Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հայ ընտանիքում բախվում են 2 մոդելներ.  Ընտանիքի միջազգային օրն է

15.05.2012

Մայիսի 15-ն իբրև Ընտանիքի միջազգային օր է ճանաչվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Հայկական պաշտոնական տոնացույցում ևս այդ օրն ամրագրված է իբրև ընտանիքի օր: Այն տոնում են նաև Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ նախագահների հրամանագրերով' Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:

Ընտանիքը, լինելով հասարակության հիմնական բջիջը, Հայաuտանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:

Դեռ Արիստոտելն էր ասում, որ չկա տարրերի ավելի կատարյալ միություն, քան ընտանիքն է:

Իսկ ի՞նչ է հայկական ընտանիք ասվածը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս ազգերի ընտանիքներից, ինչպե՞ս են դերերը բաշխված այդ ընտանիքի ներսում և ինչպիսի՞ ներքին փոփոխություններ է կրել այն դարերի ընթացքում: LN-ի հետ զրույցում հոգեբան Մամիկոն Թոսունյանը նշեց, որ հայկական ավանդական ընտանիքը մեծապես տարբերվում է իր ամրությամբ, ներքին փոխըմբռնմամբ ու փոխզիջմամբ: Մեր հասարակությունում արմատացած այն կարծիքը, թե հայ ընտանիքում կինը միշտ հոգեբանորեն ճնշված է ու անպաշտպան, հոգեբանը համարում է կարծրատիպ, որ դարեր առաջ բնավ էլ չի համապատասխանել իրականությանը, եթե չխոսենք առանձին դեպքերի մասին:

Նախկինում գործած փոխադարձ հարգանքի ու հասկացողության մեխանիզմը, որ Մամիկոն Թոսունյանը համարում է գրեթե կատարյալ ու մեր ազգին հարիր, այսօր աղճատվում է երկու ծայրահեղությունների մեջ. «Հնի ու նորի ակնհայտ բախում կա: Մեզնում բախվում են եվրոպական ու ասիական ընտանիքների մոդելները: Մի կողմից սերիալներով մշտապես քարոզվում է ընտանիքում տղամարդու բացարձակ գերիշխանություն, սրան է նպաստում նաև ասիամետությունը, մյուս կողմից երիտասարդության մի զգալի հատված ձգտում է եվրոպական ցենզերի, շարունակ փորձում է հասնել գենդերային բացարձակ հավասարության»:

Ըստ հոգեբանի' սրանք երկու անհամատեղելի ծայրահեղություններ են, որոնց մենք տրվում ենք առանց գիտակցելու մեր ազգային ընտանիքի ավանդույթների գերակայությունը, որ փաստացի ոսկե միջինն է այս պարագայում:
Հայկական ընտանիքի ներսում մեկ այլ խնդիր է առաջ բերում սերունդների բախումը. «Մայրը մեծ մասամբ չի կարող չխանդել սեփական որդուն, երբ նրա կողքին կին է հայտնվում ու հակառակը: Հենց սա է ցույց տալիս, որ երկու ընտանիք իրար միացնելը սխալ քայլ է, որը, թեև, վաղուց է արմատացած մեզնում, քանի որ տարիներ շարունակ պայմաններ չլինելու պատճառով ընդունված ձև է եղել նորաթուխ ընտանիքը ամուսնու ծնողների տանը տեղավորելը: Հենց այստեղից է, որ գուցե կարող է առաջանալ ճնշվածության խնդիր»,-ասում է Մամիկոն Թոսունյանը:

Իսկ կնոջ'ընտանիքում ճնշվածության խնդրի լուծումը հոգեբանը տեսնում է կրթական ցենզի բարձրացման ու արմատացած մի շարք կարծրատիպերի ձևափոխման մեջ:

Լարա Առաքելյան

 

Դիտվել է 10140 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

   Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…

22.04.2026
Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:

Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում

02.04.2026
Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-06-2026 08:57
Հունիսի 8-ի գիշերը Նյու Յորքի «Ռադիո Սիթի» մյուզիք հոլում տեղի ունեցավ «Թոնի» 79-րդ մրցանակաբաշխությունը: Այս անգամ երեկոն վարում էր երգչուհի Փինքը՝ սովորական մրցանակաբաշխությունը վերածելով իսկական ներկայացման հիշեցնող տպավորիչ շոուի: Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նա ինը անգամ հագուստ փոխեց: «Թոնի» մրցանակաբաշխությունը, որը հաճախ անվանում են «Բրոդվեյի Օսկար», տասնամյակներ շարունակ հանդիսանում է ամերիկյան թատրոնի առաջատար մրցանակաբաշխությունը:
09-06-2026 08:51
Քանյե Ուեսթը իր 49-ամյակը նշել է նոր՝ «Gemini Season» երգի թողարկմամբ, որը ներառված է նրա վերջին՝ «Bully» ալբոմի դելյուքս տարբերակում: Երգի տեսահոլովակը, որն անդրադառնում է գրավչության և ցանկության թեմաներին, նկարահանել է ռեփերի 31-ամյա կինը՝ Բիանկա Սենսորին, ով նույնպես նկարահանվել է տեսահոլովակում:
09-06-2026 08:47
Տրանսճարպերը չունեն ոչ մի օգտակար հատկություն և վտանգավոր են առողջության համար. սա արդեն գիտական ւոսումնասիրություններով վերահաստատաված փաստ է, որի մասին պարբերաբար ահազանգում են ԱՀԿՆ-ն և և ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA):
09-06-2026 03:53
32-ամյա Արիանա Գրանդեն բաժանվել է իր 34-ամյա ընկերոջից՝ Իթան Սլեյթերից, երեք տարի միասին լինելուց հետո: Us Weekly-ն հաղորդում է, որ բաժանումը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:
09-06-2026 02:07
Մոսկվայում տեղի է ունեցել «МУЗ-ТВ 2026. Շարժում» 21-րդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը։ Շոուն կայացել է Live Arena-ում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.06.2026
Դիտվել է 915 անգամ
04.06.2026
Դիտվել է 387 անգամ
05.06.2026
Դիտվել է 357 անգամ
06.06.2026
Դիտվել է 322 անգամ
09.06.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster