Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 21-27-ը 2022 թ
21.03.2022
Առաջիկա ժամանակաշրջանը թույլ կտա կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին իրենց մեջ բացահայտել արտասովոր ունակություններ, ինչպես նաև հասնել ցանկալի արդյունքների։ Սակայն դրա համար պետք է լինել համառ և առաջնորդվել ոչ թե ուրիշների, այլ սեփական ինտուիցիայով։
Իսկ թե ինչպես կդասավորվի այս շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ծանոթացեք ստորև։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Խոյ
Խոյերը պետք է պատրաստվեն կյանքում էական փոփոխությունների։ Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեզ մոտ կգերակշռի անկախ ու ազատ լինելու ցանկությունը, իսկ ձեր անհամբերությունը միայն կխթանի այդ ձգտումները։ Այնուամենայնիվ, դուք պետք է հիշեք, որ այս հարցերում մեծ պատասխանատվություն եք ստանձնում, ուստի բոլոր որոշումները կայացրեք ուշադիր և դանդաղ: 2022 թվականի մարտի 21-27-ի շաբաթը կատարյալ է նաև վերափոխման համար։ Միայնակ Խոյերը հետաքրքիր անձնավորության հետ ծանոթանալու հնարավորություն կունենան։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Ցուլ
Ցուլերը կարող են որոշակի սահմանափակող ազդեցություն զգալ այս շաբաթ: Հնարավոր է, որ ստիպված լինեք ինչ-որ կարևոր որոշում կայացնել, ինչի պատճառով կասկածներ կունենաք՝ ճի՞շտ է այդ քայլը, թե՞ ոչ։ Աստղաբանները խորհուրդ են տալիս վստահել ձեր ինտուիցիային, հատկապես, որ այս ժամանակահատվածում այն առավել ուժեղ կլինի։ Շաբաթվա սկզբին աստղերը կհովանավորեն ձեզ, այնպես որ օգտվեք այդ պահից և ուշադրություն դարձրեք այն երազներին, որոնք կտեսնեք։ Դրանք կարող են պարունակել կարևոր հուշումներ, որոնք դուք ժամանակի ընթացքում կբացահայտեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Երկվորյակ
Նշանի ներկայացուցիչների համար բավականին հագեցած շաբաթ է լինելու։ Դուք շփման մեծ կարիք կունենաք, և իրադարձությունների մեծ մասը կապված կլինի ձեր հարաբերությունների հետ՝ ինչպես անձնական, այնպես էլ ընկերական: Աստղագուշակը հուշում է, որ 2022 թվականի մարտի 21-27-ն ընկած շաբաթն ավելի լավ է անցկացնել անհոգ՝ առանց ինքներդ ձեզ գերբեռնելու։ Ժամանակաշրջանի երկրորդ կեսը բարենպաստ կլինի միայնակ Երկվորյակների համար, հատկապես նրանց, ովքեր սեր են փնտրում ինտերնետում։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Խեցգետին
Խեցգետիններն այս շաբաթ պետք է պատրաստվեն իրենց կյանքում անխուսափելի փոփոխություններին։ Դա վերաբերում է թե՛ սիրային ոլորտին, թե՛ մասնագիտականին։ Աստղաբաններն ասում են, որ դուք պետք է վերանայեք ձեր կարևոր նպատակներն ու դրանց հասնելու ուղիները։ Ըստ երևույթին ինչ-որ բան պետք է շտկել։ Գլխավորը կտրուկ և հապճեպ որոշումներ չընդունելն է։ Այս շաբաթը կարող է ձեզ բերել ոչ լավագույն զգացմունքային պահեր ծնողների հետ հարաբերություններում: Փորձեք հանգիստ անցնել այս շրջանը, ըմռնող լինել ուրիշներին նկատմամբ և ամեն գնով խուսափել կոնֆլիկտներից։ Այս ոլորտում բարելավումը հեռու չէ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Առյուծ
Առյուծներն այս շաբաթ սովորելու շատ բան ունեն։ Միգուցե ձեզնից ոմանք հանդիպեն հետաքրքիր մարդու, ում ապագայում կցանկանաք հետևել կյանքում։ Ֆինանսական հատվածում զգալի բարելավումներ են սպասվում կամ հնարավոր է առաջխաղացում։ Փոփոխություններ են սպասվում նաև սիրային ոլորտում։ Եթե ձեր հարաբերությունները վերջին շրջանում լավ չեն ընթանում, ապա այս շաբաթ դրական փոփոխություններ կլինեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Կույս
Այս շաբաթը ձեզ բավարարվածություն կբերի ձեր գործունեությունից։ Բացի այդ, այս ընթացքում փորձեք օգտագործել ձեր բոլոր հնարավորությունները մասնագիտական զարգացման համար։ Ցույց տվեք, որ դուք կարող եք շատ ավելին անել և արդյունքում կստանաք առաջխաղացում կամ դրամական պարգև: Առաջիկա շրջանը կմեծացնի նաև ձեր վառ տպավորություններ ստանալու ցանկությունը։ Այս դեպքում զգույշ եղեք, քանի որ վնասվածքի մեծ վտանգ կա։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Կշեռք
Այս շաբաթը խոստանում է ֆինանսական առումով դրական լինել։ Հնարավոր է, որ շահավետ պայմանագիր կնքեք, որը ձեզ կբերի սպասվող ֆինանսական շահույթ։ Այնուամենայնիվ, ձեր անձնական հարաբերությունները կարող են ավելի դժվար ժամանակներ ունենալ: Հիշեք, որ ճգնաժամեր լինում են, բայց դրանք հաղթահարելու համար պետք է անկեղծ խոսել և բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։ Որքան վճռական լինեք, այնքան ավելի արագ կկարգավորվեն ձեր հարաբերությունները:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Կարիճ
Կարիճներն այս շաբաթ պետք է վերանայեն իրենց առօրյան ու առաջնահերթ նպատակները: Ձեր գործերի հաջողության մեծ մասը կախված կլինի նրանից, թե որքան գրագետ եք համատեղում դրանք: 2022 թվականի մարտի 21-27-ն ընկած շաբաթվա աստղագուշակը խորհուրդ է տալիս հաշվի առնել ձեր հարաբերությունները և համապատասխան եզրակացություններ անել: Միգուցե ինչ-որ բան խանգարո՞ւմ է ձեզ շարժվել նախատեսված ճանապարհով, և դա կպահանջի որոշակի փոփոխություններ: Հիշեք, որ ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ կլինի հանդարտեցնել ձեր զգացմունքները և հանգիստ մոտենալ հարցերին։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Աղեղնավոր
Այս շաբաթ ձեր ֆինանսական վիճակը բավականին լավ կլինի և կյանքի կայունացում կբերի։ Սա այն ժամանակն է, երբ դուք կքաղեք ձեր քրտնաջան աշխատանքի պտուղները: Անձնական հարաբերություններում զգույշ եղեք, որ անհարկի խանդը չփչացնի դրանք։ Այս զգացմունքը հաճախ խանգարում է հարաբերություններին: Հիշեք, որ առողջ խանդը կարող է օգտակար լինել, սակայն զուգընկերոջ նկատմամբ չափազանց մեծ կասկածանքը հաճախ ավարտվում է բաժանմամբ:
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27 -ը. Այծեղջյուր
Այծեղջյուրների համար գալիք շաբաթը կարող է անցնել կենցաղային և աշխատանքային հոգսերի մեջ։ Ոմանք կարող են հանկարծ սկսել տան վերանորոգումը, իսկ մյուսները կկենտրոնանան իրենց մասնագիտական զարգացման վրա: Հնարավոր է կարեւոր պայմանագիր կնքվի, որը դրականորեն կազդի Այծեղջյուրների ֆինանսական վիճակի վրա։ Հանգիստ ու կայուն կլինեն հարաբերությունները սիրելիի կամ մտերիմների հետ։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը. Ջրհոս
Ջրհոսներին այս շաբաթ սպասվում են նոր օգտակար ծանոթություններ ու մեծ քանակությամբ նոր տեղեկություններ: Ձեզանից շատերը կցանկանան ընդլայնել իրենց մտահորիզոնը և լրացուցիչ դասընթացներ անցնել կամ հետաքրքիր գրքեր կարդալ: Դրա համար հիմա լավագույն ժամանակն է: Բոլոր այն տեղեկությունները, որոնք դուք կստանաք այս ընթացքում, մոտ ապագայում ձեզ շատ օգտակար կլինեն, ինչը կբարելավի նաև ձեր մասնագիտական ու ֆինանսական վիճակը։
Շաբաթվա աստղագուշակ՝ մարտի 21-27-ը․ Ձկներ
Առաջիկա շաբաթվա ընթացքում կարող եք թեթևակի անկայունություն զգալ կյանքում և նյութական հարցերում, բայց ձեր համառության ու աշխատանքի համար ինչ-որ վարձատրություն ստանալու հնարավորություն կունեք։ Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ զուգընկերոջ հետ։ Փորձեք հավատարիմ լինել նրան և փոխզիջումներ փնտրել բոլոր վիճելի հարցերում։ Առաջիկայում բարելավում է սպասվում սիրային ոլորտում։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 4657 անգամ
Читать на русском
|