Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 նշան, որոնք հուշում են հոգեբանական վնասվածք ունենալու մասին

05.05.2023

Միանգամից պարզենք՝ հոգեբանական վնասվածքը ձևավորվում է, երբ մարդն անցնում է մի բանի միջով, որը դուրս է սովորական ապրումներից:

Օրինակ՝ սարսափելի վախ կամ անօգնականության զգացողություն։ Մի շտապեք հոգեկան վնասվածք ստացածին համարել աննորմալ, չնայած այն հանգամանքին, որ հոգեբանական տրավման կարող է դրսևորվել բավականին հստակ և պահանջում է մասնագետի օգնություն:

Գերգրգռվածություն

Առանց ակնհայտ պատճառների գրգռվածության բարձրացումը պատճառ է մարդուն ավելի ուշադիր զննելու համար, հատկապես, եթե նա մեկ օրում փոխվել է, և նոր որակները շարունակում են արտահայտվել երկար ժամանակ: Նախկինում հանգիստ մարդու բռնկվող վարքագիծը, նյարդայնությունը գրեթե ակնհայտ խոսում են այն մասին, որ նա հոգեկան վնասվածք է տարել:

Քնի հետ կապված խնդիրներ և մղձավանջներ

Հոգեբանական վնասվածք ստացած մարդը մտովի նորից ու նորից է ապրում սարսափելի իրադարձությունը։ Ընդ որում՝ ոչ միայն արթուն վիճակում։ Արդյունքում քնի հետ կապված խնդիրներ են առաջանում՝ մռայլ մտքերը թույլ չեն տալիս հանգստանալ։ Իսկ երբ հաջողվում է քնել, երազում սարսափներ տեսնելու հավանականությունը մեծ է։

Կենտրոնանալու դժվարություններ

600x400

Հոգեբանական վնասվածք ունեցող մարդու համար դժվար է կենտրոնանալ որևէ առաջադրանքի կատարման վրա՝ անկախ կարևորության աստիճանից։ Պատճառը նույնն է, ինչի համար հեշտ չէ քնելը. կատարվածի մասին հետապնդող մտքերը թույլ չեն տալիս կենտրոնանալ ընթացիկ գործերի վրա։ Եթե դուք ինքներդ այդպիսի մարդ եք, խնդրի մասին պատմեք նրանց, ում վստահում եք։ Իսկ եթե շրջապատից ինչ-որ մեկը հանկարծ սկսի թռչել ամպերի մեջ, մի հակադրվեք, այլ փորձեք օգնել լուծել խնդիրը, երբ հարմար լինի:

Ցրված հայացք

Մենք բոլորս կարող ենք ժամանակ առ ժամանակ հայացք նետել մի կետի վրա՝ սևեռուն մտածելով ինչ-որ բանի մասին: Հոգեբանական տրավմա ունեցող մարդիկ գրեթե անընդհատ նայում են դատարկության մեջ և չեն արձագանքում արտաքին գրգռիչներին: Ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկանում լսել ձեզ, այլ այն, որ ինչ կատարվում է նրանց ներսում՝ իրենց համար ավելի կարևոր է, քան շրջապատող աշխարհը:

Ինքնաբուխ լաց

Հոգեբանական վնասվածքները երբեմն այնքան ծանր են լինում, որ մարդը, ստանալով դրանք, կարող է ինքնաբերաբար սկսել հեկեկալ։ Երբ լացը կապված չէ ընթացիկ իրադարձությունների հետ և կրկնվում է առանց պատճառի, գուշակելու կարիք չկա՝ այնքան պարզ է, որ մարդը սարսափելի բան է ապրել և օգնության կարիք ունի։ Մի քննադատեք արցունքների համար, այլ ցուցաբերեք ըմբռնում և կարեկցանք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1106 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 786 անգամ
29.04.2024
Դիտվել է 733 անգամ
30.04.2024
Դիտվել է 267 անգամ
03.05.2024
Դիտվել է 144 անգամ
04.05.2024
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster