Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես հասկանալ ինքներդ ձեզ և սկսել նոր կյանք. 10 օգտակար խորհուրդ

31.05.2024

Նախատեսում եք երկուշաբթիից նոր կյա՞նք սկսել: Պետք չէ դրական փոփոխությունները հետաձգել մինչև շաբաթվա սկիզբը. առաջին փոքր քայլը կարելի է անել հենց հիմա: Հետևյալ 10 խորհուրդները կօգնեն ձեզ այդ հարցում։

Օրագիր պահեք

Օրագրերը կարող են օգնել ձեր գլուխը մաքրել անհանգիստ և մոլուցքային մտքերից: Որոշել եք ինքներդ ձեզ հասկանա՞լ: Դա արեք գրավոր: Շատ ավելի արդյունավետ և օգտակար է թղթի վրա ինքնաարտացոլումը։ Եթե դատարկ թերթիկը ձեզ անհանգստացնում է, փորձեք թեմատիկ օրագրեր՝ հուշումներով՝ պատրաստի հարցերով և նույնիսկ օրվա առաջադրանքներով:

Հանդիպումներ նշանակեք

Որքան մեծանում ենք, այնքան դժվար է լինում ավելի շատ մարդկանց հետ ընկերություն պահպանելը: Բայց երբեմն զբաղվածությունն ու «մեծահասակների» առաջնահերթությունները ստիպում են մոռանալ նույնիսկ մտերիմ ընկերներին: Մի սահմանափակվեք անցյալի հաճելի շփումները վերականգնելով, զարգացրեք հաղորդակցությունը նոր մարդկանց հետ. գուցե դուք արդեն պարբերաբար հաղորդագրություններ եք փոխանակում որևէ մեկի հետ ինտերնետում և զրուցում ինչ-որ մեկի հետ վերելակում: Եթե մեկ գավաթ սուրճի հրավերը ձեզ աներևակայելի է թվում, խնդրեք խորհուրդ կամ մի փոքր օգնություն, այն աշխատում է անթերի:

Վերադասավորում կատարեք

600x400

Մեր կյանքում նկատելի փոփոխությունների բացակայության դեպքում ժամանակը սկսում է թվալ ավելի արագ: Ինչը զարմանալի չէ, երբ օրերը, շաբաթները, ամիսները և նույնիսկ տարիները չեն տարբերվում միմյանցից:

Նորության զգացում բերելու և առույգանալու ամենահեշտ ձևը տան կահույքի վերադասավորումն է: Մի մոռացեք փոխել վարագույրները և այլ կտորները, փորձարկեք տարբեր լամպեր և բույսեր: Ձեր տունն անճանաչելիորեն կփոխվի առանց ժամանակատար վերանորոգման:

Կատարեք ընդհանուր մաքրություն

Խոսքը միայն հատակին և սառնարանի դարակներին հավաքված փոշու մասին չէ: Իհարկե, երբեք վատ գաղափար չէ լվանալ ձեր պատուհանները, բայց նույնքան կարևոր է հոգ տանել թվային հիգիենայի մասին: Սքրինշոթների շարք, հնացած նամակագրություն և կոնտակտներ ձեր նոթատետրում, անօգուտ ալիքներ և նամակագրություններ տարբեր սոցիալական ցանցերում ու էլ.փոստում. այս ամենն ամեն օր գողանում է ձեր ուշադրությունն ու ինքնատիրապետման ունակությունը: Նոր կյանքը սկսվում է կյանքի բոլոր ոլորտներում մեծ մաքրությամբ:

Փոխեք զգեստապահարանը

Ժամանակի ընթացքում մենք հայտնվում ենք մեր սեփական նախասիրությունների թակարդում և վախենում նոր բաներ փորձել: Արդյունքում զգեստապահարանը համալրվում է նախորդների նման մեկ այլ հարմարավետ վերնաշապիկով ու ջինսե տաբատով։ Նախքան հաջորդ նոր բանը որոշելը, համացանցում գտեք ձեր տեսակի և կազմվածքին համապատասխան պրոֆեսիոնալ ոճաբանների կամ հայտնիների կերպարներ: Ձեր սեփական նոր ոճը ստեղծելու համար կարող է օգտակար լինել ուրիշի ոճի կրկնօրինակումը. հանգամանալի փորձեք դրանք հանդերձարանում․ նույնիսկ, եթե չգնեք դրանք, առնվազն կվստահանաք, թե ինչպիսի տեսք կցանկանայիք և կկարողանայիք ունենալ:

Ազատեք առավոտը

600x400

Առավոտյան ձեր առօրյան ստեղծում է տրամադրություն ամբողջ օրվա համար. եթե դուք բառացիորեն չեք ցանկանում արթնանալ, գուցե կարիք լինի՞ գտնել պատճառ և մոտիվացիա: Երեկոյան պատրաստվեք գալիք օրվան, իսկ ամենահաճելի ու ոգեշնչող գործերը թողեք առավոտյան։ Գուցե որոշել եք ավելի շա՞տ ժամանակ հատկացնել գեղեցիկ հարդարանքին կամ դիտել ձեր սիրելի սերիալի դրվագը: Կարևորը սովորելն է, թե ինչպես ստեղծել լավ տրամադրություն սեփական ձեռքերով: Իսկ առավոտյան ժամերը լավ առիթ են թարմ ուղեղով մտածելու կյանքի մասին, երբ ձեզ ոչ ոք չի անհանգստացնում։

Կազմեք նոր երգացանկ

Երաժշտությունն օգնում է մեզ հաղթահարել դժվար ժամանակները, ուղեկցում է կյանքի կարևոր պահերին և պարզապես բարձրացնում տրամադրությունը: Այնուամենայնիվ, պետք է համոզվեք՝ արդյոք շարունակաբար չե՞ք լսում այն մեղեդիները, որոնք ամենահաճելի ասոցիացիաներ չէ, որ առաջացնում են: Կարոտախտով տառապելը ևս լուծում չէ, եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, այնպես որ՝ կազմեք նոր ոգեշնչող երգացանկ, որը նոր նոտաներ կբերի ձեր առօրյա կյանքում՝ բառացի և փոխաբերական իմաստով:

Քնեք ըստ ժամանակացույցի

600x400

Մենք հասկանում ենք, որ դուք այլևս էներգիա չունեք կարդալու առողջ քնի առավելությունների մասին: Ի վերջո, իսկապես ցանկանում եք գիշերը մի քանի ժամ նվիրել ինքներդ ձեզ, երբ ամբողջ աշխատանքը մնում է մի կողմում: Բայց ճշմարտությունն այն է, որ լավ քունն անհրաժեշտ է մարմնի բնականոն գործունեությունը, գեղեցկությունը, երիտասարդությունը և մտավոր բարեկեցությունը պահպանելու համար: Եթե ժամը 22-ին քուն մտնելը ձեզ թվում է ծանր աշխատանք, խոստացեք ինքներդ ձեզ պահել այն առնվազն մեկ ամիս, և կտեսնեք օգուտներ, որոնցից գուցե այլևս չցանկանաք հրաժարվել:

Փակեք պարտքերը

Դժվար է մոռանալ անցյալը, երբ այն քեզ թույլ չի տալիս գնալ: Վարկերն ու փոխառությունները հաճախ դառնում են ոչ միայն ֆինանսական փոս, այլև զգացմունքային: Հաճախ դա ամենևին էլ հեշտ չէ, բայց եթե պարտքեր ունեք, սկսեք դրանք փակել այսօր, որպեսզի մի օր կարողանաք ինքդ ձեզ ասել. «Ես ոչ ոքի ոչինչ պարտք չեմ» և ազատ զգալ ֆինանսական բեռի ճնշումից:

Գնահատեք ձեր հարաբերություններն ու աշխատանքը

Կարիերան և հարաբերությունները երկու ոլորտներ են, որոնք մեծապես որոշում են մեր ողջ կյանքը: Կարևոր է դադարեցնել հոսանքով ընթանալը և անկեղծորեն խոստովանել ինքներդ ձեզ. որքանո՞վ եք բավարարված ձեր զուգընկերոջից և դիրքից: Երբեմն մեկ զրույցը բավական է իրավիճակը բարելավելու համար, երբեմն կարևոր է վերջակետ դնել դրան։ Ի դեպ, եթե ձեր աշխատանքում մեծ նշանակություն չեք տեսնում, բայց պատրաստ չեք հեռանալու, փորձեք իմաստ գտնել դրանից դուրս, օրինակ՝ ձեր հանգստյան օրերի մի մասը նվիրելով կամավորությանը կամ հոբբիին: Սա հիանալի միջոց է մարդկանց նոր շրջանակ ստեղծելու համար, որոնց հետ դուք արդեն նույն ալիքի վրա եք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3832 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ալֆա կին. ուժի և քնքշության ներդաշնակություն, որը գերում է տղամարդկանց

02.07.2025
Ո՞վ է նա՝ այս խորհրդավոր անծանոթուհին, և հնարավո՞ր է դառնալ նրա նման։ Հոգեբանները կարծում են, որ նման հատկանիշները տրված են բնությունից, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող սովորել այդպիսին լինել։

Ժամանակակից սերնդի հոլովակային մտածողությունը. զրոյական կենտրոնացում և անտարբերություն

20.06.2025
Հոլովակային մտածողության պարագայում ընկալողը, որպես կանոն, բավարար ժամանակ չունի ստացված տեղեկատվությունը պատշաճ կերպով մշակելու համար և, ավելի շուտ, տպավորություն է ստանում, բայց չի ըմբռնում տեսածը:

5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ զարգացնել hուզական ինտելեկտը

13.06.2025
Հույզերը բավականին կարևոր են մարդու և նրա հոգեկան առողջության համար: Ներկայացնում ենք հոգեբանների խորհուրդներ այն մասին, թե ինչպես զարգացնել հուզական ինտելեկտն առօրյա սովորությունների օգնությամբ:

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-07-2025 09:42
Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։ 
18-07-2025 09:36
Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
18-07-2025 09:33
2025 թվականի ամառվա նորաձևության թրենդը Sardine Girl Summer-նն է՝ տարօրինակ, ծովային և հմայիչ ձևով ծիծաղելի։ Այն ունի ծովի աղի, Chanel No. 5-ի բույր և... սարդինների: Այո, բառացիորեն. նորաձևության նոր միտումը ձուկն է, ձկան պարկերը, ձկան շքեղությունը: Եվ այն նվաճում է պոդիումները, TikTok-ը և բոլոր նրանց սրտերը, ովքեր հոգնել են բեժ գույնի առօրյա կյանքից և «հանգիստ շքեղությունից»:
18-07-2025 09:25
Սոցիալական ցանցերի երկարատև օգտագործումը կապված է ուշադրության պահպանման դժվարության, հուզական հոգնածության աճի և կախվածություն հիշեցնող վարքագծի հետ։ Ըստ Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի և Սինգապուրի Research Network հետազոտական գործակալության նոր զեկույցի՝ երիտասարդ մասնակիցների 68%-ը հայտնել է կենտրոնանալու դժվարությունների մասին, մինչդեռ շատերը դժվարացել են դպրոցական առաջադրանքները կատարել կամ մեկ րոպեից ավելի բովանդակություն (կոնտենտ) դիտել։
18-07-2025 08:41
Շվեյցարական շքեղության հոլդինգ Richemont-ը, որը Cartier-ի, Van Cleef & Arpels-ի և այլ հայտնի ապրանքանիշերի սեփականատերն է, հայտնել է վաճառքի 6% աճի մասին առաջին ֆինանսական եռամսյակում (մինչև 5.4 միլիարդ եվրո՝ հաստատուն տեմպերով)՝ շնորհիվ Եվրոպայում, Ամերիկայում և Մերձավոր Արևելքում զարդերի մեծ պահանջարկի, հաղորդում է WWD-ն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.07.2025
Դիտվել է 843 անգամ
15.07.2025
Դիտվել է 409 անգամ
17.07.2025
Դիտվել է 247 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster