Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը 2022 թ

31.10.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Խոյ

Իմպուլսիվ Խոյերին հատուկ կլինի կորստի և շփոթության վիճակը: Դուք զգում եք, որ գտնվում եք տիեզերքում առանց տիեզերական կոստյումի: Փաստաթղթերի կամ մեքենայի հետ կապված տհաճ թյուրիմացություններից խուսափելու համար կենտրոնացեք միայն կարևոր բաների վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Ցուլ

Հաշվենկատ Ցուլերին այժմ պետք չէ ֆինանսական հարցերում հույս դնել բախտի վրա, ինչպես նաև օգնություն խնդրել ընկերներից։ Դուք ունակ եք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել։ Գլխավորը հապճեպ գործողություններ չանելն է՝ հիմնված սեփական և ուրիշների հնարավորությունների պատրանքային ընկալման կամ գերագնահատման վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Երկվորյակ

Ժրաջան Երկվորյակների համար սոցիալական կարգավիճակի և կարիերայի համար պայքարը պարզ է, որը հիշեցնում է փշերի միջով դեպի աստղեր տանող ճանապարհ: Բայց եթե վստահ եք ձեր ուղղության ճիշտության մեջ և գործում եք ոչ թե պահի ազդեցությամբ, այլ համակարգված, ապա հաջողությունն անխուսափելի է։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Խեցգետին

Ուշադիր Խեցգետինը, պահպանելով հասարակության մեջ հաստատված կանոններն ու օրենքները, կկարողանա խուսափել լուրջ անախորժություններից։ Այժմ դուք հակված եք գերագնահատելու ձեր հնարավորություններն ու ուժեղ կողմերը։ Ինտուիտիվ կերպով սկանավորեք իրավիճակը և արեք այն, ինչ ցանկանում է ձեր սիրտը: Ուղղորդվեք այնտեղ, որտեղ ավելի անվտանգ է ձեզ և ձեր շրջապատի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Առյուծ

Ինքնավստահ Առյուծների համար մեծ է հավանականությունը ներքաշվելու ճգնաժամային և սթրեսային իրավիճակների մեջ։ Խուսափեք զանգվածային, ինքնաբուխ միջոցառումներին մասնակցելուց, մարդկանց մեծ կուտակումներից և վարկային կազմակերպությունների հետ կապ հաստատելուց։ Վայրի կատվի պես շարժվեք փափուկ թաթերի վրա։ Դուք այս շրջանում լրացուցիչ ուշադրության կարիք չունեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Կույս

Կույսի համար այս շաբաթ դժվար է փոխզիջումների և համաձայնությունների գալ։ Հնարավոր են կոնֆլիկտներ վերադասի, ավագ հարազատների հետ: Դիրքային կոռեկտության և ժամանակային հեռավորության պահպանումը կօգնի խուսափել ձգձգվող կոնֆլիկտից և ձեզ համար սադրիչ ու անբարենպաստ սցենարի մեջ ներգրավվելուց։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Կշեռք

Խաղաղասեր Կշեռքներ, դատական գործերն ու հարաբերությունների պարզման գործընթացները կարող են ձեր օգտին չդասավորվել։ Այս շաբաթ հետաձգեք դրանց մասնակցությունը և պատվիրակեք դրանք ձեր ներկայացուցիչներին։ Պաշտոնեական պարտականությունները նույնպես ենթակա են փիլիսոփայական վերանայման. դուք ուրիշի լո՞ւծն եք քաշում և շա՞տ  հաճախ եք հայտնվում ղեկավարության նախատինքների ներքո։ Այս շաբաթ ձեզ մոտ նման հարցեր կարող են ծագել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Կարիճ

Կարիճներ, եթե ձեզ համակել է չափից ավելի խանդը կամ սիրելիի հանդեպ կիրքը, ապա դա հղի է հարաբերությունների ճգնաժամով և սթրեսի առաջացմամբ: Ակտիվ սպորտի օգնությամբ կկարողանաք մարել վարքագծի բուռն ու չափից ավելի զգացմունքայնությունը։ Հետևեք ճանապարհային կանոններին։ Եվ, միգուցե, որոշ օրերի սեփական մեքենայի փոխարեն տաքսիից օգտվեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Աղեղնավոր

Լավատես Աղեղնավորներ, եթե անշարժ գույքը ընտանեկան կոնֆլիկտի կամ գործընկերների հետ տարաձայնությունների պատճառ է դարձել, ապա ձեզ անհրաժեշտ է պահեստային պլան: Որոշ ժամանակով ինքներդ ձեզ մեկուսացրեք և գտեք նյարդային համակարգը հանգստացնող գործողություններ: Իրավիճակի բևեռականությունը կփոխի բացասականից դեպի դրական, բայց ոչ հենց այն պահին, երբ ուզեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրներ, չնայած ձեր պահպանողականությանը և ամեն ինչ հստակ կառուցվածքին համապատասխան կազմակերպելու ցանկությանը, այժմ հնարավոր է ձախողում համակարգում։ Անհանգիստ հոգեվիճակը կարտացոլվի աշխատանքային գործընթացներում։ Անհանգստությունը կարող է ուղեկցել ձեր աշխատանքին, խառնաշփոթ առաջացնել փաստաթղթերի, համաձայնագրերի և ուղևորությունների մեջ: Հնարավորության դեպքում հետաձգեք պայմանագրերի ստորագրումը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը. Ջրհոս

Անկախ Ջրհոսներ, նոր կրքերը կամ հոբբիները երկար չեն տեւի ձեր կյանքում: Ուստի պետք չէ փող ու ժամանակ վատնել պատրանքային իդեալ փնտրելու համար։ Քանի որ դուք ինքներդ ի վիճակի եք կանխատեսել ապագան, ուրեմն իմացեք, որ միայն այն գործն է խոստանում հաջողություն, որը սկսվում է բարենպաստ ժամանակահատվածում։ Այդուհանդերձ, այս շաբաթ խավարումների միջանցքը, ավաղ, անբարենպաստ է ռիսկի դիմելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 31-նոյեմբերի 6-ը․ Ձկներ

Ձկներ, դուք կարող է խրվեք կենցաղային և տնային գործերի մեջ, եթե ժամանակին չձեռնարկեք այլընտրանքային գործունեություն: Գնացեք հետաքրքիր միջոցառումների, ժամանակ գտեք այգում զբոսնելու համար: Նույնիսկ մեքենայով կարճատև զբոսանքը կարող է օգնել ձեզ շեղվել անորոշ հարցերից և լավագույնս կազմակերպել գործընթացները:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2104 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024
Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 26-ից մարտի 3-ը 2024 թ․

26.02.2024
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ձմռանից գարուն անցումը տեղի կունենա աննկատ և առանց խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024
Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster