Ալեքսանդր Մատիուսին Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր նոր հավաքածուն` Ami ապրանքանիշի համար։
Ալեքսանդր Մատիուսին աստղային մասնակցություն էր ապահովել ինչպես բեմում, այնպես էլ դահլիճում: Կառլա Բրունին, Նաոմի Քեմփբելը, Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Էմանուել Բեարտը և այլ հայտնիներ լուսանկարիչների համար կեցվածք են ընդունել Փարիզի համայնապատկերի ֆոնին՝ Սակրե-Կեր բազիլիկի մոտ։
Ami-ն տղամարդկանց հագուստի բրենդ է եղել իր հիմնադրման օրվանից՝ 2011-ից, իսկ 2019-ին այն ընդլայնվեց՝ ներառելով նաև կանացի հագուստ: Նոր հավաքածուն դարձել է փարիզյան մեղմ շքեղության ձոն, որի մասին խոսում են բոլորը, և որը երբեմն այնքան դժվար է բառերով նկարագրել, քանի որ ավելի շատ էներգիայի և խարիզմայի մասին է, քան կոնկրետ բաների:
Մատիուսին կարծրատիպային տարրերը միաձուլել է իրական կյանքի նախատիպերի հետ՝ ստեղծելով հաճելի և հարմարավետ ֆրանսիական զգեստների հավաքածու՝ բաղկացած ամենօրյա համեստ բաճկոններից և ավելի համարձակ, շքեղ կաշվե հագոստներից:
Հավաքածուն ներկայացնելու համար դիզայները հրավիրել է տարբեր սերունդների թոփ մոդելների՝ Քրիստեն Մաքմենամիից մինչև Կարա Դելևին, Լիյա Կեբեդեից մինչև Սաշա Պիվովարովա։ Այդ երեկո հրավիրված մոդելի կարգավիճակում էր հանրային իրադարձությունների հազվադեպ հյուր՝ դերասանուհի Օդրի Տոտուն, ով բացեց շոուն:
09-04-2026 11:41 Ըստ մասնագետների՝ մազաթափության հաճախ հանդիպող պատճառներն են ժառանգական նախատրամադրվածությունը, հորմանալ շեղումները, վիտամինների և միլորէլեմնետների անբավարար քանակը, վնասակար սովորույթները (ծխախոտ, ալկոհոլ …), դիետաները, սթրեսը, քնի խանգարումները, արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունները։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն առանձնացնել այս ցուցակից գրեթե անհնար է, քանի որ բոլորն էլ կարևոր են և կախված մազաթափության տեսակից այս կամ այն պատճառները գերակշռում են տվյալ մազաթափություն ժամանակ։
09-04-2026 11:35 Ամերիկացի կատակերգու Նիկի Գլեյզերը 2022 թվականին հարցազրույցում խոստովանել էր, որ «լիովին նորմալ» է համարում, որ զուգընկերը մտերիմ հարաբերություններ ունենա մեկ այլ կնոջ հետ, քանի դեռ չկա ռոմանտիկա կամ հուզական կապվածություն։ Վերջերս «Call Her Daddy» փոդքասթի ժամանակ Նիկին հաստատել է, որ իր տեսակետները չեն փոխվել։ «Ըստ էության, ինձ համար միևնույն է, թե արդյոք իմ ընկերը քնում է որևէ մեկի հետ», - ասել է նա։ Սակայն Գլեյզերը շեշտում է, որ սա հավասար ուժի մոդել չէ. նա ինքը նման հարաբերություններ չի փնտրում։
09-04-2026 11:30 Ջասվին Սանգհան (Jasveen Sangha), որը հայտնի է որպես «կետամինի թագուհի» և Հոլիվուդի էլիտային թմրանյութերի մատակարար, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման դաշնային բանտում՝ դերասան Մեթյու Փերիի մահվան համար։ Ըստ մեղադրողների՝ Սանգհան երկար տարիներ ղեկավարել է թմրանյութերի խոշորածավալ գործարք Հյուսիսային Հոլիվուդում գտնվող իր տնից՝ ներկայանալով որպես հայտնի էլիտայի դիլեր։
09-04-2026 08:50 Նյու Յորքում տեղի է ունեցել Apple-ի նոր՝ «Մարգոն ֆինանսական խնդիրներ ունի» սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերերում են Էլ Ֆանինգը և Նիկոլ Քիդմանը: Դերասանուհիները միասին կեցվածք են ընդունել կարմիր գորգի վրա: 58-ամյա Քիդմանը հագել էր Schiaparelli-ի աշնանային հավաքածուից թափանցիկ կտորներով բլուզ և կիսաշրջազգեստ, իսկ 28-ամյա Էլ Ֆանինգը՝ Givenchy-ի գծավոր տաբատ-կոստյում:
09-04-2026 01:53 Համացանցում քննարկվում է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 19-ամյա դստեր՝ Շայլոյի, հայտնվելը հարավկորեացի երգիչ Դայոնգի տեսահոլովակում։ «What's a Girl to Do» երգի պաշտոնական տեսահոլովակը նախկինում հրապարակվել էր YouTube-ում, և այժմ երգչուհին հրապարակել է դահլիճից տեսանյութ՝ իր վերջին պարային ելույթի մասին, որտեղ Շայլոն ավելի հստակ երևում է։ Օգտատերերը սկսել են կիսվել իրենց կարծիքներով։ Մասնավորապես նշել են, որ Շայլոն «նույնիսկ կենտրոնականը չէր» երկրորդային պարողների շրջանում և չափազանց երկչոտ էր շարժվում պրոֆեսիոնալ պարողի համար։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: