Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենաշուտ սիրահարվող նշանները

05.07.2023

Ձեր կյանքը նման է մելոդրամայի՞, թե՞ լի է մենակությամբ: Կախված կենդանակերպի նշանից՝ մարդիկ քիչ թե շատ հաճախ են սիրահարվում։ Կենդանակերպի նշաններից ո՞վ է ամենարագ սիրահարվողը. պատասխանը ձեզ հաստատ կզարմացնի։

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր բնավորությունը։ Ոմանք բռնկվող են, մյուսները՝ անհամբեր։ Ոմանք անընդհատ փոխում են զուգընկերներին, իսկ մյուսները երկարաժամկետ հարաբերություններ են փնտրում: Տեսնենք, թե կենդանակերպի ո՞ր նշաններն են մյուսներից ավելի հաճախ սիրահարվում։

1. Առյուծ

Առյուծներն ուշադրություն են փնտրում: Նրանք արագ կտարվեն նրանցով, ովքեր իրենց ամբողջ ժամանակը կնվիրեն Առյուծին: Թագավորական անձի հանդեպ ուշադիր լինելը նրանց թույլ է տալիս իրենց առանձնահատուկ զգալ: Կենդանակերպի այս հրե նշանի մարդիկ սիրում սրտի թրթիռ ունենալ և թեթև հուզմունք ապրել։

Առյուծներն օժտված են ոչ միայն արագ սիրահարվելու ունակությամբ, այլեւ զուգընկերոջից հեռանալիս խղճի խայթից չտանջվելու կարողությամբ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գեղեցիկ սիրահետումից և մշտական սիրախաղից արագորեն գլուխները կորցնելով, կարող են սխալվել և հայտնվել տհաճ իրավիճակներում։ Ժամանակի ընթացքում հասկանալով, որ ավելի լավ զուգընկեր, քան արդեն ունեն, գտնել չեն կարող, Առյուծները դադարում են շուրջը նայել: Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, նրանք անընդհատ շտապում են մի ընտրյալից մյուսը։

Ձկներ

Կենդանակերպի ջրային այս նշանի ներկայացուցւչները երազում են առասպելական սիրո պատմության մասին։ Նրանք կարող են նորից ու նորից սիրահարվել՝ փորձելով գտնել 100%-ով համապատասխան զույգ։

Ռոմանտիկ և հարուստ երևակայություն ունեցող, զգայական Ձկները գրավում են իրենց շրջապատողներին: Շփման սկզբում նրանք կարող են լինել մի փոքր զուսպ ու զգուշավոր։ Բայց դա միայն կոտրվելու և տառապելու վախի պատճառով է։ Ընտելանալով մարդուն՝ Ձկները թույլ են տալիս ավելի մոտենալ և տեսնել ինենց կրքոտ ու զգայուն էությունը։ Բայց կա ևս մեկ կողմ. սիրահարվելով և զգացմունքներից բոցավառվելով՝ Ձկները կարող են դառնալ կպչուն, խիստ կապված, ովքեր չեն կարող նույնիսկ մեկ րոպե ապրել առանց զուգընկերոջ:

Աղեղնավոր

600x400

Ինչո՞վ է տարբերվում կենդանակերպի այս կրակոտ նշանը և ինչո՞ւ միշտ կա մեկը, ով սիրահարված է նրան: Աղեղնավորները մշտապես լավատեսություն են ներշնչում, ինչը նրանց գրավիչ է դարձնում ուրիշների աչքում։ Նրանք սրամիտ են, շարժուն և բավականին պարզ տրամադրվածությամբ։ Եվ, հետևաբար, հեշտ է նրանց հանդեպ համակրանք զգալ՝ հաճախ նաև չգիտակցելով դա։

Աղեղնավորներն իրենք բավականին հեշտ են սիրահարվում, նրանց համար կարևոր են զգացմունքների պոռթկումները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մշտապես բազմազանության կարիք ունեն, հետևաբար աննկատ չեն թողնում իրենցով տարված նորանոր մարդկանց։

Երկվորյակ

Օդի տարերքի այս ներկայացուցիչները քամոտ են ամեն ինչում, այդ թվում՝ սերո մեջ։ Հավանաբար, հենց Երկվորյակներին կարելի է անվանել կենդանակերպի բոլոր նշանների մեջ ամենասիրահարվողը: Նրանք ավելի արագ են հրապուրվում, քան մյուսները և կարող են նույնիսկ նոր հարաբերությունների մեջ մտնել՝ չխզելով հին հարաբերությունները: Թեեւ ավելի հաճախ նրանք փորձում են չթաքցնել դավաճանությունները եւ անմիջապես ասում են իրենց զուգընկերոջը, որ այլեւս միաին անցնելու ճանապարհ չունեն։

Երկվորյակներին ավելի շատ հետաքրքրում են պատահական, անցողիկ կապերը, քան երկարաժամկետ հարաբերությունները: Ուստի նման մարդու հետ սիրավեպ սկսելով, նախապես սպասեք, որ նա մինչև վերջ լուրջ չի վերաբերվելու։ Ապրելով իրենց համար և պարզապես վայելելով ընտրյալի ուշադրությունն ու ջերմությունը՝ Երկվորյակները կփախչեն հարաբերություններից, երբ ամեն ինչ չափազանց բարդանա։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3768 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հաղթահարել վախերը, որոնք խանգարում են ապրել լիարժեք կյանքով

26.06.2025
Բոլոր մարդիկ, մանկուց սկսած, բառացիորեն ներծծվցած են բազմազան վախերով։ Եվ ժամանակի ընթացքում մարդը ինքը, չգիտակցելով դա, սկսում է վախենալ գրեթե յուրաքանչյուր որոշումից և ձեռնարկված քայլից։

Կանանց 4 տեսակ, որոնք ընտրում են իրենցից երիտասարդ տղամարդկանց

05.06.2025
Վերջերս այն զույգերը, որտեղ տղամարդը ավելի երիտասարդ է, այլևս զարմանալի չեն։ Մասնագետները նշել են, թե ինչու կանայք կարող են սիրել ավելի երիտասարդ զուգընկերների։

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում

15.05.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։

Սեր աշխատավայրում. ինչպես են կենդանակերպի նշանները վարվում ծառայողական սիրավեպերի պարագայում

30.04.2025
Ծառայողական սիրավեպը նուրբ սահմանագիծ է զգացմունքների և պարտականությունների միջև։ Յուրաքանչյուր նշան ունի այդպիսի պատմությունն ապրելու և վերապրելու իր ուրույն ձևը։

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025
Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

10 տարբերություն կանանց և տղամարդկանց հոգեբանության միջև

20.03.2025
Իհարկե, անհնար է առանձնացնել զուտ տղամարդկային կամ կանացի վարքագծով մարդու։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել հատկանիշներ, որոնք ավելի բնորոշ են որոշակի սեռի ներկայացուցիչներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 396 անգամ
26.06.2025
Դիտվել է 382 անգամ
27.06.2025
Դիտվել է 349 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster