Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ․

07.08.2023

Օգոստոսի 8-ից կյանքը կակտիվանա. կաճեն հավակնությունները, կուժեղանա ինքնահաստատման ցանկությունը։ Դուք պետք է չափազանց նուրբ լինեք, որպեսզի չվիրավորեք ուրիշներին անզգույշ խոսքով։ Օգոստոսի 7-9-ը Վեներան Ուրանի հետ հրահրում է ռոմանտիկ զգացմունքների բռնկում: Իրար մի խառնվեք՝ սիրահարվածությունն անցողիկ կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Խոյ

Շատ հետաքրքիր շրջան է. ձեր կյանքը վերջապես կտրուկ կփոխվի։ Եվ հենց այնպես, ինչպես դուք էիք ցանկանում: Ինչ-որ մեկն աշխատանքի, իսկ ոմանք՝ ամուսնության առաջարկ կստանա։ Պարզապես մի հապաղեք ցուցաբերել քաջություն և հաստատակամություն: Խոյերն արժանի են դրան՝ նրանք շատ երկար են սպասել նման փոփոխությունների։ Մի վախեցեք հավատալ, որ երազանքներն իրականանում են: Ֆինանսական վիճակը նույնպես անհանգստություն չի առաջացնում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Ցուլ

Շատ Ցուլերի համար այս ժամանակահատվածը սպասվում է բավականին առօրյա և կանխատեսելի: Դուք կարող է հանգստանաք և սխալվել, որը հետո ստիպված կլինեք ուղղեք։ Ուստի, ամենափոքր կասկածի դեպքում, մի ծուլացեք նորից ստուգել ամեն ինչ։ Անձնական կյանքում ոչ ցնցումներ են սպասվում, ոչ էլ փոթորիկներ։ Սա, իհարկե, լավագույն դեպքում: Ամեն դեպքում՝ գնահատեք այն, ինչ ունեք:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Երկվորյակ

Այժմ Երկվորյակների համար կարևոր է պահպանել այն ձեռքբերումները, որոնց հասել են, բայց ոչ ամեն գնով։ Զգույշ եղեք, ձեր թիկունքում հնարավոր են ինտրիգներ։ Եթե ձեր շրջապատից որևէ մեկի հետ հարաբերությունները կորցրել են իրենց օգտակարությունը, փորձեք բաժանվել խաղաղությամբ՝ դա ընդունելով որպես կյանքի դաս: Բավականաչափ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ, ձեր տանը, ամառանոցին: Ի վերջո, հիմա բերքահավաքի ու , ձմռանը նախապատրաստվելու շրջան ժամանակն է։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Խեցգետին

Լավ շաբաթ է աշխատանքի, նորարարական գաղափարների համար։ Դուք հիանալի ֆիզիկական և ինտելեկտուալ մարզավիճակում։ Սա նաև լավ շրջան է նոր գործ սկսելու, ճանապարհորդության, ինչ-որ կարևոր խոսակցության համար, որը հետաձգում էիք։ Հանգստյան օրերին Խեցգետինները զվարճանալու հնարավորություն կունենան՝ ծրագրեք հանդիպումներ ընկերների հետ և բացօթյա միջոցառումներ։ Դուք կարող եք ձեր գաղափարներով կիսվել սիրելիների հետ և քննարկել ապագայի պլանները:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Առյուծ

Շատ լավ շրջան է. Առյուծներին կուրախացնեն հաջողությունները մասնագիտական գործունեության մեջ, կամրապնդվի նաև կյանքի ֆինանսական կողմը։ Բայց թվում է, որ դուք այնքան կրքոտ եք գործի կպել, որ ձեր սիրելին տխրել է՝ նրան ձեր ուշադրությունն է պակասում։ Զգույշ եղեք նրա հետ։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին, վերջապես գնացեք արձակուրդ։ Շաբաթվա վերջում ձեզ համար կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք կարող են մի փոքր խմբագրել առաջիկա պլանները։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Կույս

Ժամանցներով և հաճելի հանդիպումներով հարուստ շրջան է։ Ցանկալի է, որ Կույսերը զբաղվեն նոր ծրագրերի մշակմամբ։ Սա թույլ կտա ընդլայնել և՛ ձեր մտահորիզոնը, և՛ ձեր հնարավորություններն ու ուժերը: Մի վախեցեք բաց լինել: Վաղուց հասունացած հարցը ձեզ համար նպաստավոր կլուծվի, ինչը թեթեւություն կառաջացնի։ Դուք ճիշտ եք գնահատում ձեր ուժեղ կողմերը և գիտեք, թե ինչի եք ձգտում ու ինչպես հասնել ձեր ուզածին։ Կյանքի ռոմանտիկ կողմը ներդաշնակ է։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Կշեռք

Կշեռքները լի կլինեն ուժով և վճռականությամբ: Անկասելի առաջ մղումը թույլ կտա հաղթահարել ձեր ճանապարհին հանդիպող ցանկացած խոչընդոտ։ Դուք կկարողանաք անել գրեթե ամեն ինչ, ինչ էլ որ ձեռնարկեք։ Շաբաթվա սկզբին ծագած որոշ դժվարություններ չեն խանգարի ձեր պրոֆեսիոնալիզմի դրսևորմանը։ Աշխատավարձի բարձրացման կամ հավելավճարի մեծ հավանականություն կա: Նշանի միայնակ ներկայացուցիչներին սպասում է ռոմանտիկ ծանոթություն, որը բավականին հիմք ունի վերածվելու լուրջ հարաբերությունների։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Կարիճ

Տրամադրվեք վճռական գործողություններ ձեռնարկելուն, բայց հիշեք, որ անխոհեմ ռիսկը կարող է վնասել: Եթե ճիշտ ուղղությամբ շարժվեք, շրջապատը ձեզ ամեն ինչում կաջակցի։ Չորեքշաբթի օրը Կարիճներն, ամենայն հավանականությամբ, լավ նորություններ կունենան, կլինեն հաճելի ու օգտակար ծանոթություններ: Շաբաթվա վերջում ձեզ անհանգստացնող գրեթե բոլոր խնդիրները կվերանան։ Հանգստյան օրերն անցկացրեք սիրելիի հետ, հակառակ դեպքում նա կարող է խանդի պատճառ ունենալ։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Աղեղնավոր

Բարենպաստ շրջան է Աղեղնավորների համար. բոլոր ձեռնարկումները, նույնիսկ ինքնաբուխ, մոտ ապագայում առաջընթաց կապահովեն։ Վճարեք ձեր պարտքերը և հրաժեշտ տվեք նրանց, ում հետ այլևս համաքայլ չեք: Հոգ տարեք տան մասին, ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր տնային տնտեսությանը: Հավանական են կանխիկ մուտքեր անսպասելի աղբյուրներից: Հանգստյան օրերին հարմար են զվարճալի զբաղմունքները՝ արժե գնալ ճամփորդության և նոր բան տեսնել, ընդլայնել ծանոթների շրջանակը։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Այծեղջյուր

Այս շաբաթ շատ Այծեղջյուրներ կկարողանան ավարտին հասցնել ինչ-որ կարևոր նախագիծ, լավ շահույթ ստանալ, որը վերջապես կօգնի նրանց շունչ քաշել և գնալ հանգստի։ Իրավիճակը կհեշտացնի գործարար կապերը և կկարգավորի ծանրաբեռնվածությունը: Հոգևոր հարմարավետության մթնոլորտը սիրելիի հետ շփվելիս կօգնի ձեզ ճիշտ որոշում կայացնել ձեր ապագայի համար:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ. Ջրհոս

Աստղերը Ջրհոսներին հաջողություններ են խոստանում կյանքի տարբեր ոլորտներում։ Բարձր ակտիվության ժամանակն է: Դուք նաև լավ շահույթ կստանաք: Փորձեք թույլ չտալ, որ աշխատանքային խնդիրները մթագնեն ձեր անձնական կյանքը։ Վերջինս շատ հաճելի պահեր է խոստանում։ Պարզապես պետք է ժամանակ գտնել հանդիպման համար: Դուք այժմ հատկապես գրավիչ եք հակառակ սեռի համար։ Հարմար ժամանակ է նաև ընտանի կենդանի ձեռք բերելու համար։ Այն երաշխավորված է ուրախություն բերելու ձեր ընտանիքին:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 7-13-ը 2023 թ․ Ձկներ

Շատ բարենպաստ ժամանակաշրջան. ձեր վստահությունը ամեն օր կաճի։ Անձնական հմայքը, ինտելեկտն ու հումորի զգացումը ձեզ վրա կգրավեն ուրիշների ուշադրությունը։ Այդ իսկ պատճառով, ստղերը խորհուրդ են տալիս արդյունավետ օգտագործել այս ժամանակը։ Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են նոր սիրավեպ սկսել։ Ամուսնացած Ձկների մատ ներդաշնակություն կտիրի, հատկապես, եթե հաջողվի հանգստյան օրերին հաճելի անակնկալ կազմակերպել ընտանիքի անդամների համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1101 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 845 անգամ
23.04.2024
Դիտվել է 231 անգամ
25.04.2024
Դիտվել է 199 անգամ
26.04.2024
Դիտվել է 165 անգամ
27.04.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster