրության մեջ օճառ կամ սպիրտ պարունակող միջոցներ: Բանն այն է, որ այս հատվածքի միկրոֆլորան շատ փխրուն է, և չափից ավելի մաքրումը կարող է խախտել դրա հավասարակշռությունը: Ուստի կարեւոր է ընտրել խոնավեցնող հատկություն ունեցող ինտիմ հիգիենայի միջոցներ։

Ամեն ինչի համար մեկ միջոցի օգտագործում

Մեր մարմնի ինտիմ գոտիներն ունեն յուրահատուկ միկրոֆլորա՝ թթվային pH ներքին սեռական օրգաններում և չեզոք pH՝ արտաքինում, ուստի այս հատվածները մաքրելլիս անհրաժեշտ են դրանց համար նախատեսված միջոցներ: Սովորական ցնցուղի գելերն ու օճառներն ունեն pH >8 ալկալիություն, ուստի դրանք բացարձակապես հարմար չեն ինտիմ հատվածը խնամելու համար: Դրանք կարող են փոխել թթվայնության մակարդակը և խախտել միկրոֆլորայի հավասարակշռությունը։ Բացի այդ, մարմնի համար նախատեսված միջոցները հաճախ պարունակում է բուրմունքներ և ներկանյութեր, որոնք կարող են առաջացնել գրգռվածություն և ալերգիա:

Այսպիսով, ինտիմ խնամքի միջոցներ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ բաղադրությունը չպարունակի.

• օճառ,
• ալկոհոլ,
• հակասեպտիկ բաղադրիչներ,
• ներկանյութեր։

Սպունգների օգտագործում

Թաց սպունգները և ճիլոպները հիանալի միջավայր են բակտերիաների համար: Բացի այդ, դրանք հարմար չեն նուրբ հատվածները լվանալու համար, քանի որ կարող են մեխանիկորեն վնասել մաշկը ու գրգռվածություն առաջացնել։

Անհարմարության անտեսում 

Գրեթե յուրաքանչյուր կին ինտիմ հատվածում զգում է չորություն և քոր: Դրա պատճառները շատ են՝ սկսած անհարմար ներքնազգեստից և մազահեռացման հետևանքներից մինչև սթրես ու հորմոնալ անհավասարակշռություն: Ինչ էլ որ լինի հիմնական պատճառը, պատշաճ խնամքը, որը ներառում է նուրբ մաքրում և խոնավացում, կօգնի վերացնել անհանգստությունը ինտիմ գոտում: Կարևոր է. եթե ախտանիշները չեն անհետանում, այլ ավելանում են, ինքնաբուժությամբ մի զբաղվեք և դիմեք մասնագետի։

Մոռալ խոնավացման մասին

Ինտիմ հատվածների մաշկի խոնավացումը նույնքան կարևոր քայլ է, որքան չոր դեմքի մաշկի խնամքը: Նույնիսկ, եթե դուք ընտրում եք ինտիմ հիգիենայի համար նուրբ մաքրող միջոց, խորհուրդ է տրվում այն համադրել հատուկ կրեմի հետ։ Կարևոր է, որ այն պարունակի բաղադրիչներ, որոնք հանգստացնում, վերացնում են գրգռվածությունը, սնուցում և փափկեցնում են նուրբ հատվածի մաշկը:

 Անհարմար ներքնազգեստի ընտրություն

600x400

Ներքնազգեստն առաջին հերթին պետք է լինի մաքուր և հարմարավետ։ Սինթետիկ նյութից պատրաստված գեղեցիկ, բայց կիպ կամ ձգող ներքնազգեստը կարող է հարել և անհանգստություն պատճառել՝ առաջացնելով ներաճած մազերի ու նույնիսկ մեխանիկական պզուկների ձևավորում, քանի որ նման ներքնազգեստը թույլ չի տալիս խոնավությունը մաշկի մակերևույթից գոլորշիանա ու հաճախ հանգեցնում է բակտերիալ վարակների։ Հենց դրա պատճառով է, որ մազահեռացումից հետո խորհուրդ չի տրվում անմիջապես սինթետիկ ներքնազգեստ հագնել։ Առօրյա կյանքի համար մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել հարթ բնական գործվածքներից պատրաստված հարմարավետ մոդելներ՝ առանց ժանյակի կամ ամուր առաձգական ժապավենների: Եթե ցնցուղից հետո անհարմարավետ ներքնազգեստի պատճառով տհաճ զգացողություն եք ունենում, ապա անպայման ձեր մաշկին խոնավեցնող կրեմ քսեք՝ գրգռվածությունը վերացնելու համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5595 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Հնարավո՞ր է վերականգնել կուրծքն այն հեռացման վիրահատությունից հետո

04.11.2025
Այսօր մաստէկտոմիան դաժան իրականություն է դառնում շատ կանանց համար՝ անկախ նրանց մասնագիտությունից, կենսակերպից կամ ֆինանսական վիճակից: Հնարավո՞ր է արդյոք այս գործընթացը շրջել:

Ինչպես կարող են կանայք պաշտպանել իրենց առողջությունը ցրտից

14.10.2025
Գինեկոլոգները բացատրել են, թե ինչպես են սեզոնային փոփոխություններն ազդում կանանց առողջության վրա և ինչ միջոցառումներ կարող են օգնել նվազեցնել ռիսկերը:

Կարևորի մասին. ինչպես են բուժզննումները պահպանում առողջությունն ու ժամանակը

09.09.2025
Առօրյա գործերի հորձանուտում՝ ընտանիք, աշխատանք, տուն, մենք հաճախ մեր առողջության մասին հոգ տանելը հետաձգում ենք։ Թվում է, թե ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, և եթե կան աննշան հիվանդություններ, դրանք «ինքնուրույն կանցնեն»։

Բոտոքս. փրկությո՞ւն, թե՞ խնդիրների աղբյուր. դրական և բացասական կողմերը

13.08.2025
Ժամանակակից կոսմետոլոգիայի աշխարհում բոտոքսի ներարկումները վաղուց դադարել են լինել միայն հոլիվուդյան աստղերի իրավասությունը և դարձել են երիտասարդությունը պահպանելու ամենատարածված ընթացակարգերից մեկը։ Սակայն այս տեխնիկայի շուրջ դեռևս կան բազմաթիվ առասպելներն և վեճերը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-01-2026 10:39
Տոնական շրջանի փայլից և շքեղությունից հետո, 2026 թվականը նշանավորում է մանիկյուրի զսպվածության և բնականության շրջանի սկիզբը: Շքեղությունն այլևս չի չափվում եղունգների երկարությամբ կամ շողշողուն դիզայնով. այն այժմ առողջ, խնամված և բնական ձեռքերի մեջ է։ Նոր տարվա միտումը կարճ, մինիմալիստական եղունգներն են, որոնք ընդգծում են առողջ ապրելակերպը: Գաղափարը պարզ է՝ մաքուր ձև, կատարյալ խնամված կուտիկուլներ և նուրբ փայլ:
05-01-2026 09:51
Ուֆայի պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետները բացատրել են նախաճաշի կարևորությունը: Առաջին հերթին նախաճաշը ապահովում է ամբողջ օրվա էներգիան, լրացնում գլիկոգենի պաշարները՝ խթանելով մտավոր և ֆիզիկական ակտիվությունը: Ճիշտ նախաճաշը նաև նպաստում է նյութափոխանակության ակտիվացմանը, նվազեցնում սրտանոթային հիվանդությունների ռիսկը և բարելավում հիշողությունն ու կենտրոնացումը:
05-01-2026 03:46
«Գահերի խաղի» աստղեր Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին Սաֆոլկի իրենց 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ գյուղական առանձնատանն ունեցել են կողոպուտի դեպք, հաղորդում է Daily Mail-ը։ Դեպքը տեղի է ունեցել չնայած լրացուցիչ անվտանգության միջոցառումների, այդ թվում՝ գրեթե երկու մետր բարձրությամբ կաղնե դարպասների տեղադրմանը՝ 15-րդ դարի պատմական տանը, որն ունի մասնակի խրամատ, նախորդ կողոպուտներից հետո։
05-01-2026 02:02
Լարիսա Դոլինայի հոբելյանական համերգը, որը նախատեսված էր մարտի 6-ին Մոսկվայի երաժշտության տանը, չեղարկվել է նրա բնակարանի հետ կապված սկանդալի պատճառով, հաղորդում է StarHit-ը: Լրատվամիջոցի տվյալներով՝ կազմակերպիչն արդեն տեղեկացրել է 70-ամյա երգչուհուն չեղարկման մասին: Որպես պատճառ նշվում է «հեռուստադիտողների մեծ թվով բացասական մեկնաբանություններն ու բողոքները»:
05-01-2026 01:05
Նախօրեին ԱՄՆ-ում տեղի է ունեցել Պալմ Սփրինգսի 37-րդ ամենամյա միջազգային կինոմրցանակաբաշխության արարողությունը: Հյուրերի թվում էին Թիմոթի Շալամեն, Մայլի Սայրուսը, ով պատրաստվում է կրկին ամուսնանալ, Էլ Ֆանինգը, Քեյթ Հադսոնը (մերկ զգեստով), Ամանդա Սեյֆրիդը և այլք:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.01.2026
Դիտվել է 1343 անգամ
01.01.2026
Դիտվել է 1206 անգամ
04.01.2026
Դիտվել է 1053 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster