Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 պատճառ նախկինից երախտապարտ լինելու համար

23.07.2024

Ամուսնալուծությունը բառ է, որը հաճախ ասոցացվում է ցավի, վրդովմունքի և հիասթափության հետ: Բայց եթե ուշադիր նայեք, նույնիսկ այդ դժվարին իրավիճակում կարող եք լուսավոր կողմեր գտնել։ Չե՞ք հավատում: Կարդացեք ներկայացվող հոդվածը:

Հոգեբանները հավաստիացնում են, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է, և ամուսնալուծությունը բացառություն չէ։ Բացասական էմոցիաների մեջ ընկնելու փոխարեն՝ փորձեք իրավիճակին այլ տեսանկյունից նայել։ Միգուցե հենց բաժանումն է, որ ձեզ համար դռներ կբացի դեպի նոր հնարավորություններ, որոնք նախկինում անհասանելի էին թվում:

Պատրա՞ստ եք տեսնել առավելություններ, որոնք, թվում է, թե չկան: Եկեք միասին փնտրենք ձեր նախկինից երախտապարտ լինելու պատճառներ:

1. Այժմ դուք ավելի լավ գիտեք, թե ինչ եք ուզում ձեր անձնական կյանքում

Ամուսնալուծությունը ոչ միայն հարաբերությունների ավարտ է, այլև եզակի հնարավորություն՝ ավելի լավ հասկանալու ինքներդ ձեզ: Շատ կանայք, անցնելով այս փորձառության միջով, սկսում են ավելի հստակ գիտակցել իրենց իրական ցանկություններն ու կարիքները:

Ամուսնության ընթացքում համատեղ ծրագրերի և փոխզիջումների պրիզմայով կարող է դժվար լինել տեսնել ձեր սեփական ձգտումները: Այժմ դուք հնարավորություն եք ստացել վերանայելու ձեր առաջնահերթությունները և հստակ սահմանելու, թե կոնկրետ ինչ է ձեզ անհրաժեշտ անձնական կյանքում: Միգուցե հասկանաք, որ ավելի շատ ազատություն և անկախություն եք ուզում, կամ հակառակը՝ անկեղծ ընկերություն և աջակցություն:

2. Դուք ունեք փորձ, որը կօգնի ձեզ խուսափել սխալներից

Ամուսնալուծությունից ամենաարժեքավոր դասերից մեկն այն փորձն է, որն օգնում է ձեզ ապագայում խուսափել սխալներից: Ամուսնության մեջ յուրաքանչյուր հակամարտություն, յուրաքանչյուր խնդիր և ձախողում դառնում է անգնահատելի դաս:

Այդ փորձը ձեզ ավելի ուժեղ և իմաստուն է դարձնում՝ թույլ տալով վերլուծել ու հասկանալ, թե ինչն է սխալ եղել, և ինչ քայլեր պետք է ձեռնարկեք՝ նույն սխալները չկրկնելու համար: Գիտելիքի ու փորձի այս պաշարը կօգնի ձեզ կառուցել նոր հարաբերություններ՝ հաշվի առնելով անցյալը։

Դուք կկարողանաք խուսափել թունոտ իրավիճակներից, ընտրել զուգընկերներ, որոնք իսկապես համահունչ են ձեր արժեքներին և ակնկալիքներին ու ստեղծել առողջ, կայուն կապեր: Շնորհակալություն ձեր նախկինին՝ ձեզ ավելի իմաստուն դարձնելու համար և պատրաստ՝ նոր, ավելի հաջող հարաբերությունների:

3. Ժամանակ ունեք ինքներդ ձեզ համար

Ամուսնալուծությունը կարող է անսպասելիորեն ձեզ տալ ամենաթանկը՝ ժամանակ, որը դուք պետք է օգտագործեք ձեր և ձեր հետաքրքրությունների համար: Ամուսնության մեջ անձնական կրքերը և երազանքները հաճախ զոհաբերվում են հանուն ընդհանուր նպատակների և պարտականությունների: Այժմ հնարավորություն ունեք կրկին առաջնահերթություն սահմանելու և կենտրոնանալու այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է ձեզ համար:

Այս շրջանը կարող է լինել կատարյալ ժամանակ ինքնազարգացման, հոբբիների ու նոր հետաքրքրությունների համար։ Հնարավոր է՝ ցանկանաք վերադառնալ լքված նախագծերին, սկսել նոր բան սովորել կամ պարզապես ավելի շատ ժամանակ հատկացնել՝ կենտրոնանալով ձեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա: Հնարավոր է՝ ցանկություն ունենաք ճանապարհորդելու, նոր ընկերներ ձեռք բերելու կամ ստեղծագործելուն ժամանակ տրամադրելու:

4. Կրկին կարող եք վայելել սիրախաղ ու սիրավեպ

600x400

Ամուսնալուծությունից հետո ձեր անձնական կյանքում նոր էջ է բացվում՝ լի ռոմանտիկ հնարավորություններով։ Այս շրջանի հաճելի կողմերից մեկը կրկին սիրախաղի և ռոմանտիկ արկածների համար ազատ և բաց զգալու հնարավորությունն է:

Անկախ նրանից, թե որքան ժամանակ եք ամուսնացած եղել, բոլորն արժանի են զգալու նոր մարդկանց հանդիպելու և կրկին ռոմանտիկ հանդիպումների հուզմունքն ու ուրախությունն ապրելու: Այժմ դուք հնարավորություն ունեք ուսումնասիրելու ձեր նախասիրությունները, փորձելու նոր բաներ և վայելելու ձեր զուգընկերոջ ընտրության ազատությունը:

Կարող եք ձեզ թույլ տալ լինել ժիր, թեթև և բաց՝ նոր փորձառությունների համար: Սիրախաղը և սիրավեպը կապված են ոչ միայն նոր զուգընկեր գտնելու, այլև գրավչության և ինքնավստահության զգացումը վերականգնելու հետ:

5. Կարող եք ամրապնդել ձեր հարաբերությունները ընկերների և հարազատների հետ

Ամուսնալուծությունը ոչ միայն կյանքի մի կարևոր փուլի ավարտն է, այլև մյուսի սկիզբը, որի ընթացքում կարող եք վերանայել և վերագնահատել ձեր կապերը սիրելիների հետ: Ամուսնալուծությունից հետո հաճախ առիթ է լինում ամրապնդելու ընկերների և հարազատների հետ հարաբերությունները, որոնք կարող էին երկրորդ պլան մղված լինել:

Ամուսնության մեջ շատերը ժամանակի պակաս ունեն ընկերների ու հարազատների հետ շփվելու համար։ Ընտանեկան պարտավորությունները, երեխաներին խնամելը և տունը պահպանելը հաճախ շատ ժամանակ և էներգիա են խլում՝ քիչ տեղ թողնելով ընկերական ու բարեկամական կապեր պահպանելու համար: Ամուսնալուծությունը զգալի ժամանակ է ազատում, որը կարող եք տրամադրվել այս կարևոր հարաբերությունների վերականգնմանը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3485 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Ինչպես հասկանալ, թե ինչ է ձեզ իրականում անհրաժեշտ. 5 հարց հոգեբանից

16.04.2025
Մարդկանց հիմնական ցանկությունները իրարից շատ չեն տարբերվում՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է առողջություն, հարստություն և հաջողություն: Կարևոր է, սակայն, տարբերել սեփական և ուրիշի կողմից պարտադրված նպատակները:

Աշխարհի ութերորդ հրաշալիքը

07.04.2025
Շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, սիրելի՛ Լեդիներ։ Եղեք միշտ սիրված ու գնահատված:

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025
Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2025 10:25
Հայաստանը մայիսին պատվով ներկայացել է Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում՝ դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։ Շաբաթվա ընթացքում գործել է հատուկ հայկական տաղավար, որտեղ ներկայացված են եղել հայ վարպետների աշխատանքները՝ ձեռագործ պարագաներ, արհեստագործական արտադրանք, ազգային ոճով աքսեսուարներ և գեղարվեստական լուծումներով մոդելային նմուշներ։
02-06-2025 10:21
Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ:
02-06-2025 10:12
Hayat Project-ի երգչուհի Նարե Հովհաննիսյանը օրերս Գյումրիում կայացած խմբի համերգի ժամանակ ընկել է բեմից, բայց, բարեբախտաբար, երգչուհին լավ է: Նա այս մասին հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։ Երգչուհին ի պատասխան երկրպագուների անհանգստության, նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Միջադեպը տեղի է ունեցել համերգի կեսից, Նարեն, նույնիսկ, իր վայրէջքից հետո բարձրացել է բեմ ու շարունակել համերգը խմբի մյուս անդամների հետ։
02-06-2025 10:02
TikTok-ում հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ խորհուրդներ առաջարկող ամենահայտնի տեսանյութերի կեսից ավելին ապատեղեկատվություն է պարունակում, ցույց է տվել The Guardian պարբերականի հետաքննությունը։ Շատ տեսանյութերում տրվել են ընդհանուր խորհուրդներ՝ հիմնված նեղ անձնական փորձի և անեկդոտային տվյալների վրա, որոնք «կարող են համընդհանուր կիրառելի չլինել»:

02-06-2025 07:13
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 728 անգամ
27.05.2025
Դիտվել է 685 անգամ
29.05.2025
Դիտվել է 603 անգամ
28.05.2025
Դիտվել է 564 անգամ
31.05.2025
Դիտվել է 403 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster