Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ․

22.05.2023

Կյանքում ցանկացած փոփոխության համար բարենպաստ շրջան է, որը ձեզ կբերի հարաբերությունների նոր փուլի։ Այս շաբաթը լավ կլինի ֆինանսական եկամուտների կամ կարիերայի առաջխաղացման համար: Պետք է հաշվարկված մոտենաք յուրաքանչյուր որոշմանը, բայց հաշվի առնեք ոչ միայն ձեզ: Աշխատանքային առումով մեծապես կօգնեն ձեր հմտություններն ու գործին ստեղծագործ մոտեցումը։ Մի հուսահատվեք, եթե նպատակին հասնելու ճանապարհին փոքր խնդիրներ լինեն, դրանք հեշտությամբ կլուծվեն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Խոյ

Խոյերի համար բեղմնավոր աշխատանքի ժամանակն է։ Հենց դրանում դուք կարող եք ինքներդ ձեզ դրսևորել որպես իսկական մասնագետ։ Այն, ինչ հիմա չպետք է անեք, աշխատանքը փոխելն է: Համբերությունն ու աշխատանքը, անշուշտ, արդյունք կտան, թեև շատ ուժ կպահանջվի։ Չորեքշաբթի օրը չպետք է ծրագրեք կարեւոր հանդիպումներ, որոշ չափով անուշադիր կլինեք։ Հանգստյան օրերին ձեր ընտանիքին տարեք քաղաքից դուրս և փոքրիկ խնջույք կազմակերպեք:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Ցուլ

Ցուլերի համար լավ ժամանակաշրջան է։ Այն ձեզ կուրախացնի հաճելի իրադարձություններով, որոնք կբարձրացնեն տրամադրությունը և ձեր կյանքը դրականով կլցնեն։ Ճիշտ է, շաբաթվա սկզբին կարող եք ծանրաբեռնված լինել լրացուցիչ աշխատանքով։ Բայց նյութական պարգևը թույլ կտա ձեզ և ձեր սիրելիներին ուրախացնել նվերներով: Հանգստյան օրերին աստղերն ավետում են, որ ռոմանտիկ հարաբերությունները կլինեն գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Երկվորյակ

Աշխատանքի մեջ Երկվորյակների գործերը շատ լավ կանցնեն։ Հարաբերությունները օտարերկրյա կամ ոչ ռեզիդենտ գործընկերների հետ կարող են ակտիվանալ: Այսպես որ, հանգիստ կարող եք հույս դնել խոստումնալից առաջարկների և հաջող հանդիպումների վրա: Այնուամենայնիվ, հիշեք, որ ձեր նշանին բնորոշ հիմնական սկզբունքներն են անկախությունն ու բարի կամքը, և հետևեք դրանց։ Եթե ամուրի եք, ամենայն հավանականությամբ կհանդիպեք ձեր զուգընկերոջ հետ: Բայց պատրաստ եղեք ճակատագրի անկանխատեսելի շրջադարձերի և անակնկալների:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Խեցգետին

Շաբաթը Խեցգետիններին խոստանում է լինել վառ և լի տարբեր տպավորություններով, իրադարձություններով, հանդիպումներով ու ծանոթություններով։ Հարմար ժամանակ է նաև աշխատանք փնտրելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար։ Ձեր հումորի զգացումը և անձնական հմայքը կարող են դրականորեն ազդել բազմաթիվ գործերում հաջողության հասնելու համար: Այնուամենայնիվ, մի մոռացեք հանգստի մասին։ Լավ կլինի, որ մի փոքր ճանապարհորդեք: Ընտանեկան հարցերում հնարավոր են վեճեր։ Ուստի համբերատար եղեք, փորձեք ողջամիտ փոխզիջում գտնել։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Առյուծ

Առյուծների մեծամասնության համար այս շաբաթը խոստանում է շատ հաջող գործեր, հաղորդակցություն և ժամանց: Հետաքրքիր նորություններն ու խոստումնալից ծանոթությունները ձեզ կուրախացնեն։ Հնարավորություն կլինի ողջ էներգիան ներդնել աշխատանքի մեջ և ցույց տալ, թե որքան արժեքավոր եք։ Երեքշաբթի կարող են լինել որոշ իրավական խնդիրներ։ Մի անհանգստացեք, դուք հաջողությամբ կհաղթահարեք դրանք: Հանգստյան օրերը ճիշտ ժամանակն են զգեստապահարանը թարմացնելու, տան համար իրեր գնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Կույս

Ըստ երևույթին՝ Կույսերը ստիպված կլինեն պաշտպանել իրենց հեղինակությունը և, հնարավոր է, նույնիսկ հաստատել իրենց աշխատանքային իմացությունները։ Դուք հաջողությամբ գլուխ կհանեք բոլոր առաջադրանքներից։ Հաջող կանցնեն ճանապարհորդություններն ու գործուղումները։ Այժմ պետք է աշխատեք մոտ ապագայի և ձեր հեղինակության համար: Ուրբաթ օրը հավանական են խոստումնալից ծանոթություններ, ինչպես նաև հին, հնարավոր է, ընդհատված հարաբերությունների վերականգնում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Կշեռք

Կշեռքների համար հետաքրքիր ժամանակաշրջան է։ Աստղերը հուշում են, որ ձեր գրավչության, հմայքի և ինքնատիպության աստիճանն այժմ շատ բարձր կլինի։ Այնպես որ՝ բոլորի ուշադրությունը ձեզ համար ապահովված է: Հանգամանքները ձեր օգտին են։ Հավանական են հետաքրքիր հանդիպումներ և ծանոթություններ, հնարավոր է որոշ մարդկանց հետ ձեր նախկին հարաբերությունները տեսնեք նոր, բարենպաստ լույսի ներքո: Կզգաք, որ նվիրական երազանքը սկսում է իրականանալ։ Ֆինանսական կողմը անհանգստություն չի առաջացնի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Կարիճ

Շատ Կարիճների համար այս շաբաթն իրադարձություններով հարուստ կլինի: Կհայտնվեք իրադարձությունների կիզակետում: Հետևեք նորություններին, որպեսզի բաց չթողնեք ձեր աշխատանքի համար որևէ կարևոր և օգտակար բան։ Հնարավոր են շահավետ գործարար առաջարկներ։ Ճիշտ է, դրանք իրականացնելու համար շատ ժամանակ կպահանջվի։ Բայց նաև շոշափելի դիվիդենտներ կբերեն։ Հանգստյան օրերին հոգ տարեք օջախի բարեկեցության մասին։ Այս օրերը խոստանում են նաև լավ նորություններ բերել։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորների համար բավական անհանգիստ շրջան է։ Ցանկալի է էներգիա չվատնել։ Դուք պետք է ունենաք գործողությունների հստակ ծրագիր: Երեքշաբթի հիանալի ժամանակ է կարիերայի հարցերին անդրադառնալու և վերադասի հետ զրուցելու համար: Սակայն չորեքշաբթի օրն աշխատավայրում իրավիճակը կարող է սրվել, ուստի անցանկալի է այդ օրվա համար որևէ կարևոր իրադարձություն ծրագրել։ Շաբաթ օրը, ամենայն հավանականությամբ, լավ նորություններ կլինեն: Կյանքի ռոմանտիկ կողմը նույնպես կհիացնի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Այծեղջյուր

Այծեղջյուրներին շաբաթը խոստանում է լինել արդյունավետ և միաժամանակ հանգիստ: Երկուշաբթի օրը հապճեպ որոշումներ մի կայացրեք՝ զգուշությունը հիմա չի խանգարի։ Ժամանակահատվածի երկրորդ կեսում կարող եք շատ բանի հասնել։ Ֆինանսական դիրքը կամրապնդվի։ Հանգստյան օրերին գերադասելի է սահմանափակել ցանկացած շփում։ Գնացեք ձեր ընտանիքի հետ բնության գիրկ և նրանց համար խորոված կազմակերպեք:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ. Ջրհոս

Ջրհոսների մարդամոտությունն ու հմայքը կօգնեն անհրաժեշտ հարաբերություններ ունենալ, գործնական կապեր հաստատել և եկամտի լրացուցիչ աղբյուրներ գտնել։ Ոչ բոլոր գաղափարներն աջակցություն կստանան, բայց ընդհանուր առմամբ հաջողակ կլինեք։ Ժամանակահատվածի կեսին շատ հավանական են հանդիպումներ հին ընկերների հետ՝ հետաքրքիր և զվարճալի ժամանակ կանցկացնեք։ Հանգստյան օրերին կարող եք գնումներ կատարել։ Որախացրե՛ք ձեզ և ձեր սիրելիներին փոքրիկ նվերներով։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 22-28-ր 2023 թ․ Ձկներ

Այս շաբաթ Ձկները հեշտությամբ կապացուցեն իրենց բարձր պրոֆեսիոնալիզմը և շատ շահավետ աշխատանքի առաջարկ կստանան։ Շաբաթը հաջող է ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց համար։ Ձեր մարդամոտությունը կարևոր դեր կխաղա։ Ուշադիր հետևեք նորություններին, որպեսզի բաց չթողնեք կարևոր տեղեկությունները։ Հանգստյան օրերին խուսափեք ավելորդ շփումներից։ Լավագույն բանը, որ կարելի է անել այդ շրջանում, սիրելիի հետ մենակ մնալն է։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1074 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը 2023 թ․

25.09.2023
Այս շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար կյանքի բոլոր առումներով։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ընկած շաբաթվա հորոսկոպի համաձայն՝ հնարավոր է, որ հայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում։

Շաբաթվա աստղագուշակ․սեպտեմբերի 18-24-ը 2023 թ․

18.09.2023
Էներգիա, տոկունություն, դիմացկունություն: Այս շաբաթ մենք կկարողանանք մոբիլիզացվել և հաղթահարել այն, ինչ նախկինում մեր ուժերից վեր էր թվում:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ․

11.09.2023
Կյանքը վերադառնում է իր սովորական հուն, ռիթմն արագանում է։ Ամեն ինչ ավելի արագ է ընթանում, մտքերը դառնում են ավելի հստակ և պարզ: 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ․

04.09.2023
Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները կարող են անհամբեր սպասել երկարաժամկետ պլանների ի հայտ գալուն, որոնք կնպաստեն աշխատանքի ոճի և մակարդակի փոփոխությանը։ Կարող եք նաև նորություններ ստանալ, որոնք կնպաստեն էական փոփոխություններին ձեր անձնական կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը 2023 թ․

28.08.2023
Շաբաթն ընդհանուր առմամբ դրական է, լի իրադարձություններով, բարդ տեսանկյուններով, երբ կենդանակերպի բոլոր նշանները պետք է շատ զգույշ լինեն, չշտապեն և մտածեն իրենց որոշումների մասին։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ․

21.08.2023
Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար բարենպաստ շրջան է գործընկերների հետ ոչ պաշտոնական շփման համար։ Այս ժամանակահատվածի բոլոր պայմաններն ուղղված են ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-09-2023 13:09
Շակիրան մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել դայակին, ով բացահայտել էր Պիկեի դավաճանությունը։ Սկանդալի բռնկումից հետո Ժերար Պիկեն նրան հեռացրել է աշխատանքից ու թողել առանց փողի։ Երգչուհին սեփական հետաքննություն է անցկացրել, համոզվել, որ կինը ճիշտ է, և անմիջապես հետ է վերցրել նրան աշխատանքի։ Եվ այս տհաճ իրավիճակի տպավորությունը հարթելու համար երգչուհին բարձրացրել է դայակի աշխատավարձը։
25-09-2023 13:06
Սոֆի Լորենը հոսպիտալացվել է: 89-ամյա աստղի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք։
25-09-2023 13:04
Երեք զգեստ, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային, Julien's աճուրդի տունը վաճառել է 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով։
25-09-2023 12:54
Սեպտեմբերի 24-ին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա վերջին օրը, Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ CNMI Sustainable Fashion Awards 2023 մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հյուրերի թվում էին Ջեսիկա Չեսթեյնը, Ջուլիանա Մուրը, Ջերեմի Սթրոնգը, Ադուտ Աքեշը, Կոկո Ռոշան, Դոնաթելլա Վերսաչեն։ Աննա Դելլո Ռուսսոն, Էդվարդ Էննինֆուլը, Բեատրիս Գրանոն, Սաբրինա Իմպաչիատորեն, «Բարբիի» և «Կուռքի» աստղ Հարի Նեֆը և այլք։
25-09-2023 09:58
Ջորջ Քլունին վաճառում է իր ամենահայտնի ունեցվածքը՝ Կոմո լճի վրա գտնվող առանձնատունը, որի սեփականատերն էր 21 տարի։ Քլունին արժանի գումար կվաստակի տան վաճառքից, քանի որ այն գնել է 2002 թվականին ընդամենը 10 միլիոն դոլարով, իսկ այժմ հողամասի արժեքը հասել է 100 միլիոն դոլարի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.09.2023
Դիտվել է 211 անգամ
20.09.2023
Դիտվել է 201 անգամ
25.09.2023
Դիտվել է 182 անգամ
19.09.2023
Դիտվել է 175 անգամ
23.09.2023
Դիտվել է 169 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster