Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 31-ից փետրվարի 6-ը 2022 թ
31.01.2022
Հունվարի 31-ին նվազող լուսին է: Հոբբի գտնելու ժամանակն է: Այն, որն ապագայում կլցնի ձեր ազատ ժամանակը։ Նրանք, ովքեր արդեն գտել են այդպիսին, բացահայտեք ձեր տաղանդների նոր կողմերը:
Փետրվարի 1-ին նորալուսին է։ Ամենայն հավանականությամբ, այս օրը ձեզ կպարուրի ունայնությունը: Դժվար ժամանակ է քրոնիկ հիվանդություններ ունեցողների համար։ Քանի դեռ տրամադրությունն անկումային է, զբաղվեք սովորական գործերով: Դրանք ձեզ շատ չեն ծանրաբեռնի, բայց կզբաղեցնեն ձեր մտքերը։
Փետրվարի 2-6-ն աճող լուսին է: Կատարյալ ժամանակ է նոր բան սովորելու համար: Գուցե դա կլինի խորացված ուսուցում, կամ, պարզապես, հետաքրքիր գրքի ընթերցանություն: Մտածեք, թե ի՞նչ կարող եք սովորել, ի՞նչ իմանալ և գործի անցեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Խոյ
Մի հապաղեք ձեր երկրորդ կեսի հանդեպ զգացմունքները ի ցույց դնելուց: Ինչու՞ ռոմանտիկ երեկո չկազմակերպել, սեր չխոստովանել։ Բոլոր Խոյերին սպասվում են հագեցած հանգստյան օրեր։ Տնային գործերը հաճելի և օգտակար կլինեն։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Ցուլ
Այս օրերին ձեզ բացարձակապես չի կարելի շտապել: Ամեն ինչ չափված արեք, ուշադրություն մի դարձրեք, եթե ձեզ կփորձեն շտապեցնել։ Աշխատանքի ժամանակ մի շեղվեք կողմնակի բաներով, սխալվելու վտանգ կա։ Տանը հնարավոր են անախորժություններ, ընտանիքի անդամների հետ տարաձայնություններ։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Երկվորյակ
Առաջիկա օրերին դուք սովորականից ավելի զգայուն կլինեք։ Փորձեք հնարավորինս զսպել ձեզ։ Այժմ կարող եք նոր նպատակներ դնել և մտածել դրանց հասնելու ուղիների մասին: Հակառակ սեռի հետ հարաբերություններում առանձնահատուկ հաջողություններ կունենաք հունվարի 31-ին և փետրվարի 1-ին։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Խեցգետին
Բարդ շրջան է. ձեզ ակնհայտորեն ցանկանում են խաբել։ Նվազագույնի հասցրե՛ք անծանոթների հետ շփումը: Փող մի վատնեք դատարկ ցանկությունների վրա, հետո կզղջաք։ Իսկ նրանք, ովքեր վատ սովորություններ ունեն, իմացեք, որ հիմա լավ ժամանակ է դրանցից ազատվելու համար։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Առյուծ
Առաջիկայում ձեզ դրական փոփոխություններ են սպասվում։ Ճիշտ է, դա մի փոքր ջանք կպահանջի: Օգնության համար դիմեք մտերիմ ընկերոջը, եթե դրա կարիքը ունենաք: Երեխաների հետ հարաբերություններում առկա դժվարությունները կարող են ստվերել այս ժամանակաշրջանը։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Կույս
Անցկացրեք ձեր անցյալի լուրջ վերլուծություն՝ սխալների, իրադարձությունների: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ կլինի խմբագրել ներկան։ Մի տրվեք զգացմունքներին, հատկապես, եթե ձեզ կդրդեն դրանց։ Եվ ոչ մի խոստում մի՛ տվեք։ Օգտագործեք ձեր հանգստյան օրերն առավելագույն արդյունավետ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Կշեռք
Այս ընթացքում ձեզ կուղեկցի լավ տրամադրությունը։ Օգտվեք առիթից և հարցեր լուծեք, հանդիպումներ կազմակերպեք։ Հնարավոր է, նույնիսկ, այս շրջանում սիրահարվեք՝ հավանականությունը մեծ է: Շաբաթվա սկզբին հնարավոր է շահավետ առաջարկ ստանաք։ Բաց մի թողեք առիթը:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Կարիճ
Ձեր ամբողջ ուշադրությունն այժմ պետք է ուղղված լինի առողջությանը: Դրա հետ կապված ամեն ինչ լավ է, բայց կանխարգելիչ գործողություններն ավելորդ չեն լինի։ Ժամանակ հատկացրեք բժիշկներին: Աշխատավայրում ձգտեք ձեր վրա չվերցնել կարևոր նախագծերը. այժմ դրանք ձեր կարողությունների շրջանակում չեն: Ավելի լավ է կատարեք սովորական առաջադրանքներ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Աղեղնավոր
Հարազատների հետ հարաբերությունները ցանկալի է, որ բարելավվեն։ Փոխեք ձեր վերաբերմունքը նրանց նկատմամբ, և իրավիճակը կփոխվի: Այժմ կարեւոր է պարտքով գումար չվերցնել, հակառակ դեպքում դա ձեզ շատ կծանրաբեռնի։ Ավելի լավ է ձեր ողջ էներգիան ուղղեք լրացուցիչ վաստակ ունենալու վրա։ Այն ունենալու հավանականությունը մեծ է:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Այծեղջյուր
Առայժմ հետաձգեք ապագայի պլանավորումը. ներկան չափազանց հագեցած կլինի: Պատրաստվեք աշխատավայրում մրցավազքին և տանը լուրջ, բայց հաճելի գործերին: Ամեն ինչին վերաբերվեք ժպիտով, և ամեն ինչ հաջող կստացվի: Ավելի զգույշ եղեք մեքենա վարելիս:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը. Ջրհոս
Եթե պատրաստվում էիք նիհարելցնող սննդակարգի անցնել, ապա ձեր այդ ծրագիրը հետաձգեք մեկ այլ ժամանակի համար: Հակառակ դեպքում շատ էներգիա կծախսեք, իսկ արդյունքն ուրախացնող չի լինի։ Երկուշաբթի օրը կհանդիպեք մի մարդու, ով կարող է շատ բան փոխել ձեր կյանքում։
Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը․ Ձկներ
Աշխատավայրում ձեզ տհաճ անակնկալներ են սպասվում։ Գործընկերների հետ դեռևս անկեղծ մի եղեք։ Ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամներին, նրանք ձեր սիրո և խնամքի կարիքն ունեն: Բայց մի մոռացեք նաև ձեր մասին: Ջերմ լոգանքը, սիրելի գիրքը և անուշաբույր սուրճն այն են, ինչ ձեզ հարկավոր են:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 4738 անգամ
Читать на русском
|