Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

8 մթերք, որոնք պետք է ուտել հիմա՝ տարիքի հետ առողջ մնալու համար

05.06.2024

Ընդհանրապես ընդունված է, որ կանայք միջինում ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։ Համաձայն Harvard Health-ի՝ 65 և բարձր տարիքի մարդկանց 57%-ը կանայք են: Իսկ 85 տարեկանում կանայք կազմում են 67%:

Այդուահանդերձ, այս առավելությունն ունի իր գինը. կանայք հակված են հիվանդացության ավելի բարձր ցուցանիշներ ունենալուն: Թեև, նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք կարող են նվազեցնել ռիսկի գործոնը՝ պարզապես բարելավելով իրենց սննդակարգը:

Գիտնականները պարզել են, որ պիգմենտային կարոտինոիդներով հարուստ սննդակարգը օգնում է օրգանիզմը պաշտպանել հիվանդություններից։ Այս տարրերն առկա են կաղամբում, սպանախում, ձմերուկում, բուլղարական պղպեղում, լոլիկում, նարինջում, գազարում և աֆրիկյան կարտոֆիլում: Այս գունավոր մրգերն ու բանջարեղենը հատկապես կարևոր են տեսողության և ճանաչողական կարողությունների կորստի կանխարգելման համար:

600x400

«Գաղափարն այն է, որ տղամարդիկ ստանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնք հակված են սպանել նրանց: Բայց կանայք դրանցով հիվանդանում են ավելի քիչ կամ ավելի ուշ, ուստի նրանք ավելի երկար են ապրում, բայց դրանք թուլացնող հիվանդություններ են», - ասում է Ֆրանկլինի UGA քոլեջի պրոֆեսոր Բիլլի Ռ. Համոնդը:

Փորձագետի խոսքով, աշխարհում մակուլյար դեգեներացիայի (ցանցաթաղանթի պաթոլոգիա, որը հանգեցնում է տեսողության աստիճանական կորստի) և դեմենցիայի երկու երրորդը տեղի է ունենում կանանց շրջանում։ Նրանք տարիներ շարունակ տառապում են այս հիվանդություններից, որոնք, սակայն, լավագույնս կանխարգելվում են ապրելակերպի փոփոխության միջոցով:

Հետազոտությունը մանրամասնում է մի քանի այլակերպված վիճակներ՝ աուտոիմուն հիվանդություններից մինչև տկարամտություն, որոնք, նույնիսկ կյանքի տեւողության տարբերությունները հաշվի առնելով, շատ ավելի հաճախ են հանդիպում կանանց, քան տղամարդկանց մոտ:

«Եթե բոլոր աուտոիմուն հիվանդությունները միասին վերցնենք, կանայք կազմում են տուժածների գրեթե 80%-ը: Այսպիսով, այս խոցելիության պատճառով, որն անմիջականորեն կապված է կենսաբանության հետ, կանայք լրացուցիչ կանխարգելիչ խնամքի կարիք ունեն», - ընդգծում է պրոֆեսոր Համոնդը:

Մասնագետը նշում է նաև, որ կանայք միջինում ավելի շատ ճարպ ունեն, քան տղամարդիկ։ Հենց կուտակված ճարպն է, որ ծառայում է որպես սննդային շատ վիտամինների և հանքանյութերի զգալի աղբյուր՝ հղիության ընթացքում կանանց համար դառնալով օգտակար պահեստ: Բայց բացի առավելություններից, այս հասանելիությունը նշանակում է, որ ավելի քիչ օգտակար տարրեր են հասնում ցանցաթաղանթ և ուղեղ, քան անհրաժեշտ է: Դրա պատճառով կանայք ավելի շատ են ենթարկվում դեգեներատիվ խնդիրների վտանգի:

Դիետիկ պիգմենտային կարոտինոիդների օգտագործումը, որոնք պարունակվում են կաղամբի, սպանախի, ձմերուկի, բուլղարական պղպեղի, լոլիկի, նարինջի և աֆրիկյան կարտոֆիլի մեջ, մարդու համար գործում է որպես հակաօքսիդանտ: Երկու հատուկ կարոտինոիդներ՝ լյուտեինը և զեաքսանտինը, հայտնաբերված են աչքի և ուղեղի որոշ հյուսվածքներում և, ինչպես ցույց են տվել հետազատությունները, դրանք ուղղակիորեն բարելավում են կենտրոնական նյարդային համակարգի դեգեներացիան:

«Շատ կարևոր է, որ կանայք չմոռանան իրենց առողջությանը սպառնացող վտանգի մասին և կարողանան ժամանակին փոխել սննդակարգը՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար»,- ընգծել է պրոֆեսորը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5458 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1447 անգամ
02.06.2026
Դիտվել է 755 անգամ
31.05.2026
Դիտվել է 337 անգամ
04.06.2026
Դիտվել է 192 անգամ
05.06.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster