Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Երեկոյան զգեստների նորաձևություն, 2012

12.05.2012

Ինչպես ասում են, 2012-ին նորաձեւ է կանացիությունը: Իսկ Ձեր կանացիությունն ավելի կընդգծեն նորաձև երեկոյան զգեստները: Երեկոյան զգեստների նորաձեւությունն այս սեզոն առանձնանում է վառ գունայն գամաներով և համարձակ դեկորով:

Ակտուալ են դասական մոդելները' ազատ, ոչ ուռուցիկ փեշով: Վզի կտրվածքը կարող է լինել ինչպես սրտաձև,այնպես էլ դասական եռանկյուն կամ ուղիղ:

Ակումբասեր կանանց համար դիզայներները ստեղծել են փայլուն դեկորով զգեստներ, որոնք առանձնահատուկ փայլ կհաղորդեն նաև կրողին: Նորաձևություն է վերադառնում դիսկո ոճը' 80-ականների հիթը:

Այս տարի դիզայներներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել շրջազգեստի կտրվածքին: Մոդայիկ են ինչպես առջեւից կտրվածքները, երբ զգեստը երկար է հետևի կողմից, իսկ դիմացից՝ կարճ, այնպես էլ ալիքավոր կտրվածքը, որը դասական է համարվում: Որոշ դիզայներներ օգտագործել են «չմշակված կտրվածք » տարբերակը և ուղիղ ու երկար ճեղքը:

Մոդայիկ են նաև թափանցիկ երեկոյան զգեստները: Սա բարեկազմ աղջիկների համար է,ովքեր կարող են ցուցադրել խնամված մարմինը, միառժամանակ ցւցադրելով նաև մոդայիկ զգեստը: Սովորական զգեստներ կարող են կարել բոլոր դիզայներները,բայց այ թափանցիկ զգեստները պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցում: Դրանք պետք է հիանալի ընդգծեն բարեմասնությունները և հնարավորին չափով շտկեն թերությունները:

Այս տարի նորաձևություն են վերադարձել մի ուսով զգեստները: Սրանք կարող են լինել ամենատարբեր երկարությունների: Բայց դիզայներների մեծամասնությունը նախընտրում է կարճ տարբերակը:

Նորաձև են ռետրո զգեստները' փարթամ փեշերով, գրկող գոտիով և վզի սրտաձև կտրվածքով: Այս մոդելեները հարուստ են ամենատարբեր գույներով,երբեմն նաև զարդերով:

Երեկոյան զգեստների գույների մեջ այս տարի գերակշռում են կապույտը, կարմիրը, նարնջագույնը, ցիտրուսային գույները, բաց կանաչը և վարդագույնը:

Դիտվել է 37381 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Dolce Bob, Paris Chic և ևս 5 նորաձև սանրվածք 2025 թվականի ամռան համար

24.06.2025
Եկեք ոգեշնչվենք այս սեզոնի հիմնական միտումներից և ընտրենք նորաձև սանրվածք, որի միջոցով կհավաքենք շատ հաճոյախոսություններ և գեղեցիկ սելֆիներ կանենք։

Ինչի հետ հագնել ջինսե վերնաշապիկը 2025 թվականին. խորհուրդներ ոճաբանից

19.06.2025
Ջինսե վերնաշապիկը բազմակողմանի է, ոճային և աներևակայելի գործնական։ Այն կարող է հեշտությամբ ինտեգրվել տարբեր կերպարների հետ՝ ցանկացած եղանակի համար։

Ամառանը սպիտակով. ինչու է այս գույնի պայուսակը միշտ հարմար

27.05.2025
Ժամանակ չունե՞ք ամառային սեզոնի համար ձեզ նոր հագուստով ուրախացնելու։ Մենք կհուշենք, թե որտեղից սկսել։ Այս աքսեսուարը նույնիսկ նախորդ տարիների կերպարը կդարձնի ավելի թարմ և տպավորիչ։

Ծովակնյա եղունգներ․ կատարյալ գույն 2025 թվականի ամառային մանիկյուրի համար

21.05.2025
Ծովակնի (ակվամարինի) թափանցիկ կապտա-կանաչ գույնը կապված է տաք ալիքների, աղի քամու և ամառային օրվա հանգստության հետ։ Հետևաբար, զարմանալի չէ, որ ամառային սեզոնին այս քարը դարձել է մանիկյուրի հիմնական ոգեշնչման աղբյուրը։

Ինչպես անցավ Met Gala 2025-ը․ պարահանդեսի պայծառ պահերը

06.05.2025
Եթե տարվա մեջ կա կատարյալ երկուշաբթի, դա անկասկած մայիսի առաջին երկուշաբթին է, երբ բոլոր մեծ աստղերը հավաքվում են Նյու Յորքում։ Այդ օրը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն ավանդաբար անցկացնում է Met Gala զգեստների ինստիտուտի պարահանդեսը։

Այս գարնանը և ամռանը նորաձև են ջինսե զգեստները

10.04.2025
Ջինսե զգեստները դադարել են լինել միայն բազային իրեր ու դարձել են ուրվագիծ, ոճ և տրամադրություն փորձարկելու իրական դաշտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 397 անգամ
26.06.2025
Դիտվել է 382 անգամ
27.06.2025
Դիտվել է 349 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster