Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ

31.08.2023

Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը («Էնսայմադաս») նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:

Առաջարկում ենք թխել այս համեղ աղանդերը տանը։ Որպես միջուկ կարող եք վերցնել խնձոր դարչինով, հատապտուղներ, մարմելադ։ Ներկայացվող բաղադրատոմսում՝ խնձորի ջեմով բլիթներն են:


Բաղադրիչները․

Խմորի համար

• Չոր խմորիչ՝ 1 ճ.գ.
• Աղ՝ 0,5 ճ.գ.
• Շաքարավազ՝ ¼ բաժակ
• Հավի ձու՝ 1 հատ
• Բուսական յուղ՝ 2 ճ.գ. լ.
• Ջուր՝ 120 մլ
• Ալյուր՝ 300 գ։

Լցոնի համար

• Կարագ՝ 100 գ
• Խնձորի ջեմ՝ 150 գ
• Շաքարի փոշի՝ 2 ճ.գ. լ.։

Պատրաստման եղանակը

600x400

 1. Պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ խառնում ենք մաղած ալյուրը, խմորիչը, աղն ու շաքարավազը։ Ավելացնում ենք տաք ջուր, բուսական յուղը և ձուն։

2. Մոտ 10 րոպե ամբողջը հարեք, որպեսզի ստացվի փափուկ և առաձգական խմոր, որը ձեռքերին չկպչի: Դրանից ձևավորեք գունդ, դրեք բուսայուղով պատված ամանի մեջ, ծածկեք թաղանթով և 1 ժամ թողեք տաք տեղում, որպեսզի խմորը բարձրանա։

3. Խմորը բռունցքով տրորեք և բաժանեք 4 մասի։ Դրանցից յուրաքանչյուրը բուսայուղով պատված հարթ մակերեսի վրա գրտնակեք մինչև ստանաք մոտ 25x30 սմ չափսի բարակ շերտ։

4. Պատրաստի շերտի ամբողջ մակերեսին քսեք փափկած կարագ։ Երկար մասի եզրով առատորեն քսեք խնձորի ջեմը։

5. Միջուկը ծածկեք խմորով և զգուշորեն ամուր փաթաթեք գլանի տեսքով։ Գլանին տվեք «Խխունջի» տեսք: Նույնը արեք խմորի մնացած շերտերի հետ։

6. Ջեռոցի տարրան պատեք խոհանոցային թղթով, վրան քսեք բուսայուղ և շարեք ստացված «խխունջները»։ Թողեք 30 րոպե տաք տեղում հանգստանա։

7. Թխեք նախապես 180° C տաքացրած ջեռոցում 20-25 րոպե` մինչև ստացվի ոսկե դարչնագույն երանգ:

8. Հովացրեք և վրան ցանեք շաքարի փոշի։

Վերջ՝ համեղ, օդային և բուրավետ բլիթները՝ հյութալի խնձորի միջուկով պատրաստ են։ Մատուցեք տաք թեյի կամ սուրճի հետ։

Բարի ախորժակ!

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4123 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-07-2025 12:42
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36
44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38
Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52
«Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-07-2025 01:49
Քեմերոն Դիասը և Ստելլա Մաքքարթնին Հեմփթոնսում հավաքել են իրենց հարահայտ ընկերներին՝ նշելու դիզայների և դերասանուհու գինու ապրանքանիշի՝ Avaline x Stella McCartney-ի համագործակցության մեկնարկը: Երեկույթին ներկա էին Դրյու Բերիմորը, Էմմա Ռոբերտսը, Ալեքսանդրա Դադարիոն, Avaline-ի համահիմնադիր Քեթրին Փաուերը, հեռուստահաղորդավար Էնդի Քոհենը, նկարիչ Ջեֆ Քունսը և այլք:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.07.2025
Դիտվել է 538 անգամ
09.07.2025
Դիտվել է 402 անգամ
10.07.2025
Դիտվել է 391 անգամ
15.07.2025
Դիտվել է 216 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster