Բոլորս սովորել ենք հանրահայտ դերասանուհի Ջուլյա Ռոբերթսին տեսնել ռոմանտիկ կոմեդիաներում, ժպտերես և բարի դերերում, սակայն շուտով' մարտի 16-ին, «Սպիտակաձյունիկ» ֆիլմում նա կդրսեւորվի բոլորովին այլ կերպարում: «Սիրունիկը» ֆիլմի աստղը «Սպիտակաձյունիկ»-ում կներկայանա չար խորթ մոր դերում: Սպիտակաձյունիկին կերպարանավորած դերասանուհի Լիլի Քոլինզը, ներկայացնելով Ջուլյա Ռոբերթսի նոր կերպարի մասին իր տպավորություները, ասել է. «Նա մարմնավորում է չարիքն այնպես, որ ինձ թվում է՝ մարդիկ չեն ակնկալում այդպիսին տեսնել: Բոլորին դուր է գալիս, թե ինչպես է Ջուլյան ծիծաղում և ժպտում. նա դա անում է այնքան ահավոր, որ դուք նույնիսկ չեք հասկանում՝ սիրեք նրան, թե ատեք»: Ի դեպ, դերասանուհին անընդհատ ներողություն է խնդրում գործընկերուհուց «չար խորթ մոր» համար: «Ջուլյան փորձում է ինձ հետ լինել շատ դաժան: Կա մի դրվագ, որտեղ նա քաշում է իմ մազերը. նա դա արեց այնքան ուժգին, որ նույնիսկ մի քանի մազ պոկեց: Իսկ նկարահանումներից հետո էլ անընդհատ կրկնում էր՝ կներե՜ս, կներե՜ս»,-պատմել է Սպիտակաձյունիկը: Ինչ վերաբերում է Լիլի Քոլինզին, Սպիտակաձյունիկը դարձել է նրա երազանքների իրականացումը. «Դա եղավ երազանքների իրականացում: Դա մի խենթություն էր, որը վայելում էի ամեն մի վարկյան»:
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: