|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Էմինեմին դատի են տվել
02.02.2012
Նյու Յորքի բնակիչ Ստիվեն Լի Պիկը դատի է տվել Էմինեմին՝ Chrysler գովազդային հոլովակի գաղափարը գողանալու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է AllHipHop News-ը, դատական հայցում, որը գրված է բազմաթիվ քերականական սխալներով, Լի Պիկը պնդում է, որ 2010թ. սեպտեմբերի 9-ին Քրիստինա Ագիլերայի և վերջինիս նախկին ամուսին Ջորդան Բրեթմենի հետ միասին ռեստորանում էին, երբ Ագիլերան զանգահարել է Մարշալ Մետերսին (էմինեմի իսկական անունն է) և հեռախոսը փոխանցել իրեն: Հայցում Լի Պիկը գրում է, որ Էմինեմը հետաքրքրվել է իրենից՝ արժե նկարահանվել Chrysler-ի գովազդում:

Լի Պիկը խորհուրդ է տվել Էմինեմին նկարահանվել գովազդում և բացատրել է, թե ինչպիսի գովազդ պետք է լինի: Հայցում նկարագրված մանրամասները համընկնում են գովազդի սյուժեի հետ: Լի Պիկը նաև գրում է, որ երգիչը խոստացել է Պիկին տալ այն գումարի կեսը, որը Chrysler-ը կվճարի իրեն՝ գովազդային հոլովակի գաղափարի համար: Հայցվորի խոսքով՝ Էմինեմը չի վճարել եւ ոչ մի ցենտ: Որպես փոխհատուցում Սթիվեն Լի Պիկը պահանջում է 9 միլիոն ԱՄՆ դոլար: «Կրակից ծնված» 2 րոպեանոց հոլովակում Էմինեմը վարում է նոր Chrysler 200 Sedan մակնիշի մեքենա իր հայրենի քաղաք Դեթրոյթի փողոցներում: Հոլովակի սաունդթրեքը Էմինեմի «Lose Yourself» («Կորցրու ինքդ քեզ») երգն է: Գովազդը ստացել է 4 ոսկե և 1 բրոնզե մրցանակ Կաննի 2011 թվականի մրցանակաբաշխությունում, որոնց թվում՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի և լավագույն սցենարի համար: Դիտվել է 3447 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Համբույրի էվոլյուցիոն ծագումը
21.05.2026 Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։
|
|
5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ
15.05.2026 Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:
|
|
 |
|
|
Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ
06.05.2026 Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:
|
|
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»
24.04.2026 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ
|
|
 |
|
|
Կիվին նկատելիորեն երկարեցնում է կյանքի տեւողությունը…
22.04.2026 Կիվին ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար է: Հետազոտությունները ցույց են տվել՝ կիվին նկատելիորեն կարող է երկարեցնել կյանքի տեւողությունը:
|
|
Ինչո՞ւ ենք մենք քաղցրավենիքի պահանջ զգում
02.04.2026 Գրեթե բոլորը ծանոթ են քաղցրավենիքի հանդեպ տենչին. երբեմն քաղցրավենիքի, շոկոլադի կամ աղանդերի հանդեպ պահանջն այնքան ուժեղ է դառնում, որ դժվար է լինում անտեսել այն:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|