Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

16 աստղ «մերկ» զգեստներով «Օսկարի» մրցանակաբաշխության միջոցառումներին

16.03.2023

«Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխության կարմիր գորգին «մերկ» զգեստների պակաս դարձյալ չզգացվեց։

«Օսկարի» շնորհման բուն արարողության ժամանակ, իհարկե, դրանք ավելի քիչ էին, քան Vanity Fair ամսագրի ավանդական երեկույթին, որտեղ աստղերը մրցում են իրենց ցնցող կերպարներով, բայց «մերկությունից» խուսափել դարձյալ չստացվեց. աչքի ընկան Լեդի Գագան և Էշլի Գրեհեմը, ովքեր ընտրել էին կիսաթափանցիկ հանդերձանք:

Vanity Fair երեկույթին տարեցտարի ավելանում են «մերկ» զգեստները։ Եվ եթե 2015 թվականին Atelier Versace-ի և Donna Karan-ի թափանցիկ ներդիրներով նույն սև զգեստները, որոնցում եկան Իրինա Շեյքն ու Ռիտա Օրան, կամ Հեյլի Բիբերի ժանյակավոր զգեստը 2020 թվականին, անմոռանալի տպավորություն թողեցին, ապա այս անգամ հայտնիները, ովքեր նախընտրել էին ներկայանալ թափանցիկ զգեստներով, էլ ավելի շատ էին։

Այս տարի հատկապես աչքի ընկան Երգչուհի Սիարան և սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն Dundas-ի շողշողացող թափանցիկ զգեստներով։ Ամենահիշարժանների թվում էին նաև Կարա Դելևինի, Հանթեր Շեֆերի կերպարները՝ Ann Demeulemeester-ի վերջին հավաքածուի կաշվե վերնաշապիկով և կիսաշրջազգեստով, ինչպես նաև Դեյզի Էդգար-Ջոնսի կերպարը Gucci-ի՝ թերևս ամենանրբագեղ «մերկ» զգեստով:

Թվում էր, թե Էմիլի Ռատաժկովսկուն արդեն դժվար է հանրությանը զարմացնել անկեղծ կերպարներով, և շատ ավելի անսովոր կլինի, եթե մոդելը հագնի ավելի փակ զգեստ, բայց նա ինքն իրեն չդավաճանեց։ Այդուհանդերձ, Feben-ի կապույտ թափանցիկ զգեստը նրան հիանալի էր սազում։ «Սպիտակ լոտոսի» աստղ Բեատրիս Գրանոն, Լաուրա Հարիերը, Եվա Լոնգորիան նախընտրել էին ժանյակից, թափանցիկ գործվածքից և վարագույրից ոչ այնքան բաց, բայց կիսաթափանցիկ զգեստներ։

Ամենահիշարժան զգեստները՝ մեր ընտրանիում են։

600x400

Սիարան Dundas-ով

600x400
Ալեսանդրա Ամբրոսիոն Dundas-ով

600x400
Հանթեր Շաֆերը՝ Ann Demeulemeester-ով

600x400
Լեդի Գագան Versace-ով

600x400

Լեդի Գագա

600x400

Լորա Հարիերը Saint Laurent-ով

600x400
Ժանել Մոնե-ով

600x400
Օլիվիա Ուայլդը Gabriela Hearst-ով

600x400
Կարա Դելևինը Delcore-ով

600x400
Դեյզի Էդգար-Ջոնսը Gucci-ով

600x400
Էմիլի Ռատակովսկին Feben-ով

600x400
Բեատրիս Գրաննոն Etro-ով

600x400
Եվա Լոնգորիան Zuhair Murad-ով

600x400
Շառլոտ Լոուրենսը Saint Laurent-ով

600x400
Թեյլոր Փեյջ

600x400
Սաբրինա Կարպենտեր

600x400
Դենիել Բրուքս

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7043 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 987 անգամ
07.08.2026
Դիտվել է 423 անգամ
08.08.2026
Դիտվել է 407 անգամ
12.08.2026
Դիտվել է 173 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster