Համացանցի օգտատերերը տարօրինակ նմանություն են նկատել Լեդի Գագայի և սնկերի միջև, ինչը շատերին շփոթեցրել է։ Լուսանկարը հրապարակվել է Twitter-ում։
Սնկաբանները նշել են, որ, ըստ երևույթին, Լեդի Գագան որոշել է սունկ դառնալ, քանի որ նրա էքստրավագանտ հանդերձանքները գրեթե կրկնում են սնկային թագավորության ամենավառ ներկայացուցիչներին։ Երգչուհու դիզայներներին, հնարավոր է, ոգեշնչել են միկոլոգների հայտնագործությունները։ Այնուամենայնիվ, շատ օգտատերեր ենթադրում են, որ Լեդի Գագան պարզապես պատճենել է սնկերի տեսքը։
Հայտնվել է նաև շատ ավելի խելահեղ տեսություն․աստղը որոշել է սունկ դառնալ, և այս մի քանի լուսանկարները միայն ապացուցում են երկրպագուների դիտարկումները։ Մյուս կողմից, նման անսովոր համեմատությունն արտիստուհուն մեծ ճանաչում է բերել, և Լեդի Գագայի արտասովոր հանդերձանքով կադրերը գրավել են սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի ուշադրությունը:
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: