Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 17-23-ը 2022 թ

17.10.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Խոյ

Խոյերն այս շաբաթ չպետք է զբաղվեն նոր գործերով ու նախագծերով։ Բայց ձեր բոլոր ընթացիկ առաջադրանքները խոստումնալից և հաջողակ կլինեն: Անձնական հարաբերություններում թյուրիմացություններ ու հակասություններ կհայտնվեն։ Պատճառները կենցաղային խնդիրներն ու խառնաշփոթն են։ Կոնֆլիկտ չբորբոքելու համար սովորեք ժամանակին լռել և համաձայնվել զուգընկերոջ հետ։ Հնարավոր է քրոնիկական հիվանդությունների սրացում։ Բացի այդ, ձեզ չի կարելի ծանրություններ բարձրացնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Ցուլ

Ցուլերին այս շաբաթ սպասվում է սովորական ու անհետաքրքիր աշխատանք։ Մի սպասեք մեծ վարձատրություններ։ Անձնական կյանքում կբացակայի ռոմանտիկան։ Ձեզ հետ ոչ մի առանձնահատուկ ու պայծառ բան չի պատահի։ Իսկ հարաբերությունները հեռու կլինեն իդեալական լինելուց։ Ցավոք սրտի, մասնագիտական ոլորտում խնդիրները հետք կթողնեն ձեր անձնական կյանքի վրա, տանը չեք կարողանա հանգստանալ։ Դժվար թե դա դուր գա ձեր զուգընկերոջը։ Այնպես որ, ֆլիրտի տրամադրություն չի լինի: Խուսափեք շատ ուտելուց և թունավորումներից: Խնայեք ձեր ստամոքսը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Երկվորյակ

Երկվորյակները հանդես կգան որպես նորարարներ և մասնագիտական ոլորտում յուրահատուկ գաղափարների հեղինակներ, իսկ ղեկավարությունը կգնահատի դա։ Անձնական կյանքում պետք է ավելի շատ շփվեք ու ժամանակ անցկացնեք սիրելիների հետ։ Միայնությունն այս պահին հակացուցված է։ Կլինի ներքին նորացման շրջան, երբ դուք կրկին առաջնահերթություններ կգտնեք: Հիանալի շաբաթ է շփումների և ձեր լավագույն կողմերը ի ցույց դնելու համար: Խուսափեք ավելորդ հուզմունքներից և սթրեսներից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Խեցգետին

Խեցգետիններին դեռ պետք չէ ինչ-որ բան սկսել կամ փոխել։ Հիանալի շաբաթ կլինի անշարժ գույքի հետ կապված հարցերով զբաղվելու համար։ Անձնական կյանքում ժամանակը կհերիքի միայն կենցաղային հարցերը լուծելու, վերանորոգումներ իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, աշխատեք ժամանակ և էներգիա գտնել սիրավեպի ու էներգիայի վերալիցքավորման համար։ Նաև ուշադրություն դարձրեք և օգնեք ձեր ծնողներին: Աշխատեք չչարաշահել տապակած և կծու մթերքները։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Առյուծ

Առյուծներն այս շաբաթ կարող են և պետք է գործնական հանդիպումներ ու բանակցություններ անցկացնեն, գործարքներ կնքեն և կարևոր փաստաթղթեր ստորագրեն։ Անձնական կյանքը լի կլինի հաճելի անակնկալներով, ծանոթություններով, հարուստ շփումներով ու զվարճալի ժամանցով։ Նույնիսկ գործուղումների ժամանակ ձեզ սիրավեպ է սպասվում։ Ավելի հաճախ ժամադրություններ կազմակերպեք զուգընկերոջ հետ՝ վառ հույզեր են ապասվում ձեզ։ Այս ժամանակահատվածում աշխատեք չմրսել՝ առողջական ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Կույս

Կույսերի համար սա ամենաբարենպաստ շաբաթն է ֆինանսական հարցերը լուծելու կամ ինչ-որ խոստումնալից նախագծում գումարներ ներդնելու համար: Կկարողանաք հաջողությամբ լուծել նաև ձեր անձնական խնդիրները, հատկապես՝ գույքայինը։ Մի մոռացեք գրավել ձեր ընկերոջ ուշադրությունն ամենատարբեր նվերներով: Ներդրումներ կատարեք ընտանիքի մեջ և չեք սխալվի: Տանը տոն ստեղծեք հենց այնպես՝ առանց պատճառի։ Առողջական առումով պետք է հոգ տանեք կոկորդի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Կշեռք

Մասնագիտական ոլորտում և բիզնեսում Կշեռքները պետք է լինեն ակտիվ և նախաձեռնող։ Ամեն դեպքում դուք նույն մակարդակի վրա չեք մնա։ Հնարավոր են մեծ գործարքներ և առաջխաղացումներ։ Անձնական կյանքում կլինեն վառ ու անմոռանալի իրադարձություններ։ Ընտանեկան կյանքի և սիրո համար շատ բարենպաստ շաբաթ է։ Բաց մի թողեք այս շրջանի հնարավորությունները։ Զգույշ եղեք մրսելուց և միջանցիկ քամիներից՝ առողջական բարդություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Կարիճ

Պրոֆեսիոնալ ոլորտում Կարիճներին խնդիրներ են սպասվում։ Բացի այդ, ձեր գրասենյակը վարձակալելու պայմանները կփոխվեն դեպի վատը։ Անձնական կյանքում շատ կարևոր է լինելու կողքին մտերիմ մարդու գոյությունը։ Մի շտապեք և չմտածված որոշումներ մի կայացրեք: Լավ ժամանակ է ձեր ընտրյալի հետ կինո կամ այլ մշակութային միջոցառում գնալու համար: Սա կատարյալ շաբաթ է ոչ թե գործողությունների, այլ հանգստի համար: Չափազանց մի՛ լարեք ինքներդ ձեզ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ մտավոր։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Աղեղնավոր

Ժամանակն է, որ Աղեղնավորները բարեփոխեն իրենց բիզնեսը կամ փոխեն աշխատանքը: Մի վախեցեք փոփոխություններից և նորություններից։ Անձնական կյանքում իրադարձությունները կզարգանան արագ ու վառ։ Ձեզ սպասվում են հաճելի փոփոխություններ, իսկ նշանի միայնակ ներկայացուցիչների համար՝ խոստումնալից ծանոթություններ։ Ամուսնացած Աղեղնավորները պետք է որոշ ժամանակով փոխեն մթնոլորտը։ Կարևոր է այս պահին խուսափել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան գերլարումից, սթրեսներից և անհանգստությունից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրներին ղեկավարությունը բազմաթիվ հարցեր ու մեկնաբանություններ կունենա։ Հնարավոր են լրացուցիչ պարտականություններ, սակայն դրանք հաջողությամբ գլուխ կհանեք։ Անձնական կյանքում ձեզ կմտահոգի կարգավիճակի հարցը՝ ընտանեկան և սոցիալական, և ձեր բոլոր ջանքերը կուղղորդեք որպես օրինակելի ամուսին դրսևորվելու համար։ Այս դեպքում ստիպված կլինեք կատարել բազմաթիվ լրացուցիչ առաջադրանքներ, և, հետևաբար, ամենևին էլ ռոմանտիկ չեք լինի։ Փորձեք գոնե մեկ-մեկ կտրվել և հանգստանալ: Առողջությունը կարող է հիասթափեցնել ձեզ: Զգացնել կտան քրոնիկական հիվանդությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-23-ը. Ջրհոս

Ջրհոսները պետք է ավելի նախաձեռնող և հետաքրքրասեր լինեն: Հետաքրքիր ու խոստումնալից նախագծերում ներգրավվելու հնարավորություն կա։ Առաջիկա շաբաթվա ընթացքում հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը ձեզ համար երաշխավորված է։ Ընտանիքում տիրում է խաղաղություն և ներդաշնակություն, իսկ չամուսնացած Ջրհոսները բոլոր հնարավորություններն ունեն հանդիպելու իրենց զուգընկերոջը: Այս պահին գլխավորը խոսքի տերը լինելու, խոստումները կատարելու և ռոմանտիկ երեկոների համար ժամանակ գտնելն է։ Մի՛ չարաշահեք ալկոհոլը և չափից շատ մի՛ կերեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը․ Ձկներ

Պրոֆեսիոնալ ոլորտում Ձկներին բարդ շաբաթ է սպասվում։ Ավելորդ ռիսկի մի դիմեք ու որոշումներ կայացրեք շատ զգույշ և կանխամտածված։ Անձնական կյանքում ամեն ինչ չէ, որ հեշտ կստացվի։ Ամեն ինչում ծայրահեղություններ են սպասվում։ Ժամանակաշրջանը վտանգավոր է սիրո որոնման համար: Հոգ տարեք ձեր մասին և անծանոթ մարդկանց հետ բախման մեջ մի մտեք։ Ընդհանուր առմամբ չեք ձանձրանա։ Փորձեք չսրել կոնֆլիկտները, մի գրգռեք ձեր զուգընկերոջը և խուսափեք նյարդայնացնելուց։ Կարողացեք ժամանակին արգելակել: Այս ժամանակահատվածում հարաբերությունները քանդելը շատ ավելի հեշտ է, քան դրանք կառուցելը։ Առողջական առումով զգուշացեք վարակներից։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6786 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 910 անգամ
01.05.2026
Դիտվել է 781 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster