Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 28-ից մարտի 6-ը 2022 թ

28.02.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Խոյ

Ձեր առատաձեռնությունը պարզապես սահմաններ չունի: Եթե հիմա գտնվի մեկը, ով կկանգնեցնի աջ ու ձախ փող ցրելու ձեր մղումը, ապա ձեզ շատ հաջողակ համարեք։ Հարմար ժամանակ է գրասենյակային սարքավորումներ, երաժշտական գործիքներ գնելու համար։ Խոյերը հիմա հատկապես առատաձեռն ու երջանիկ են։ Սկզբունքորեն դուք սիրում եք գարունը, և մոլորակների բարենպաստ դիրքում մնալու շնորհիվ դուք էլ ավելի եք գեղեցկանում ու պարզապես սկսում եք ճառագել։ Հաճելի կլինի նույնիսկ պարզապես խոսել ձեզ հետ, և շատերը լավ կարծիք կկազմեն ձեր մասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Ցուլ

Այս պահին մոլորակների բարենպաստ դիրքը Ցուլին տալիս է ներքին և արտաքին փոխակերպումներ, նոր հորիզոնների ձգտում, իրնց կյանքը դեպի լավը փոխելու ցանկություն: Բայց թե ինչպես կկատարվեն ձեր ցանկությունները, կախված է ձեզանից: Այս նշանի շատ ներկայացուցիչներ պարզապես ակնթարթորեն կփոխակերպվեն, կփոխեն իրենց ու շրջապատը, կբարձրացնեն իրենց հեղինակությունը և նույնիսկ ինչ-որ բան կշահեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Երկվորյակ

Ո՞վ է ասում, որ Երկվորյակները երբեք չեն հյուսում ինտրիգների ցանց և չեն սիրում մոխրագույն կարդինալներ լինել: Հիմա ճիշտ ժամանակն է դրա համար, պղտոր ջրերի շրջանը, և դուք կարող եք մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք կօգնեն ընդլայնել ձեր ազդեցության ոլորտը: Եթե ազնիվ խաղ եք սկսում, գրեթե ոչինչ չեք շահի' գոնե գաղտնիք պահեք, ոչ մեկին մի բացահայտրեք ձեր ծրագրերը, քանի որ մրցակիցները նույնպես զգոն են:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Խեցգետին

Մարտի սկզբին ձեր նշանի համար մոլորակների բարենպաստ համադրությունը շարունակվում է, միայն այն տարբերությամբ, որ փետրվարին դուք դրսից օգնություն էիք ակնկալում, իսկ շրջապատողները ձեզ լավ լուր էին բերում, իսկ մարտի առաջին օրերին ինքներդ պետք է հոդ տանեք ձեր բարեկեցության մասին և ինքնուրույն նպաստեք իրավիճակների զարգացմանը: Այս շաբաթ ձեր կենսունակությունը լավ վիճակում է, կյանքը սիրելու շնորհիվ դուք կարող եք վերափոխել և՛ շրջապատողներին, և՛ ինքներդ ձեզ: Ձեզ համար սա պատերը ճեղքելու ժամանակն է, այժմ կարող եք կրկին ստանձնել այն, ինչ նախկինում չէր ստացվում:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Առյուծ

Այս պահին աստղերը կմիավորվեն ձեր գլխավերևում, որպեսզի դուք վստահ զգաք և ունենաք այն ամենը, ինչ հարկավոր է ձեր ծրագրերն իրականացնելու համար՝ ռիսկի դիմելու և արագ որոշումներ կայացնելու ունակություն։ Պայմանագրեր կնքելիս մի վախեցեք գին բարձրացնել, հատկապես առաջիկա օրերին՝ սկսած երկուշաբթի օրվանից։ Տեղեկություններ միայնակ Առյուծների համար. մարտի 3-6-ն ընկած ժամանակահատվածում պետք է նոր ծանոթություն հաստատեք։ Կբացվե՞ն արդյոք Մոխրոտի դարպասները ձեզ համա, կախված է մոլորակների անհատական դիրքից, սակայն այն, որ դուք կլինեք հմայիչ, անկաշկանդ և շփվելու ցանկություն կունենաք, դա աստղերը երաշխավորում են ։

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Կույս

Կարիերայի առումով այնքան էլ հոջողակ չեք լինի: Այս շաբաթ Կույսերը կցանկանան «սովորել, սովորել և նորից սովորել»: Գերազանց ուսանողի ագահությամբ կկծեք գիտության գրանիտը ու կվայելեք։ Պետք է մտածել այդ մասին. 2022 թվականը կատարյալ ժամանակ է օտար լեզուներ սովորելու համար: Բացի այդ, այս շաբաթ դուք կունենաք մի շարք հանդիպումներ օտարերկրացիների հետ կամ այլ իրադարձություններ, որոնք ձեզ կդրդեն սովորելու։ Հանգստյան օրերը լավ է անցկացնել դրսում կամ գնալ մոտակա որևէ քաղաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Կշեռք

Մոլորակների բարենպաստ դիրքը նպաստում է ձեր կենսատարածքի ընդլայնմանը: Կատարեք վերանորոգումներ, քանդեք պատերը՝ տարածքն ավելացնելու համար (չնայած Կշեռքները, ընդհակառակը, սիրում են 50 քմ-ից փոքր սենյակներ պատրաստել՝ մայրիկի, հայրիկի, կատվի և կրիայի համար, քան մեկ ընդարձակ սենյակ ունենալ)։ Սա կատարյալ շաբաթ է մեկ այլ տարածք ' քաղաք, մարզ կամ երկիր տեղափոխվելու համար: Ընդհանրապես, այս տարվա ընթացքում դուք անպայման պետք է այցելեք այլ երկիր:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Կարիճ

Սա հատկապես բարենպաստ շաբաթ է Կարիճների համար: Այս նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ունենալ կրակոտ սեր, կիրք։ Մնացածը կդառնան ավելի ուրախ, նրանք կարթնանան ստեղծագործական տրամադրությամբ։ Կարիճները սովորաբար ծախսողներ են և անհաջողակ խաղերում, բայց այս շաբաթ դուք պետք է փորձեք հույս դնել բախտի վրա. մոլորակների առատաձեռն դւրքորոշումը պետք է պարգևատրի բոլոր Կարիճներին՝ ըստ իրենց ավանդի:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Աղեղնավոր

Այս շաբաթ դուք կնմանվեք մոնոլիտի, ժայռի. հիմա դժվար է ձեզ շփոթեցնել, ձեր գլխում լիակատար պարզություն է և գործողությունների հստակ ծրագիր։ Դուք պարզ տեսնում եք հեռանկարը, կյանքում ակտիվ դիրք եք գրավում, ցուցադրում եք խելահեղ գործողություններ։ Բարենպաստ շաբաթ է բիզնես նախաձեռնությունների համար, բայց պետք է հստակ իմանաք, թե որքան եք ստանալու ձեր աշխատանքի համար։ Առաջնորդվեք «Առավոտյան փողը, երեկոյան՝ աթոռները» սկզբունքով։ Դուք այժմ պատրաստ եք ցանկացած առաջադրանքի: Քանի որ այս շաբաթը կապված է հիանալի կատարողականի հետ, կարող եք զուգահեռ աշխատել մի քանի նախագծերի վրա՝ թե՛ կարիերան, թե՛ անձնական կյանքը հաջող կընթանան:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Այծեղջյուր

Այս ժամանակը ձեզ համար կապված է մեդիայի, կինոյի, հեռուստատեսության, հաղորդակցության, ինտերնետի հետ։ Այժմ լավ է ձեր ծրագրերը կյանքի կոչեք, գումար ծախսեք գովազդային արշավի վրա, առաջ մղել ձեր արտադրանքը: Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք աշխատել ապագայի համար, և ներդրված փողն, անկասկած, ավելի ուշ կտա իր մեծ արդյունքը: Այս ընթացքում կարող եք սկսել նոր ապրանքներ թողարկել, մշակել նոր լոգոտիպ, սեփական ոճ, պատրաստել այցեքարտեր։ Այժմ կամ պետք է զբաղվեք ապագայի գործերով, կամ հին արտադրանքին նոր տեսք հաղորդելով: Բիզնեսում դուք պետք է ավելի համերաշխ լինեք և փոխադարձ զիջումների գնաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը. Ջրհոս

Հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, ձեր անհատական նշանակությունը մեծանում են։ Դուք Կենդանակերպի շրջանակիզարդն եք, ադամանդը, մոլորակների եղած դիրքը ձեզ արժանիորեբ գործելու հնարավորություն է տալիս։ Ջրհոսների համար սա փոքր ու մեծ հաճույքների, կյանքի ուրախության, երգերի, զվարճանքի, լավ, շատ աղմկոտ ընկերության ժամանակ է (խաղերով և մի փոքր ֆլիրտով): Կազմակերպեք գերժամանակակից կարաոկե երեկույթ, գնացեք թատրոններ և թանգարաններ, արեք ամեն ինչ, և աստղերը ձեզ նոր սենսացիաներ կպարգևեն: Ով փնտրում է, միշտ գտնում է: Տոն տվեք ինքներդ ձեզ և ուրիշներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը․ Ձկներ

Ծայրահեղ անհանգիստ Ձկները միշտ պատահական են գործում, հենց պատահականությունն է, որը հսկայական դեր է խաղում ձեր կյանքում: Մտածեք անցյալի մասին և համոզվեք ինքներդ: Ֆինանսական հաջողությունը ձեր կողքին կլինի (թեև կարճաժամկետ, ինչպես ձեր կյանքում ամեն ինչ, բայց, այնուամենայնիվ, բաց մի թողեք փող վաստակելու հարմար պահը): Ձկները հակված են հաճոյանալ իրենց, նախ և առաջ իրենց համար ինչ-որ բան գնել, հետևաբար, ոչ մի փոքր (կամ մեծ) խանութ չի վրիպի ձեր ուշադրությունից: Այս նշանի ներկայացուցիչները նախընտրում են գնել 25 փոքր իրեր, քան կատարել մեկ մեծ գնում: Բայց այս պահին ձեր դրամապանակում բավականաչափ գումար կլինի, և լավագույնն այն է, որ այն լավ օգտագործեք և ինչ-որ մեծ և արժեքավոր բան գնեք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2556 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 311 անգամ
08.05.2024
Դիտվել է 217 անգամ
09.05.2024
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster