Բեքի Ջին 25-ամյա մեքսիկական ծագմամբ ամերիկացի երգչուհի է Կալիֆորնիայից: Նա ճանաչում ձեռք բերեց՝ պատրաստելով շապիկներ և դրանք տեղադրելով YouTube-ում, այնուհետև նկարահանվեց դեռահասների ՝ «Ամենակարող ռեյջերները» և «Աքսել» մարտաֆիլմերում։ Դրան զուգահեռ մեկնարկեց նրա երաժշտական կարիերան և սկսեց ստեղծագործություններ թողարկել անգլերեն և իսպաներեն:
Այժմ Բեքին ակտիվորեն քարոզում է լատինաամերիկյան մշակույթը և նվաճում ամերիկացի ունկնդիրների սրտերը: «Փորձում եմ լինել ինքս և իմը՝ երկու կողմից էլ»,- ասում է Բեքին։
Բեքի Ջին հարցազրույց է տվել ամերիկյան Vogue-ին, որը հայտնվել է հրատարակության YouTube-ի ալիքում։ Լրագրողի հետ զրույցում Ջին պատմել է, թե ինչպես է հաղթահարում սթրեսը, ում է համարում ոճի խորհրդանիշ և ինչպես պահպանել լավ հարաբերություններ աշխատանքային թիմում:
Արտիստուհու խոսքով, նա ակտիվորեն զբաղվում է բռնցքամարտով. հենց սպորտն է օգնել Բեքիին հաղթահարել անհանգստությունը և զգալ «իր մարմինը»։ «Այն ժամանակ, երբ ես վհատված եմ, գնում եմ մարզասրահ և ձեռնոցներ հագնում»,-անկեղծացել է Ջին:
Երգչուհին խոստովանել է, որ այժմ միջին տարիքի ճգնաժամի մեջ է. «Սա այն ժամանակաշրջանն է, երբ մենք դադարում ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք, որպեսզի դառնանք այնպիսին, ինչպիսին միշտ եղել ենք իրականում, խորքում»:
Վերջերս Բեքին իրեն զգում էր թիթեռի պես, որը դուրս է եկել իր կոկոնից, այժմ կարողանում է թռչել. նա սովորել է բացահայտել այն, ինչը չի համապատասխանում իր ներքին էությանը և բաց թողնել:
Բեքին նաև ասել է, որ լատինաամերիկյան մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել իր ոճի վրա։ «Ինձ համար ոճի խորհրդանիշը, իհարկե, մայրս է: Նա ավագ դպրոցում է․ դա ոգեշնչող կերպար է' սկսած նրա գանգուրներից մինչև լայն ջինսերը»,- կիսվել է երգչուհին։
«Իմ մշակույթի, արմատների ցուցադրելը միշտ առաջնահերթություն են եղել ինձ համար և այդպես են մնում մինչ օրս»,- հավելել է նա։
Երգչուհին բացատրել է, որ Ամերիկայում լինելով փոքրամասնություն՝ հաճախ է զգում, որ պետք է մնա որոշակի սոցիալական սահմաններում, սակայն «անհատը, ինչպես երկինքը, չունի սահմաններ ու շրջանակներ»։
Բեքին նշել է, որ ոչ բոլորն են հասկանում, թե որքան թիմային աշխատանք է կանգնած յուրաքանչյուր հաջողակ կատարողի հետևում։ «Ինձ համար կարևոր է այնպիսի հարաբերություններ կառուցել իմ թիմի հետ, որպեսզի բոլորը հասկանան, թե որքան են իրենց գնահատում, և նկատվի նրանց ներդրումը»,-նշել է երգչուհին։
Այդ իսկ պատճառով նա հաճախ ընկերական հանդիպումներ է ունենում իր թիմի հետ, նրանք միասին կարող են գնալ բար կամ սալսայի դասի։
06-02-2026 10:50 Էլոն Մասկը, ով վերջերս պատմական ռեկորդ սահմանեց՝ դառնալով մոլորակի վրա առաջին մարդը, որի զուտ կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը, խոսել է երջանկության մասին։ «Ով ասել է, որ «երջանկությունը փողով չես գնի», իրականում գիտեր, թե ինչի մասին է խոսում», - գրել է 54-ամյա գործարարը՝ գրառմանը կցելով տխուր էմոջի։
06-02-2026 10:47 Բիլ Գեյթսի նախկին կինը՝ միլիարդատեր և բարերար Մելինդա Ֆրենչ Գեյթսը, հարցազրույց է տվել, որում քննարկել է նախկին ամուսնու հնարավոր կապը հայտնի ֆինանսիստ և պեդոֆիլ Ջեֆրի Էպշտեյնի հետ։ Մելինդան անուղղակիորեն հաստատել է, որ Գեյթսի և Էպշտեյնի հարաբերությունները իրենց ամուսնալուծության պատճառներից մեկն են եղել՝ փաստաթղթերից նոր մանրամասները անվանելով «իրենց ամուսնության ցավոտ շրջան»։ «Ինձ համար դժվար է, երբ այս մանրամասները բացահայտվում են։ Որովհետև դրանք արթնացնում են իմ ամուսնության շատ, շատ ցավոտ շրջանների հիշողություններ», - ասել է Մելինդան փոդքասթի ժամանակ։
06-02-2026 10:37 Ավստրալիայում 27-ամյա տղամարդը մեղադրվում է 459 երեխայի նկատմամբ սեռական բռնության համար: Տղամարտուն մեղադրանք է առաջադրվել 596 հանցանքի համար, այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա էլեկտրոնային սարքերում հայտնաբերել է բռնության վերաբերյալ ավելի քան 23․000 տեսանյութ և պատկեր։ Մեղադրյալը համացանցի տարբեր հարթակներում ստեղծել է բազմաթիվ կեղծ էջեր՝ ներկայանալով թե՛ որպես տղամարդ, թե՛ որպես կին։ Երեխաների շրջանում վստահություն ձեռք բերելով՝ նա տարբեր մանիպուլյացիաների միջոցով ստիպել է երեխաներին սեռական բնույթի լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել իրեն։
06-02-2026 10:31 Նոր հետազոտությունը պարզել է, որ թոռների խնամքը մեծահասակներին օգնում է պաշտպանվել ճանաչողական ունակությունների անկումից։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի հրապարակած նոր հետազոտությունը ցույց է տվել է, որ թոռների համար կանոնավոր խնամքը կարող են նպաստավոր անդրադառնալ տարեց մարդկանց ավելի լավ խոսքի սահունության և անցյալի անձնական իրադարձությունների հիշելուն օգնող դրվագային հիշողության վրա։
06-02-2026 09:42 Բժիշկներն առանձնացրել են նշաններ, որոնք կարող են վկայել քնի հետ կապված խնդիրների մասին: Անընդհատ սովի զգացումը կարող է ազդանշել համակարգված քնի պակասի մասին։ Ընդ որում, ամենից հաճախ մարդը ցանկանում է քաղցր բան ուտել, քանի որ այդպիսով ուղեղը փորձպւմ է լրացնել էներգիայի պակասը: Գրգռվածությունն ու իմպուլսիվությունը նույնպես վկայում են քնի խնդիրների մասին։ Մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել նաև ճանաչողական ունակությունների վատթարացմանը և անփութությանը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: