Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Գարնանային 3 աղցան, որոնք ցանկանում եք պատրաստել ամեն օր

28.04.2023

Գարնանը վերջապես հայտնվում են առաջին բանջարեղենն ու խոտաբույսերը, և դուք ցանկանում եք ինչ-որ թարմ, թեթև և բուրավետ ուտեստ համտեսել: Բայց երբեմն գաղափարները սպառվում են դեռ չսկսած:

Այդ իսկ պատճառով պատրաստել ենք գարնանային աղցանների 3 բաղադրատոմս։ Մի սահմանափակվեք միայն վարունգով և լոլիկով:


Գարնանային աղցան եգիպտացորենով

Իհարկե, պահածոյացված եգիպտացորենը չի կարելի անվանել սեզոնային գարնանային մթերք, սակայն այն շատ օգտակար է աղցանի մեջ։

600x400

Անհրաժեշտ են․ 1 գլուխ երիտասարդ կաղամբ, 2 վարունգ, 1 փունջ սամիթ, 1 բանկա եգիպտացորեն, 3 ձու, թթվասեր։

Պատրաստման եղանակը. Եռացրեք ձվերը մինչև եփվեն և կտրատեք փոքր խորանարդիկների։ Վարունգը նույն կերպ կտրատեք, մանր կտրատեք նաև կաղամբը և սամիթը։ Ավելացրեք եգիպտացորենը, այնուհետև խառնեք թթվասերի հետ։

Աղցան հավով, կաղամբով և լոլիկով

600x400

Բուսական թեթև աղցանների համար ավելի լավ է օգտագործել խաշած հավը՝ այն ավելի առողջարար է և թեթև։

Անհրաժեշտ են․ 200 գ երիտասարդ կաղամբ, 1 հավի ֆիլե, 1 խնձոր, 1 պղպեղ, 2 լոլիկ, 1 բանկա եգիպտացորեն, 0,5 փունջ կանաչ սոխ, թթվասեր, համեմունքներ։

Պատրաստման եղանակը. Եռացրեք հավի կիսը մինչև փափկի և մանր կտրատեք։ Կլպեք և կտրատեք խնձորը։ Մանրացրեք կանաչ սոխը, մանր կտրատեք բանջարեղենը և կաղամբը։ Խառնեք աղցանը և հավելեք թթվասերն ու համեմունքները։

Կաղամբով և նեխուրով աղցան

600x400

Խորհուրդ ենք տալիս մատուցելուց առաջ աղցանի մեջ ավելացնել տարեկանի հացից տանը պատրաստված մի քանի պաքսիմատ։

Անհրաժեշտ են․ 300 գ կաղամբ, 2 վարունգ, նեխուրի 3 ցողուն, ձիթապտղի յուղ, սխտոր, կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը. Կաղամբը մանր կտրատեք և ձեռքերով մի փոքր տրորեք։ Նեխուրն ու վարունգը մանր կտրատեք, աղցանին հավելեք ձիթապտղի յուղը, սխտորը և կիտրոնի հյութը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4277 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Աղցան «Վիտամինային ռումբ» 

04.04.2025
Այս աղղցանը շատ առողջարար է և հեշտ է պատրաստվում։

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-07-2025 10:45
«Իտալացի Բոնդի աղջիկ» Կատերինա Մուրինոն 47 տարեկանում առաջին անգամ մայր կդառնա։ Դերասանուհին ավելի քան 10 տարի չէր կարողանում հղիանալ, նա երկու անգամ վիժում էր ունեցել։ Արդյունքում, աստղը որոշեց արտամարմնային բեղմնավորման դիմել և այժմ որդու է սպասում։
08-07-2025 10:42
2025 թվականի հուլիսի 7-ից Google-ը կինտեգրի իր Gemini արհեստական բանականության օգնականը հանրաճանաչ հավելվածներում՝ WhatsApp, «Հաղորդագրություններ» և «Հեռախոս», ինչը թույլ կտա նրան զանգեր կատարել, SMS ուղարկել և օգտատիրոջ անունից շփվել մեսենջերներում։ Այս մասին հայտնում է Neowin պորտալը՝ հղում անելով Google-ի պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկված տեղեկագրին։
08-07-2025 10:40
Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։ 
08-07-2025 06:48
Մոնիկա Բելուչին մասնակցել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի լուսանկարահանմանը: 60-ամյա դերասանուհին նոր համարի շապիկին հայտնվել է մերկ մարմնի վրա հագած սև կաշվե բաճկոնով և նույն գույնի տաբատով: Որպես աքսեսուար նա ընտրել է Cartier-ի հսկայական վզնոց:
07-07-2025 10:47
Spice Girls-ի նախկին անդամ, 50-ամյա Մել Բին ամուսնացել է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը 37-ամյա Ռորի ՄաքՖին է, ընտանիքի ընկերը, ով երկար ժամանակ աշխատել է երգչուհու հետ որպես նրա վարսահարդար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.07.2025
Դիտվել է 599 անգամ
02.07.2025
Դիտվել է 469 անգամ
03.07.2025
Դիտվել է 417 անգամ
04.07.2025
Դիտվել է 404 անգամ
08.07.2025
Դիտվել է 171 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster