Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստուգեք ձեր ուշադրությունն ու ինտելեկտը. թեստ

31.03.2023

Պարզ ու բարդ, լուրջ և զվարճալի տրամաբանական հնարքով գլուխկոտրուկները ոչ միայն ուղեղի հիանալի մարզանք են, այլև բարձրացնում են տրամադրությունը:

Ցանկանու՞մ եք պարզել, թե որքան ուշադիր եք: Այդ դեպքում նայեք հունգարացի նկարիչ Գերգելի Դուդասի (Դուդոլֆ) ստեղծագործությանը՝ նկար փղերով, որոնց մեջ պետք է գտնել սիրտ:

Այս պարզ (իրականում՝ ոչ այդքան) առաջադրանքը կօգնի ձեզ մի փոքր շեղվել և մարզել ուշադրությունը:
Վայրկյանաչափը միացրեք և այն կանգնեցրեք՝ հենց առաջադրանքն ավարտեք: Երբ ամեն ինչ արված է, մի մոռացեք նայել ձեր արդյունքին:

Վարդագույն փղերի ամբոխի մեջ թաքնված է Սիրտ: Ժամանակը գնաց։

600x400

Քանի՞ վայրկյանում կատարեցիք առաջադրանքը:

Եթե սիրտը գտնելու համար ձեզնից պահանջվեց ոչ ավելի, քան 20 վայրկյան, ապա հրաշալի արդյունք է։ Դուք ունեք բարձր ինտելեկտուալ ունակություններ և գերազանց ուշադրություն։ Ձեզ համար դժվար չէր գտնել բավականին փոքր չափերի սիրտը։

21-ից 30 վայրկյան: Գերազանց արդյունք։ Դուք կարողանում եք կենտրոնանալ միայն այն ամենի վրա, ինչը ձեզ համար կարևոր է, ինչպես նաև թույլ չտալ, որ ուրիշները խառնաշփոթ առաջացնեն ձեր կյանքում: Ձեր ուշադրությունն ու ինքնակազմակերպումը զարմացնում են ընկերներին ու հարազատներին։

31-ից 39 վայրկյան: Բավականին լավ ցուցանիշ է, բայց հուշում է, որ դուք հաճախ եք մոռանում առաջադրանք կատարելիս կամ երբեմն վարանում եք, ինչն էլ նվազեցնում է ձեր ուշադրությունը:

Ավելի քան 40 վայրկյան: Ակնհայտորեն ձեր ուշադրությունը շեղված եք ինչ-որ բանից, կամ պարզապես անհանգստացած եք, և չեք կարող ազատվել դրանից, որպեսզի լավ կենտրոնանաք: Միգուցե սրանից ավելի լավ արդյունք ցույց տաք, բայց ոչ հիմա...

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7644 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2026 15:42
Լուրերը ճշմարիտ դուրս եկան. 15 տարվա ընկերությունից հետո Ջոան Սմոլսը և Քենդիս Սվեյնփոլը բաժանվել են: Cutting Room Floor փոդքասթի ժամանակ Ջոանը խոստովանել է, որ իր ընկերուհուց բաժանվելը պայմանավորված էր մի տղամարդով՝ ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդիով: Սմոլսն ու Բրեդին հանդիպում էին մոտ ութ ամիս: Բաժանումից հետո առցանց լուրեր սկսեցին շրջանառվել, որ մարզիկն արդեն գտել է նոր ընկերուհի՝ Քենդիս Սվեյնփոլին՝ Ջոանի նախկին լավագույն ընկերուհուն: Նրանք երկուսն էլ Victoria's Secret-ի հրեշտակներ են և տարիներ են միասին անցկացրել ինչպես ցուցադրությունների ժամանակ, այնպես էլ դրանից դուրս:
28-11-2026 09:47
Lululemon-ի հիմնադիր Չիպ Ուիլսոնը սկանդալային հայտարարություններ է արել կանանց մասին: Դա տեղի է ունեցել վերջերս Axis Connects-ի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության համաժողովում, որտեղ Ուիլսոնը հրավիրված էր որպես խոսնակ: Սակայն նրա ելույթը շուտ ավարտվել է, երբ մի քանի կանայք դուրս եկան դահլիճից, ինչը կազմակերպիչներին ստիպել է արագորեն ավարտել նրա հատվածը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խոսել է կանանց դերի, մայրության և հակաբեղմնավորման մասին: Նրա դիրքորոշումն այն է եղել, որ ԱՄՆ-ում և Կանադայում կանայք չափազանց շատ են հետաձգում իրենց առաջնեկի ծնունդը, ինչը հանգեցնում է ծնելիության մակարդակի նվազմանը: Այս տեմպերով, կարծում է Ուիլսոնը, տեղացի տղամարդիկ ստիպված կլինեն «հարսնացուներ ներմուծել Թաիլանդից»՝ բազմազավակ դառնալու համար:
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 1159 անգամ
25.11.2026
Դիտվել է 427 անգամ
26.11.2026
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster