Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Բացահայտվել են զույգերի վեճերի ամենատարածված պատճառները

08.11.2023

Ֆինանսական սովորությունները զույգերի վեճերի ամենատարածված պատճառներից են, գտնում է հոգեբան Ջորջինա Շթերմերը։ Metro-ի հետ զրույցում նա նշել է վարքի այլ ձևեր, որոնք նյարդայնացնում են զուգընկերներին։

Շթերմերը նշել է, որ ֆինանսական անհամատեղելիությունը տղամարդկանց և կանանց համար կարող է նույնքան նյարդայնացնող ու հիասթափեցնող լինել, որքան ընդհանուր հետաքրքրությունների բացակայությունը կամ անորակ սեքսը: Նրա կարծիքով՝ խնդիրը հաղթահարելու միակ ճանապարհը գումարային հարցերն ավելի հաճախ քննարկելն է, այլ ոչ թե միմյանցից եկամուտներն ու ծախսերը թաքցնելը։

Հարաբերությունների մեկ այլ նյարդայնացնող գործոն, ըստ Շթերմերի, հաճախ զուգընկերոջ ընկերներն են: «Դուք կարող եք վրդովվել նրանց պահվածքից կամ ձեր զուգընկերոջ հետ մտերմությունից, կամ անապահով զգալ նրանց շրջապատում: Ամեն դեպքում, պետք չէ թաքցնել այս զգացմունքները»,- հորտորում է հոգեբանը։ Նա խորհուրդ է տալիս նրբանկատորեն պատմել զուգընկերոջը ձեր զգացողությունների մասին՝ միաժամանակ զերծ մնալով կոպտությունից և քննադատությունից:

600x400

Բացի այդ, ըստ Շթերմերի, զույգերը հաճախ վիճում են, երբ զուգընկերներից մեկը հարաբերություններում իրեն չհասկացված կամ անտեսված է զգում: Հոգեբանի խոսքով՝ երբեմն դա, իրոք, այդպես է, բայց շատ դեպքերում խնդիրն առաջանում է զուգընկերոջը ցանկությունների ու կարիքների մասին պատմելու անկարողությունից։
«Հնարավոր է՝ դուք սպասում եք ռոմանտիկ ժեստի, մոտիվացիայի, կարեկցանքի կամ արկածի: Բայց իրականությունն այն է, որ ոչ ոք չի կարող մտքեր կարդալ, ցանկությունների մասին պետք է խոսել», - ամփոփում է Շթերմեր:

Նախկինում ամուսնալուծությունների ոլորտում մասնագիտացած հոգեբաններն ու իրավաբանները բացատրել էին, թե ինչու են երկար տարիներ ամուսնությունից հետո որոշ զույգեր որոշում բաժանվել։ Նրանց կարծիքով՝ հասուն տարիքում բաժանման ամենատարածված պատճառներից մեկը միմյանց անտեսումն է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6141 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2026 12:10
2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
06-05-2026 11:43
2026 թվականի Met Gala-ի ժամանակ 31-ամյա Ջիջի Հադիդը մանրամասներ է պատմել 51-ամյա Բրեդլի Քուփերի հետ իր սիրավեպի մասին: Vogue-ի համար ուղիղ եթերի ժամանակ մոդելը զրուցել է Էշլի Գրեհեմի և Կարա Դելևինի հետ և բացահայտել, որ սիրելիների մասին մտածելը օգնում է իրեն պահպանել հանգստությունը և «ճիշտ դեմք» պահպանել տեսախցիկների առջև. «Ես փորձում եմ դրական մնալ: Մեր աշխատանքն է ճիշտ տրամադրության մեջ մտնել և դրական մտքեր ունենալ, և այդ դեպքում ժպիտ է հայտնվում աչքերիդ մեջ, և դու փայլում ես: Երբ մտածում եմ Հեյիի և Բրեդլիի մասին, անմիջապես ժպտում եմ»:
06-05-2026 04:56
Մայիսի 5-ի երեկոյան 34 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Քսենիա Դոբրոմիլովան։ Նրա մահվան մասին հայտնել է Telegram-ի SHOT ալիքը։ Հաղորդվում է, որ նա ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Մոսկվայի Բոլշայա Դորոգոմիլովսկայա փողոցում։ Քսենիան լուսանկարում էր մոտոցիկլիստներին՝ կանգնած լինելով ճանապարհի մեջտեղում։ Մոտոցիկլիստներից մեկը կորցրել է կառավարումը և հարվածել լուսանկարչին։ Փորձեր են արվել վերակենդանացնել Դոբրոմիլովային, սակայն նա շտապօգնության մեքենայում մահացել է։
06-05-2026 02:13
Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի ամուսնությունը կրկին հակասությունների առիթ է դարձել։ Արևմտյան աղբյուրները պնդում են, որ զույգի միջև լարվածությունը մեծանում է՝ փողի, հրապարակայնության և ապրուստ վաստակելու վերաբերյալ տարբեր տեսակետների պատճառով։ RadarOnline-ի տվյալներով՝ Սասեքսի դքսուհու ֆինանսական ամբիցիաներն ընտանիքում ավելի ու ավելի տեսանելի անհամաձայնություններ են առաջացնում։ Վերջերս Ավստրալիա կատարած այցից հետո զույգին մտերիմները սկսել են խոսել Մեգանի փոփոխվող առաջնահերթությունների մասին։
06-05-2026 01:49
40-ամյա դերասանուհի Ամանդա Սեյֆրիդի երկրպագուները մտահոգված են նրա վարքագծով Met Gala-ում. կարմիր գորգի վրա լրագրողների հետ զրույցի տեսանյութում նրա աչքերին արցունքներ են հայտնվում։ Met Gala-ում, որտեղ Ամանդան ներկա էր վարդագույն Prada զգեստով և Tiffany & Co. զարդերով, լրագրողներից մեկը կարողացավ հարցնել Ամանդային, թե ինչպես է վերաբերվում Met Gala-ին, հաշվի առնելով, որ նա անցյալ տարի բաց է թողել Costume Institute Gala-ն։ Սեյֆրիդը պատասխանել է. «Ես անհամբեր սպասում եմ վերադառնալուն»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11587 անգամ
01.05.2026
Դիտվել է 1339 անգամ
04.05.2026
Դիտվել է 1284 անգամ
06.05.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster