Forbes ամսագիրը ներկայացրել է ԱՄՆ-ի ամենահաջողակ և ամենահարուստ կանանց ցուցակը։ Փորձագետները նշել են, որ 2024 թվականը ռեկորդային տարի էր «կապիտալիզմի թագուհիների» համար. նրանց ընդհանուր կարողությունն աճել է գրեթե մեկ քառորդով՝ հասնելով 154 միլիարդ դոլարի։
Այժմ ԱՄՆ-ում կա ռեկորդային թվով՝ 31 կին միլիարդատեր, ովքեր իրենց կարողությունը կուտակել են ինքնուրույն (չեն ստացել ոչ ամուսնուց, հորից կամ ընտանիքի այլ անդամներից): Բարձրացել է նաեւ ամենահարուստների ցուցակ մտնելու շեմը՝ 225 մլն դոլարից հասնելով 300 մլն դոլարի։
Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է 77-ամյա Դիանա Հենդրիքսը, ում կարողությունը գրեթե 21 մլրդ դոլար է ։ Նա երեխա է լույս աշխարհ բերել 17 տարեկանում, երկար ժամանակ աշխատել է որպես մատուցողուհի, իսկ հետո դարձել աշխարհի ամենահաջողակ գործարար կանանցից մեկը։ Հենդրիքսը ղեկավարում է ABC Supply-ը՝ տանիքների, երեսպատման և պատուհանների մեծածախ առևտրի մատակարարներից մեկը Միացյալ Նահանգներում:
Դիանա Հենդրիքս
Դիանային անվանում են նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության ամենաառատաձեռն նվիրատուներից մեկը։
Շոու բիզնեսի աստղերից ամենահարուստների թվում են Թեյլոր Սվիֆթը (1,3 միլիարդ դոլար), Ռիհաննան (1,4 միլիարդ դոլար), Քիմ Քարդաշյանը (1,7 միլիարդ դոլար), Օփրա Ուինֆրին (3 միլիարդ դոլար) և այլք:
Թեյլոր Սվիֆթ
Վարկանիշային աղյուսակում հայտնվել է 11 նորեկ։ Նրանց թվում է, օրինակ, 39-ամյա երգչուհի Քեթի Փերին՝ 350 միլիոն դոլար կարողությամբ։
Քեթի Փերի
Քայլի Ջենները կրկին ճանաչվել է ամենաերիտասարդ հարուստ ամերիկուհին։ 26 տարեկանում նրա կարողությունը հասել էր 710 միլիոն դոլարի։
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։