Հրատարակությունն ավանդաբար ընտրում է ամենահայտնի կին ներկայացուցիչներին։
Ամերիկյան Time ամսագիրն ընտրել է 2023 թ տարվա կանանց։ Ցանկը հրապարակվել է հինգշաբթի օրը հրատարակության կայքում։ Այն ներառել է նաև դերասանուհի, «Օսկար-2023»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում թեկնածու Քեյթ Բլանշեթին:
Ըստ հրատարակության՝ «նրա ամենամեծ պարգևը մարդասիրությունն է»։
Քեյթ Բլանշեթ
Բլանշեթի հետ միասին ցուցակում ընդգրկված են սոմալուհի բռնցքամարտիկ և փախստականների իրավունքների պաշտպան Ռամլա Ալին, ամերիկացի օսկարակիր դերասանուհի Անժելա Բասեթը, ինդի ֆոլկ-ռոք երգչուհի Ֆիբի Բրիջերսը:
Վարկանիշային ցանկում են նաև պակիստանցի էկո-ակտիվիստ Աիշա Սիդդիկան, ֆուտբոլիստուհի, կիսապաշտպան և OL Rain թիմի ավագ Մեգան Ռապինոնը, Բրազիլիայի ռասայական հավասարության նախարար Անիել Ֆրանկոն, ամերիկացի գրող Քուինտա Բրանսոնը, իրանցի լրագրող Մասիհ Ալինեջադը, մեքսիկացի իրավապաշտպան Վերոնիկա Կրուզ Սանչեսը, ուկրաինացի LGBTQ+ ակտիվիստ և Insight կանանց աջակցության կազմակերպության հիմնադիր Ելենա Շևչենկոն:
Time ամսագիրը նման վարկանիշներ կազմում է ամեն տարի։
15-07-2025 12:42 Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նվեր ստացած հայկական հանրագիտարանը՝ ընդգծելով դրա պատմական և մշակութային արժեքը։ «Ինչքան լավն է այս հայկական հանրագիտարանը։ Ինձ համար պատրաստել են մեծ պատճեն, որի մեջ ամփոփված է Հայաստանի ամբողջ պատմությունը։ Այն պարունակում է բոլոր պայմանագրերը, քարտեզները, կրոնական փաստաթղթերը և համաձայնագրերը, որոնք այդքան կարևոր են հայկական մշակույթի համար»,-նշել է Քարդաշյանը։
15-07-2025 12:36 44-ամյա Ջեսիկա Ալբան նոր տղամարդ ունի։ Նա հանդիպում է 33-ամյա դերասան Դենի Ռամիրեսի հետ, որը 11 տարով փոքր է Ջեսիկայից։ Զույգին միասին նկատել են Կանկուն մեկնող ինքնաթիռ նստելիս, իսկ ավելի ուշ պապարացիները լուսանկարել են նրանց Լոս Անջելես վերադառնալիս։
15-07-2025 02:38 Բրիթնի Սփիրսը շփոթեցրել է իր երկրպագուներին՝ Ինստագրամում գրելով, որ «որդեգրել է մի գեղեցիկ աղջկա»։ Սակայն, ինչպես պարզել է Rolling Stone-ը, երգչուհին իրականում ոչ մեկին չի որդեգրել՝ դա պարզապես կատակ էր սոցիալական ցանցերում։
15-07-2025 01:52 «Միսս Տիեզերք 2012»-ի հաղթող Օլիվիա Կալպոն առաջին անգամ մայր է դարձել. նա դուստր է ունեցել: 33-ամյա մոդելը լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով սև-սպիտակ լուսանկարներ ծննդատնից:
15-07-2025 01:49 Քեմերոն Դիասը և Ստելլա Մաքքարթնին Հեմփթոնսում հավաքել են իրենց հարահայտ ընկերներին՝ նշելու դիզայների և դերասանուհու գինու ապրանքանիշի՝ Avaline x Stella McCartney-ի համագործակցության մեկնարկը: Երեկույթին ներկա էին Դրյու Բերիմորը, Էմմա Ռոբերտսը, Ալեքսանդրա Դադարիոն, Avaline-ի համահիմնադիր Քեթրին Փաուերը, հեռուստահաղորդավար Էնդի Քոհենը, նկարիչ Ջեֆ Քունսը և այլք: