Շատ բաների նկատմամբ ստեղծագործ հայացքը և ցանկացած գործի պարագայում ոչ պարզունակ մոտեցումը տարբերում է այս նշանների ներկայացուցիչներին Կենդանակերպի այլ նշանների իրենց ընկերներից: Նրանք շատ բան գիտեն գեղեցկության և արվեստի մասին, սիրում են լինել յուրահատուկ և զարմացնել ուրիշներին իրենց տաղանդներով։ Ստեղծագործական մտածողությունը և կյանքի նկատմամբ ոչ ստանդարտ մոտեցումն օգնում են այս նշաններին կյանքում հասնել մեծ հաջողությունների:
Երկվորյակ
Բնույթով մտածող և գյուտարար Երկվորյակները չեն պատկերացնում իրենց կյանքն առանց նոր տպավորությունների և վառ հույզերի: Ի տարբերություն Կենդանակերպի շատ այլ նշանների՝ Երկվորյակները բոլորովին կարծրատիպային մտածողություն չունեն։ Նրանք ուրախ են իրենց ստեղծագործական մտքերն ու խելահեղ գաղափարները կիսել ուրիշների հետ ցանկացած հնարավորության դեպքում: Հատկանշական է, որ լինելով հմուտ հռետորներ՝ Երկվորյակների համար սովորաբար դժվար չէ գրավել զրուցակցին գայթակղիչ առաջարկով կամ ընդդիմախոսին ներքաշել իրենց կողմը:
Կշեռք
Լինելով ամեն գեղեցիկի իսկական գիտակ՝ Կշեռքները սովորաբար տարբերվում են շրջապատողներից իրենց հագուկապի բարդ ոճով և շատ բաների վերաբերյալ ոչ ավանդական հայացքներով: Իսկ եթե ուշադրություն դարձնեք արվեստի, երաժշտության ու կինոյի աշխարհահռչակ ներկայացուցիչներին, ապա կնկատեք, որ նրանց մեջ հսկայական թվով մարդիկ կան՝ ծնված Կշեռքի նշանի տակ։ Այս նշանի մարդիկ հետաքրքիր են իրենց ինքնատիպությամբ։ Նրանք արտածում են հմայք, ներդաշնակություն և ինչ-որ ներքին էներգիա։ Կշեռքներին նայելը հաճելի է, նրանք միշտ ուզում են ինչ-որ բան սովորել։
Աղեղնավոր
Աղեղնավորի նշանի ներկայացուցիչները ինտրիգների և իրարանցման իրական վարպետներ են։ Նրանք գիտեն զարմացնել և հետաքրքրել։ Աղեղնավորը հնարամիտ են և անզիջում իրենց գաղափարներում: Եթե Աղեղնավորը ինչ-որ բան մտադրվի, անշուշտ, ամբողջ աշխարհին կասի այդ մասին: Ավելին, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան համառ են իրենց ձգտումներում, որ եթե նույնիսկ հանկարծ հայտնվեն ամայի կղզում, ոչինչ չի կարող խանգարել նրանց ստեղծագործական գաղափարների իրականացման ճանապարհին։
Ջրհոս
Եթե հնարավոր լիներ մեկ բառով բնութագրել Ջրհոսին, ապա այդ բառը կլիներ «հանճարեղը»։ Այո այո։ Թերեւս բարձրագոչ է հնչում, բայց չի կարելի չհամաձայնել, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ամեն տեղ մեկ քայլ առաջ են։ Ջրհոսը ստեղծագործ, աշխարհի մարդ է, նա ապրում է ապագայում և ավելի հաճախ, քան մյուսները, մտածում գլոբալի մասին։ Սովորաբար նա քիչ է հետաքրքրվում այն ամենով, ինչ իրականում կատարվում է իր շուրջը։ Նրա մտքերը զբաղված են գլոբալ ստեղծագործական գաղափարներով, որոնք հարյուր տարով առաջ են մեր ժամանակներից։
Ձկներ
Ձկների նշանի նուրբ, զգայուն և երազկոտ ներկայացուցիչները զարմացնում են իրենց մտքերի խորությամբ և անհավանական բաներ ստեղծելու ունակությամբ։ Իրենց ստեղծագործ մտածելակերպի շնորհիվ Ձկները մեծ նկարիչներ, դիզայներներ, ճարտարապետներ և դերասաններ են դառնում: Նրանք տպավորում են իրենց նուրբ ճաշակով և ունակությամբ՝ նկատելու այն, ինչ ուրիշները չեն տեսնում: Եվ ցանկացած գործ, որը ձեռնարկում են Ձկները, միշտ հագեցած է ջերմությամբ, տաղանդով և որոշակի հուզմունքով: Ինչպես ասում են՝ այն ամենը, ինչ ձեռնարկում են Ձկները, արվում է սիրով։
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: