Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 21-27-ը 2022 թ
21.02.2022
Փետրվարի 21-27-ը նվազող լուսին է: Այս ժամանակահատվածում, առավել քան երբևէ, կարևոր է զերծ մնալ ծանր սննդից։ Թեթև և առողջ դիետան կատարյալ կլինի։ Կարող եք անցկացնել պահքի օրեր:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Խոյ
Եթե տրամադրությունը զրոյական է, փորձեք ամեն կերպ ինքներդ բարձրացնել այն: Մասնավորապես, ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր ընտանիքին, սիրելի գործերին: Այս օրերին կարևոր է թղթերը և հին իրերը դասավորելը։ Հնարավոր է ֆինանսական վիճակը լարվի։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Ցուլ
Այժմ ձեր կյանքում շատ բան կախված կլինի պատահականությունից: Այնպես որ, մի հուսահատվեք, եթե ինչ-որ բան այն չէ: Ձեր թիկունքում կարող են սկսել տարածվել տգեղ լուրեր: Հենց սկզբից դրանք արմատախիլ արեք իսկ այն մարդուն, ով դրանք նախաձեռնել է, բացառեք ձեր միջավայրից:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Երկվորյակ
Եթե այս շրջանում վստահ լինեք սեփական ուժերին, ապա ձեր առջեւ շատ դռներ կարող են ինքնուրույն բացվել։ Աշխատավայրում մի հապաղեք նախաձեռնող լինել, իսկ կենցաղային գործերում ղեկը տվեք ուժեղ սեռի ներկայացուցիչներին։ Թույլ տվեք ձեզ լավ հանգստանալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Խեցգետին
Ցրվածությունն ու անուշադրությունը ձեր ուղեկիցները կլինեն աշխատավայրում։ Սա կարող է դժվարություններ բերել: Փորձեք լավ հարաբերությունների մեջ մնալ ընտանիքի անդամների հետ, թեև դա հեշտ չի լինի: Երեխաներն այժմ ուշադրության կարիք ունեն. ձեր ազատ ժամանակը տրամադրեք նրանց:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Առյուծ
Նոր ծանոթություններն այժմ կտրվեն հեշտությամբ և ինքնաբերաբար։ Ուշադիր եղեք նոր ձեռք բերված ընկերների նկատմամբ. գուցե նրանց մեջ առանձնահատուկ մա՞րդ կա: Ձեր բնակարանը մաքրման կարիք կունենա։ Մի հապաղեք այդ գործում, ավելի ուշ առավել դժվար կլինի հաղթահարել խառնաշփոթը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Կույս
Շաբաթվա սկզբին հնարավոր են ֆինանսական դժվարություններ։ Ընտանիքի անդամներն ու ընկերները կօգնեն հաղթահարել դրանք, և կարիք չկա ամաչելու օգնություն խնդրել նրանցից: Մրսածության առաջին նշանների դեպքում դիմեք բժշկի՝ հնարավոր են բարդություններ։ Ընդհանրապես, լավ հոգ տարեք ձեր մասին:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Կշեռք
Ակամայից կարող եք հայտնվել սիրային եռանկյունու մեջ։ Փորձեք ամեն ինչ պարզել անմիջապես. ձեզ այդ բարդ համդրությունները պետք չեն: Այս շրջանը Կշեռքներին շատ նոր բացահայտումներ և լավ տրամադրություն կպարգևի:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Կարիճ
Փետրվարի 23-ին ուշադրություն դարձրեք այն իրադարձություններին, որոնք կկատարվեն ձեզ հետ։ Դրանցից մեկը նշանակալից կլինի։ Աստղերը խորհուրդ են տալիս, որ այս շրջանում մեծ գնումներ կատարեք, դրանք արժեքավոր կլինեն։ Ավելի լավ է ընկերների հետ հանդիպումներն առայժմ հետաձգել՝ նախընտրելով տնային երեկոները։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Աղեղնավոր
Ծուլությունն այժմ կդառնա ձեր գլխավոր թշնամին։ Դրա պատճառով դուք կարող եք խախտել աշխատանքի ժամկետները, հիասթափեցնել սիրելիներին: Հավաքեք ձեզ: Այս պահին նիհարելն Աղեղնավորի համար դժվար կլինի. գայթակղությունները չափազանց շատ են: Հարկ կլինի ինչ-որ կերպ դիմադրել դրանց:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Այծեղջյուր
Աստղերը խորհուրդ են տալիս փետրվարի 21-23-ն ընկած ժամանակահատվածում ստանալ սիրելիների աջակցությունը։ Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոնք միայնակ չեք կարող լուծել։ Բայց լավ նորություն կա՝ շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա։ Սնվելու առումով չափավոր եղեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը. Ջրհոս
Գործընկերներին ու վերադասին զարմացնելու հնարավորություն կունենաք։ Ցույց տվեք ձեր գիտելիքներն ու հմտությունները՝ ընդունելով մարտահրավերը: Մի անհանգստացեք՝ դուք հաջողության կհասնեք: Փետրվարի 21-23-ը վերահսկեք ձեր էմոցիաները։ Այս օրերը կարող են լինել ամսվա ամենածանրաբեռնվածներից մեկը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 21-27-ը․ Ձկներ
Սիրելի մարդն այժմ կարող է տհաճ անակնկալներ մատուցել։ Գլխավորը՝ իրավիճակը սրտին մոտ մի ընդունեք։ Հիշեք՝ ամեն ինչ դեպի լավ կգնա: Ձեր ազատ ժամանակը նվիրեք ինքնազարգացմանը՝ ավելի շատ գրքեր կարդացեք, մասնակցեք հետաքրքիր դասընթացների, շփվեք խելացի մարդկանց հետ։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 4835 անգամ
Читать на русском
|