Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը 2022 թ

26.09.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Խոյ

Աշխույժ և ցանկացած իրավիճակ միշտ վերահսկել ձգտող Խոյն այս շաբաթ իրեն անմխիթար կզգա: Վերահսկողությունը կորցնելու զգացումը կարող է առաջացնել տրամադրության փոփոխություններ և կասկածներ առաջանել շրջապատի նկատմամբ: Դա կուղեկցվի դժգոհությամբ և, նույնիսկ, ագրեսիայի պոռթկումներով, ինչը Խոյերի համար բավականին դժվար է զսպել։


Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Ցուլ

Բարենպաստ շրջան է Ցուլերի համար, ովքեր ներդաշնակ կլինեն ընթացող աստղագիտական իրադարձություններին։ Նրանք կկարողանան ամբողջ շաբաթվա ընթացքում լինել լիակատար խաղաղության և հանգստության մեջ, ինչը մեծապես կօգնի վերականգնել իրենց էներգիան և դրականորեն ազդել շուրջը տեղի ունեցող գործընթացների վրա։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Երկվորյակ

Ցանկալի է, որ Երկվորյակներն այս շաբաթ չափավորեն իրենց ակտիվությունը և նվազեցնեն զգացմունքների աստիճանը ուրիշների հետ շփվելիս։ Նրանց ավելորդ էներգիան, որը սահմանակից է էքսցենտրիկությանը, կարող է նյարդայնացնել մարդկանց, իսկ հարաբերություններում անկայունությունը սպառնում է լուրջ խնդիրների հանգեցնել սիրելիի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Խեցգետին

Խեցգետինները զգացմունքային կայունության կորուստ կզգան և կարող են կոտրվել մանրուքների պատճառով՝ ուրիշներին կոնֆլիկտների հրահրելով: Նրանց կթվա, թե աշխարհը ոտքի է կանգնել իրենց դեմ, և այս վիճակը կսրվի սիրելիների դժգոհության պատճառով։ Դուք կարող եք ընկնել արատավոր շրջանի մեջ, եթե վերահսկողություն չսահմանեք ձեր զգացմունքների վրա։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Առյուծ

Այս շաբաթը բավականին բարդ է լինելու Առյուծների համար։ Նրանք ստիպված կլինեն կենտրոնանալ տարբեր խնդիրների լուծման վրա թե՛ անձնական, թե՛ մասնագիտական հարաբերություններում։ Որոշ հարաբերություններ փակուղի են մտել, և Առյուծները կզգան, որ վերջապես եկել է վերջակետ դնելու ժամանակը: Միաժամանակ աշխատեք խուսափել մարդաշատ վայրերից ու երկար ճանապարհորդություններից։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Կույս

Կույսերի համար այս շաբաթ կսկսվի ապատիայի շրջան՝ մոտ դեպրեսիվ վիճակի։ Այս նշանի ներկայացուցիչները կկորցնեն իրենց սովորական կյանքի ռիթմը և կզգան էներգիայի անկում։ Նրանք պարզապես կցանկանան թոշակի անցնել և հանգստանալ ամեն ինչից: Միգուցե դուք պետք է հետևեք այս ցանկություններին և վերլուծեք ձեր գործողություններն ու սխալները:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչներին սպասվում են անկանխատեսելի իրադարձություններ, որոնք նրանց դուրս կթողնեն կյանքի սովորական ռիթմից և կստիպեն փոխել իրենց ծրագրերը։ Դրանք կարող են լինել և՛ դրական, և՛ բացասական, որոնց արդյունքը կախված կլինի Կշեռքների՝ հավասարակշռություն պահպանելու և իրավիճակը կառավարելու կարողությունից՝ ուղղորդելով այն իրենց համար ճիշտ ընթացքով:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Կարիճ

Շաբաթը բավականաչափ ուժեղ զգացական ազդեցություն կունենա Կարիճի վրա՝ ստիպելով նրան որոշ ժամանակով կտրվել ընթացիկ իրադարձություններից և մի քանի օր անցկացնել մենության մեջ: Կյանքը վերլուծելու, ձեր գործողություններին տրամաբանություն և հետևողականություն հաղորդելու կարիք կզգաք։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Աղեղնավոր

Աղեղնավորների համար ընտանիքի և տան թեման առաջին տեղում է լինելու: Հրատապ խնդիրները կզբաղեցնեն ժամանակի զգալի մասը, որը պետք է փնտրել մասնագիտական կարևոր հարցերի մեջ։ Իրենց մասին կհիշեցնեն այն մարդիկ, ում հանդեպ վաղուց պարտավորություններ կան։ Շաբաթվա վերջում ձեզ «կիտրոնի պես քամված» կզգաք։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրները սկսում են էներգիայի վերականգնման և էմոցիոնալ վերելքի շրջանը: Տրամադրությունը կբարձրանա, ուժի ալիք և «սարեր շարժելու» ցանկություն կզգաք։ Փորձեք պահպանել ողջամիտ հավասարակշռություն, որպեսզի չգերագնահատեք ձեր հնարավորությունները և չսպառվեք էմոցիոնալ առումով:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը. Ջրհոս

Լավ շաբաթ է Ջրհոսների համար, ովքեր կարող են նոր հետաքրքիր աշխատանքի առաջարկ ստանալ ու բարենպաստ ֆինանսական հոսքերի շղթայի մեջ մտնել։ Փորձեք հավասարակշռություն պահպանել հուզական ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների մեջ, մի գերբեռնվեք և մի տրվեք հանգստի վիճակին: Վերահսկեք իրավիճակը՝ մեծ հեռանկարներ բացելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը․ Ձկներ

Ձկներն այս շաբաթ կենթարկվեն տարբեր անկայուն էմոցիաների։ Նրանք կարող են նախաձեռնողականություն դրսևորել այնտեղ, որտեղ դա բացարձակապես պետք չէ, և պասիվություն այն իրավիճակում, որը պահանջում է վերահսկողություն ընթացիկ իրադարձությունների նկատմամբ: Այս առումով մեծանում է այլ մարդկանց հետ կոնֆլիկտների վտանգը, ովքեր չեն հասկանա ձեր պահվածքը։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6744 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 910 անգամ
01.05.2026
Դիտվել է 781 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster