Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի ամենավախկոտ նշանները

24.11.2021

Վախկոտությունը կարելի է մեկնաբանել որպես պաշտպանիչ պատասխան չնախատեսված իրավիճակների կամ սովորական վարքագիծն ինչ-որ կերպ փոխելու անհրաժեշտության նկատմամբ: Այս տեսանկյունից կենդանակերպի նշանների շրջանում կան հինգ ամենավախկոտները:

1. Ցուլ

Ցավոք, Ցուլերը կյանքի տարբեր իրավիճակներում կարող են անհավանական վախկոտ լինել: Սա անհավանական զգույշ կենդանակերպ է, որը դեմ է ռիսկերին և ամեն նորին։ Եթե նրան անհրաժեշտ է դուրս գալ սովորական շրջանակներից, ապա շատ երկար է մտածում ծրագրերի մասին և հաշվարկում գործողությունները։ Բայց այդ ամենը ձգձգում է, և նա բաց է թողնում հնարավորությունը: Ցուլերին ավելի հեշտ է հրաժարվել ամեն ինչից, քան մտահոգվել, որ ինչ-որ բան սխալ կլինի։

2. Խեցգետին

Խեցգետինն իրեն խիզախ կդրսևորի, եթե անհրաժեշտ լինի պաշտպանել իր ընտանիքը, կամ մտերիմ մարդկանց։ Իսկ ահա իր կատարածների համար պատասխան տալ նա միշտ խուսափում է։ Խեցգետինը դժվարությամբ է ընդունում իր սխալները և հանրության առջև ներողություն խնդրում։ Ավելի հեշտ է թաքնվել պատյանի մեջ, և վախկոտի նման սպասել, մինչև ամեն ինչ ինքն իրեն անցնի։

3. Կշեռք

Կենդանակերպի այս նշանն իր բնույթով ատում է վեճերը, հակամարտությունները և խառնաշփոթը: Այնուամենայնիվ, Կշեռքները պատրաստ են դրամատիկ տեսարաններ խաղալ, հիստերիայի մեջ ընկնել, եթե դա կօգնի խուսափել կատարած սխալի պատասխանատվությունից։ Նրանց պարզապես հարկավոր է ստանալ ձեր համակրանքը և համոզվել, որ ամեն ինչի լուծումը դրվում է մեկ ուրիշի վրա։ Տարօրինակ այս կենդանակերպն ամեն ինչ կանի, որպեսզի հնարավորինս արագ դուրս գա իրավիճակից։

4. Կույս

600x400

Կույսը իդեալիստ է և պերֆեկցիոնիստ, հետևաբար փորձում է հնարավորինս ճիշտ ապրել։ Իհարկե, նա աներևակայելի վախկոտ է դառնում, եթե նրա կատարյալ կերպարը փլուզվում է: Կույսը կվախենա, եթե ուղղակիորեն մատնանշեք իր սխալները, բացթողումները և թերությունները: Հարցը հասնում է նրան, որ կենդանակերպի այս նշանը հրաժարվում է զվարճանքներից և ակտիվությունից, եթե զգա, որ հայտնվելու է անփորձ նորեկի դերում: Եվ Կույսը կխուսափի այն մարդկանց շրջապատից, ովքեր իրենից ավելի խելացի են։

5. Ձկներ

Ձկները շատ հուզական և զգայուն կենդանակերպի նշան է, ով երբեմն մեծապես տուժում է արտաքին աշխարհի ազդեցությունից: Եթե պլանները խախտվեն, և հանգամանքներն իրենց օգտին չդասավորվեն, ապա Ձկները հնարավորինս արագ ազատվում են պատասխանատվության բեռից: Երբեմն վախի աստիճանն այնքան բարձր է լինում, որ կենդանակերպի այս նշանը դառնում է անտարբեր և ոչինչ անել չի կարողանում, քանի դեռ «դժվար ժամանակները» չեն անցել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8290 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-10-2026 08:34
Ջասթին Բիբերի նախկին ընկերուհի Սահարա Ռեյը մահացել է ծննդաբերությունից ինը ամիս անց։ Մահվան պատճառը պաշտոնապես չի հայտարարվել։ Նա մահացել է կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, 34 տարեկան հասակում։ Նրանց համար, ովքեր հետևում էին Սահարային սոցիալական ցանցերում, լուրը ցնցող էր։ Հունվարին Սահարան մայր դարձավ՝ դուստր ունեցավ։ Վերջին ամիսներին նա նոր էր սկսում վերականգնվել դժվարին շրջանից, և թվում էր, թե ամենավատն արդեն անցյալում է։
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 871 անգամ
20.10.2026
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster