Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 19-25-ը 2022 թ

19.12.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Խոյ

Շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս Խոյերին ավելի զգույշ լինել շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում։ Ձեր անձնական կյանքը և առաջիկա ծրագրերը չպետք է քննարկեք պատահական ծանոթների հետ. յուրաքանչյուր ասված բառ կարող է օգտագործվել ձեր դեմ, ինչը բացասաբար կանդրադառնա ձեր հեղինակության վրա:

Շաբաթվա կեսին ձեր տրամադրությունը կլավանա։ Դրա պատճառը կարող է լինել հետաքրքիր մարդու հետ հանդիպումը երկար ուղևորության ժամանակ կամ սոցիալական ցանցերում։ Կարող եք շատ օգտակար բաներ սովորել և ընդլայնել ձեր մտահորիզոնը։

Շաբաթվա վերջում չի բացառվում ազդեցիկ հովանավորի օգնությունն ու աջակցությունը։ Սա լավ ժամանակ է հոգևոր պրակտիկայի, մեդիտացիաների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Ցուլ

Շաբաթվա սկզբին Ցուլերը կարող են զբաղված լինել նյութական խնդիրների լուծմամբ։ Հավանաբար ձեր բյուջեն չի բավարարի նախամանորյա գնումներին, որոնք նախատեսել եք կատարել։ Սակայն շաբաթվա կեսին այս խնդիրն ապահով կերպով կլուծվի։ Հնարավոր է, որ անհրաժեշտ գումարն ընկերներից պարտք վերցնեք  կամ ձեր ամուսնական զուգընկերը պարգևատրում ստանա։ Ճիշտ ժամանակն է էզոթերիկ և դետեկտիվ գրականություն կարդալու համար. ամենայն հավանականությամբ, ձեզ կհիացնի առեղծվածային ու խորհրդավոր ամեն ինչ։ Սեքսուալության ամրապնդումը զուգընկերոջ հետ մտերմությունն ավելի հաճելի կդարձնի:

Շաբաթվա վերջում ընկերները կարող են ձեզ հրավիրել խնջույքի, որտեղ հիանալի ժամանակ կանցկացնեք: Հարմար ժամանակ է նաև ճանապարհորդելու, սովորելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և փորձ ձեռք բերելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Երկվորյակ

Շաբաթվա սկզբին ավելի լավ է, որ ամուսնացած Երկվորյակները վեճերի մեջ չմտնեն զուգընկերոջ հետ։ Հարաբերությունները պարզելու և ձեզ համար որոշ հարցեր պարզաբանելու փորձը կարող է հանգեցնել կոնֆլիկտների։ Աշխատեք հանգստություն և զսպվածություն պահպանել, եթե չեք ցանկանում վեճ հրահրել։

Շաբաթվա կեսին ձեզ հուզող շատ հարցեր կլուծվեն ինքնուրույն, հեշտ ու ներդաշնակ։ Դրանում դրական դեր կարող է ունենալ ընտանիքի ընկերը։ Լավ ժամանակ է սիրելիի հետ ակումբ կամ երեկույթ այցելելու համար:
Շաբաթվա վերջում ձեր ֆինանսական վիճակն, ամենայն հավանականությամբ, կբարելավվի։ Կարող եք բուժզննում անցնել և կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Խեցգետին

Խեցգետինները շաբաթվա սկզբին կարող են հայտնվել սահմանափակումների իրավիճակում։ Օրինակ՝ առողջությունը կվատանա, և պետք է պահպանել անկողնային ռեժիմ։ Կամ դուք կարող եք կապված լինել այլ մարդկանց հանդեպ պարտավորություններով, այնպես որ չեք կարողանա անել այն, ինչ ցանկանում եք:

Մինչդեռ շաբաթվա կեսին, հաղթահարելով բոլոր փորձությունները, կկարողանաք հասնել ձեր նպատակներին։ Հարմար պահ է տանը և աշխատավայրում ամեն ինչ կարգի բերելու համար, քանի որ այժմ ցանկացած աշխատանք ձեզ համար ուրախություն կպատճառի։

Շաբաթվա վերջում ամուսնական հարաբերությունները կդառնան ներդաշնակ՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու սիրո վրա։ Հանգստյան օրերին ձեզ կարող են հրավիրել հատուկ միջոցառման, օրինակ՝ հարսանիքի կամ տարեդարձի:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Առյուծ

Շաբաթվա սկզբին Առյուծը կարող է վատ հարաբերություններ ունենալ ընկերների և սիրելիի հետ։ Պատճառը կարող է լինել ամենասովորականը՝ օրինակ, բոլորը կնեղանան, որ քիչ ուշադրություն եք դարձնում իրենց։ Հնարավոր է, որ նույնիսկ հայտնվեք բարդ երկընտրանքի մեջ՝ ի՞նչն է ձեզ համար ավելի կարևոր՝ սերը, թե՞ ընկերությունը։ Շաբաթվա կեսին այս հարցն ինքնըստինքյան կպարզվի։ Լավ ժամանակ է ակումբներ, դիսկոտեկներ, երեկույթներ այցելելու համար։ Եթե երեխաներ ունեք, ապա նրանք կարող են ձեզ գոհացնել իրենց ակադեմիական հաջողություններով: Որպես շնորհակալություն, երեխային տարեք թատրոն կամ կրկես, նրա համար հաճելի ու հիշարժան բան արեք։

Շաբաթվա վերջում պետք է հոգ տանել ձեր առողջության մասին, ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Կույս

Շաբաթվա սկզբին Կույսերը կարող են անհարություններ ունենալ ընտանիքում։ Սա հատկապես ճիշտ է նրանց համար, ովքեր ապրում են իրենց ծնողների կամ տատիկ-պապիկների հետ նույն բնակելի տարածքում: Այժմ կոնֆլիկտները կարող են բռնկվել ցանկացած պատճառով: Իրավիճակը չսրելու համար այս շրջանում ավելի լավ է չսկսել վերանորոգման կամ ընդհանուր մաքրման աշխատանքներ։

Շաբաթվա կեսին ընտանեկան կյանքում բոլոր հակասությունները հաջողությամբ կհարթվեն, կգա ուրախության, խաղաղության ու ներդաշնակության ժամանակը։ Այս ընթացքում կարող եք քննարկել ամենահրատապ հարցերը՝ օրինակ՝ գույքի ժառանգության։

Շաբաթվա վերջը հիանալի ժամանակ է սիրավեպի և գործընկերային հարաբերությունների համար: Նրանք, ովքեր վերջերս են սկսել հանդիպել, հավանաբար կլսեն սիրո խոստովանություններ և շատ հաճելի անակնկալներ կստանան:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Կշեռք

Կշեռքների համար շաբաթվա սկիզբը բավականին բուռն կլինի։ Ընկերները, ծանոթները կամ հարազատները կարող են ձեզ ներքաշել իրենց գործերի մեջ, ինչի պատճառով ժամանակ չի լինի կանգ առնելու և մտածելու ձեր գործերի ու կարիքների մասին: Այս պահին ավելի լավ է զերծ մնալ նոր ծանոթություններից. դրանք միայն կշեղեն ուշադրությունն իսկապես կարևոր հարցեր լուծելուց։

Շաբաթվա կեսին ամուսնական հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, սպասում է զգացմունքների թարմացման շրջան։ Սիրելի մարդը կբացվի անսովոր կողմից, որը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Այժմ դուք կարող եք ճանապարհորդել ձեր ամուսնական զուգընկերոջ հետ՝ այցելել հարազատներին և ընդհանուր ընկերներին:

Շաբաթվա վերջում աստղերը խորհուրդ են տալիս սկսել տան բարեկարգման ու վերակառուցման աշխատանքներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Կարիճ

Կարիճները շաբաթվա սկզբին, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն նյութական հարցերով զբաղվել։ Ամանորյա տոների նախաշեմին շատ գնումներ կան, ուստի փողի հարցը կարող է մի փոքր նյարդայնացնել։

Սակայն արդեն շաբաթվա կեսին ֆինանսական խնդիրները հաջողությամբ կլուծվեն։ Այս շրջանում դուք կկարողանաք ցուցադրել ձեր լավագույն գործնական հմտությունները, կարողություններն ու փորձը։ Տոներից առաջ մի մոռացեք ինքներդ ձեզ նվեր մատուցել, օրինակ՝ գնել զարդ կամ բջջային հեռախոս, որի մասին վաղուց էիք երազում։

Շաբաթվա վերջում հնարավոր է, որ ձեզ հետաքրքիր ճամփորդության հրավիրեն։ Ամուսնացած Կարիճներին խորհուրդ է տրվում իրենց երեխային տանել տիկնիկային թատրոն կամ կրկես:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ շաբաթվա սկզբին կարող են վատթարանալ ամուսնական հարաբերությունները։ Հնարավոր է՝ ձեզ դուր չգա, որ զուգընկերն իրեն չափազանց ինքնուրույն է պահում և բավարար ուշադրություն չի դարձնում ձեզ։ Ձեր քննադատությունները նույնքան ուժեղ արձագանք կառաջացնեն: Արդյունքում կսկսվի վիճաբանություն, որից կարելի էր խուսափել երկու կողմից զուսպ պահվածքով։

Շաբաթվա կեսին ձեր կերպարը փոխելու ցանկությունը կարող է մեծանալ, ուստի չորեքշաբթի և հինգշաբթի պետք է անցկացնել գեղեցկության և նորաձեւության սրահներում։ Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը կուղղվի դեպի ձեզ։

Շաբաթվա վերջում ժամանակն է գնելու ինչ-որ բան ձեր տունը զարդարելու համար, օրինակ՝ ամանորյա զարդեր և տոնածառ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Այծեղջյուր

Շաբաթվա սկզբին աստղերը Այծեղջյուրներին խստորեն խորհուրդ են տալիս հոգ տանել իրենց առողջության մասին։ Այժմ մրսածության և վիրուսային վարակների հավանականությունը մեծանում է, և որոշ քրոնիկ հիվանդություններ նույնպես կարող են հիշեցնել իրենց մասին։ Նման դեպքերում նպատակահարմար է պահպանել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները։

Շաբաթվա կեսին ժամանակ գտեք մենակ մնալու համար։ Հանգիստ և խաղաղ միջավայրում կարող եք հասնել հոգեկան հանգստության և վերանայել անցյալի որոշ իրադարձություններ: Հարմար ժամանակ է նաև տնային գործերով զբաղվելու համար։

Շաբաթվա վերջում չեն բացառվում լավ լուրեր ընկերներից ու հարազատներից։ Հնարավորություն կա ծանոթանալու անսովոր ստեղծագործ մարդու հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը. Ջրհոս

Ջրհոսներին շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ չեն տալիս այցելել ժամանցի վայրեր՝ գիշերային ակումբներ, դիսկոտեկներ։ Այս պահին դուք ինքներդ ձեզ չեք տիրապետի եւ կարող եք տհաճ պատմության մեջ ընկնել։ Ամուսնացած Ջրհոսները պետք է ավելի ուշադիր հետևեն իրենց երեխայի պահվածքին. հնարավոր է նա մի արարք է գործել, որը զգուշորեն թաքցնում է ձեզնից:

Շաբաթվա կեսին ձեզ կարող են հրավիրել ընկերական խնջույքի կամ կորպորատիվ հանդիպման։ Համաձայնվե՜ք։ Ամենայն հավանականությամբ, դուք կզվարճանաք և շատ նոր հաճելի փորձառություններ կստանաք: Ճամփորդության մեկնողները պետք է պատրաստ լինեն ռոմանտիկ ծանոթության։

Ցանկալի է շաբաթվա վերջն անցկացնել ինչ-որ հանգիստ, ամայի վայրում՝ եռուզեռից հեռու։ Այնտեղ դուք կարող եք հավասարակշռության բերել ձեր հոգեվիճակը:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 19-25-ը․ Ձկներ

Ձկներին շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս չծանրաբեռնել իրենց գործերով ու հոգսերով։ Ճիշտ գնահատեք ձեր ուժեղ կողմերն ու հնարավորությունները։ Հավանական է, որ ամանորյա տոների նախաշեմին անհասանելի նպատակ դնեք ձեր առջեւ, բայց ուժերի գերլարումով անգամ կփորձեք հասնել դրան։ Ավելի լավ է ամեն ինչ չհասցնել ֆանատիզմի։

Շաբաթվա կեսին արտաքին հանգամանքները կնպաստեն ձեր ցանկությունների իրականացմանը։ Ձեզ կարող են առաջխաղացում կամ աշխատավարձի բարձրացում առաջարկել: Հարմար ժամանակ է նաև էլեկտրոնային սարքավորումներ գնելու համար՝ նոութբուք, պլանշետ կամ բջջային հեռախոս։

Շաբաթվա վերջն արժե անցկացնել ընկերների հետ։ Եթե ցանկություններ պահեք, ապա դրանցից մի քանիսը կարող են իրականանալ հանգստյան օրերին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5565 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 15-21-ը 2025 թ․

15.12.2025
Որքան մոտենում ենք Նոր տարվան, այնքան ավելի հեշտ է դառնում շնչելը։ Սակայն ոմանց համար դեռ շատ վաղ է հանգստանալու և կենտրոնացումը կորցնելու համար. սա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 8-14-ը 2025 թ․

08.12.2025
Դեկտեմբերի երկրորդ շաբաթը փոփոխություններ և հաջողություն կբերի չորս կենդանակերպի նշանների համար: Աստղերը խոստանում են անսպասելի հնարավորություններ: Պարզենք, թե ում բախտը կժպտա և ինչպես օգտվել տրված հնարավորությունից:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 1-7-ը 2025 թ․

01.12.2025
Մերկուրիի և Սատուրնի հետադարձ շրջանն ավարտվել է, սակայն երեք մոլորակներ՝ Յուպիտերը, Ուրանը և Նեպտունը, դեռևս գտնվում են հակառակ ընթացքի մեջ։ Կենդանակերպի շատ նշանների համար այս շաբաթը փոփոխությունների ժամանակ կլինի։ 

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 24-30-ը 2025 թ․

24.11.2025
Մերկուրիի հետադարձ շարժման վերջին շաբաթը լուրջ մարտահրավերներ կբերի մեզ բոլորիս համար: Բայց դրանից հետո, կենդանակերպի նշանների մեծ մասի համար մինչև Նոր տարի լայն և լուսավոր ճանապարհ կբացվի:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 17-23-ը 2025 թ․

17.11.2025
Մերկուրիի հետադարձ շարժումը շարունակում է ծանր բեռ լինել մեզ վրա՝ դանդաղեցնելով բազմաթիվ գործընթացներ, այդ թվում՝ ձեր անձնական կյանքում։ Եկեք համբերատար լինենք և սպասենք այս տհաճ շրջանի ավարտին։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 10-16-ը 2025 թ․

10.11.2025
Մերկուրիի հետադարձ շարժման առաջին շաբաթը հեշտ չի լինի։ Սակայն հինգ նշանների բախտը կժպտա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-12-2025 10:37
Վինս Գիլիգանի նոր «Պլուրիբուս» սերիալը դարձել է Apple TV սթրիմինգային ծառայության պատմության մեջ ամենաշատ դիտվածը։ Սթրիմինգային ծառայությունը ճշգրիտ թվեր չի հրապարակել, սակայն հաստատել է, որ գիտաֆանտաստիկ սերիալը մի քանի շաբաթվա ընթացքում դիտումների թվով գերազանցել է «Թեդ Լասսո»-ին, «Սփլիթ»-ին, «Առավոտյան շոու»-ին, «Դանդաղ ձիեր»-ին ու հարթակով հեռարձակվող այլ հիթերին։ 
15-12-2025 10:32
Իսպանիայի Սննդի անվտանգության և սննդընդունման գործակալության (AESAN) փորձագետները նշել են, որ սառեցված մսի պահպանման առավելագույն ժամկետը կախված է տեսակից: Բոլոր տեսակի մսերը պետք է սառեցվեն անմիջապես գնումից հետո: Պահպանման ջերմաստիճանը պետք է լինի -18°C կամ ցածր: Այս պայմաններում տավարի, գառան և այծի միսը կարող է թարմ մնալ մինչև մեկ տարի։ Խոզի մսի պահպանման առավելագույն ժամկետը ընդամենը վեց ամիս է:
15-12-2025 10:19
Հայտնի ամերիկացի ռեժիսոր և դերասան Ռոբ Ռեյներին և նրա կնոջը՝ Միշել Սինգեր Ռեյներին, կիրակի օրը մահացած են գտնվել իրենց Լոս Անջելեսի տանը, հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ըստ իրավապահ մարմինների՝ ոստիկանները առանձնատանը գտել են դանակահարված տղամարդու և կնոջ։ Ռեյները Հոլիվուդի ամենահաջողակ ռեժիսորներից մեկ էր՝ նկարահանելով այնպիսի ճանաչված ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Կանգնիր ինձ կողքին», «Տառապանք», «Երբ Հարրին հանդիպեց Սալիին» և «Ամերիկացի նախագահը»։
15-12-2025 08:27
Հետազոտողները լայնածավալ լեզվական վերլուծություն են անցկացրել հայտնի երգերի տեքստերի վերաբերյալ և պարզել, որ հիթեր դարձող բանաստեղծական տեքստերն ավելի հաճախ պարունակում են բացասական հուզական ենթատեքստեր ունեցող բառեր, քան դրական։ Գիտնականները ընդգծում են, որ իրենց արդյունքները չեն ենթադրում, որ դրական երգերը չեն կարող հաջողակ լինել, այլ որ դրանք ցույց են տալիս հուզական ինտենսիվության կարևորությունը և դրա դերը երաժշտության ընկալման մեջ։
15-12-2025 06:39
62-ամյա Գաբրիելե Ռենատե Հոմեին, նախկինում հայտնի որպես Բեգում Ինարա և Գաբրիելե ցու Լայնինգեն, ամուսնացել է 82-ամյա Վոլֆգանգ Պորշեի՝ միլիարդատեր և ընտանեկան Porsche ավտոմոբիլային ընկերության ղեկավարի հետ։ Գաբրիելեն ավտոմագնատի հետ սկսել է հանդիպել 2023 թվականին՝ Կլաուդիա Հյուբներից նրա ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց։ 1991 թվականին Գաբրիելեն ամուսնացել էր Լայնինգենի արքայազն Կարլ Էմիխի՝ Լայնինգենի յոթերորդ արքայազնի որդու և ռուսական գահի հավակնորդներից մեկի հետ։ 1992 թվականին նրանք ունեցել են դուստր՝ Լայնինգենի արքայադուստր Թերեզային, սակայն ամուսնալուծվել են 1998 թվականին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.12.2025
Դիտվել է 1020 անգամ
09.12.2025
Դիտվել է 455 անգամ
12.12.2025
Դիտվել է 421 անգամ
10.12.2025
Դիտվել է 324 անգամ
11.12.2025
Դիտվել է 289 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster