Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Գեղեցիկ ոտքեր առանց ցելյուլիտի. վարժություններ

17.05.2012

Եթե ուզում եք ունենալ նարնջի կեղև չհիշեցնող մաշկ, ապա հնարավորինս շատ շարժվեք, վազեք, քայլեք: Իսկ, որ ավելի լավ է, օրը 15 րոպե տրամադրեք վարժությունների այն կոմպլեքսին, որ կօգնի ունենալ գեղեցիկ ոտքեր:

1. Կանգնեք ուղիղ, մի քիչ տարածեք ոտքերը: Ձեռքերը դրեք ծնկից վեր: Դանդաղ հետ տարեք հետույքը, ասես ուզում եք նստել և նույնքան դանդաղ էլ վերադարձեք ելման դիրք:

2. Մեծ քայլ կատարեք հետ: Իջեցրեք հետևի ոտքը համարյա մինչև հատակը: Փորի մկանները պետք է ձգված լինեն, մեջքը' ուղիղ: Մի քանի սանտիմետր բարձրացրեք հետևի ոտքը, ապա իջեցրեք: Կրկնք նույնը մյուս ոտքի համար:

3. Նստեք հատակին' հենվելով ուղիղ ձեռքերի վրա: Մի ոտքը ծալեք, իսկ մյուսը պահեք ուղիղ Ձեր դիմաց: Բարձրացրեք այն 20 սանտիմետր, ապա իջեցրեք, բայց չկպցնեք հատակին:

4. Պառկեք հատակին ձախ կողքի վրա: Գլուխը հենեք ձախ ձեռքին: Ոտքերը ծնկների մասում  ծալեք: Աջ ձեռքով բռնեք աջ ոտքը ու հասցրեք այն հետույքին: Մի կծկվեք: Ազատ թողեք շնչառությունը: Մնացեք այդ դիրքում 15-20 վայրկյան: Ապա նույնը կրկնեք մյուս ոտքի համար:

5. Կանգնեք ուղիղ: Ձեռքերով բռնեք աթոռից: Բարձրացրեք աջ ոտքը 20 անտիմետր, ապա հետ բերեք, բայց մի կպցրեք հատակին: Կատարեք մոտ 15 անգամ, ապա կրկնեք նույնը մյուս ոտքի համար:

6. Արմունկներով ու ծնկներով հենվեք հատակին: Մեկ ոտքը հետ տարեք' ուղղելով ծունկը: Վիզը պետք է ուղիղ լինի: Հետ բերեք ոտքը համարյա մինչև հատակ, բայց մի կպցրեք հատակին: Կատարեք մոտ 15 անգամ: Ապա կրկնեք մյուս ոտքի համար:

7. Պառկեք մեջքի վրա: Ծալեք ոտքերն այնպես, որ թաթերը գրեթե հպվեն հետույքին: Բարձրացեք ողջ մարմնով' գետնից չկտրելով միայն ուսերը, այդ ընթացքում աջ ոտքը բարձրացրեք մինչև փորը: Պահեք հավասարակշռությունը: Վերադարձեք ելման դրություն, կրկնեք մի քանի անգամ, ապա փոխեք ոտքը:

8. Ձեռքերով հենվեք պատին: Ձախ ոտքը բարձրացրեք դեպի կողք, ապա իջեցրեք: Կրկնեք 15-20 անգամ, ապա կատարեք նույնը աջ ոտքով:

9. 8-րդի դիրքով կանգնեք, բայց դեպի ձախ տարեք աջ ոտքը' Ձեր դիմացով: Կրկնեք ամեն ոտքի համար 15-20 անգամ:

10. Պառկեք մեջքի վրա: Ծալեք ոտքերը ծնկների մասում  ու բերեք դեպի փորը: Ծնկների մեջտեղում դրված գնդակը ուժեղ սեղմեք' հաշվելով մինչև 10-ը: Կրկնեք 3-4 անգամ:

11. Պառկեք մեջքի վրա: Բարձրացրեք ոտքերն ու ուղղեք ծնկները: Սեղմեք ոտնաթաթերի մեջտեղում դրված գնդակը: Հաշվեք մինչև 10-ը: Կրկնեք 3-4 անգամ:

Դիտվել է 14216 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Կառոլինա | 22-10-2013 12:29
իսկ այս մարզանքները որքան ժամանակում արդյունք կտան:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․

21.09.2026
2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․

14.09.2026
Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1881 անգամ
27.10.2026
Դիտվել է 419 անգամ
28.10.2026
Դիտվել է 354 անգամ
29.10.2026
Դիտվել է 294 անգամ
30.10.2026
Դիտվել է 250 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster