Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

2022 թվականի Ամանորյա գիշերվա 5 հիմնական գույները

18.11.2021

Ձեր ամանորյա հանդերձանքի մասին մտածելը նույնքան կարևոր քայլ է, որքան նվերներ գնելն ու տոնածառ զարդարելը: Հագուստը ոչ միայն ազդում է կախարդական գիշերվա տրամադրության վրա, այլև ողջ գալիք տարվա ընթացքի. աստղագուշակները կարծում են, որ սխալ ընտրված կերպարը կարող է զայրացնել Ամանորի խորհրդանիշին: Այդ ժամանակ բարգավաճման փոխարեն ձեզ կսպասեն շարունակական հիասթափություններ։

Ըստ արևելյան օրացույցի՝ 2022 թվականը լինելու է Ջրային վագրի տարի։ Գաղտնիք չէ, որ գիշատչի հետ կատակներ չի կարելի անել: Հաջողությանը գրավել և հովանավորին գոհացնել կօգնեն մի քանի պարզ կանոններ. հագուստի մեջ չպետք է լինի շռայլություն, թթվային երանգներ կամ ավելորդություն: Նրբագեղությունն ու զսպվածությունը ձեր հաջողության գրավականն են։

Որպեսզի Ջրային վագրը ճշգրիտ գնահատի ձեր կերպարը, ներկայացնում ենք Ամանորի գիշերվա հիմնական գույները։ Անպայման ի նկատի ունեցեք։

Կապույտ և կապույտի երանգներ

600x400

Գալիք տարին կլինի Կապույտ ջրային վագրի տարի, ուստի խորհուրդ է տրվում ընտրել մուգ կապույտ կամ երկնագույն երանգներ. ջրային տարերքի գույները, անշուշտ, կգրավեն գիշատիչին:

Աստղագետները հավելում են, որ կապույտ երանգի շնորհիվ նոր տարին միշտ կուղեկցվի հաջողությամբ ստեղծագործական և ինտելեկտուալ աշխատանքում։

Ավազի երանգ և շագանակագույն

600x400

Եթե ցանկանում եք կենտրոնանալ ոչ թե տարերքի, այլ հենց գիշատչի գույնի վրա, ավազի և շագանակագույն երանգների հանդերձանքները հիանալի ընտրություն կլինեն: Կարևոր է, որ հրաժարվեք անիմալիստական պրինտներից, վառ կարմիր զգեստներից և բոդիներից։

Գույները պետք է լինեն խամրած․ համարվում է, որ շագանակագույնն ու ավազի երանգը նախընտրելի է կրեն նրանք, ովքեր երազում են սիրո մեջ հաջողություն ունենալ:

Արծաթյա և ոսկյա

600x400

Ցանկանու՞մ եք, որ 2022 թվականին եկամուտները մի քանի անգամ ավելանան։ Ջրային վագրը պատրաստ է նպաստել դրան, եթե Ամանորը դիմավորեք արծաթագույն կամ ոսկեգույն երանգի զգեստով։ Կրկին խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել կոմբինեզոններին՝ սա տպավորիչ տարբերակ է ցանկացած երեկույթի համար:

Մուգ կանաչ

600x400

Մուգ կանաչը մեծ տարածում ունի այս սեզոնին, և ջրային վագրը կիսում է նորաձևության ազդեցիկ մարդկանց այս նախընտրությունը:

Մուգ կանաչ երանգը հանգստության և ինքնավստահության խորհրդանիշ է, և այդ հատկությունները շատ դուր են գալիս գիշատչին:

Սև

600x400

Փոքրիկ սև զգեստն այն դասական է, որը կարող է օգտակար լինել Ամանորի գիշերը: Հարցն այն է, որ Արևելքում Ջրի տարերքը մարմնավորվում է սևով. պատահական չէ, որ 2022 թվականի հովանավորը Կապույտ (Սև) Վագրն է։ Սևը օվկիանոսների և ծովերի խորքերի խորհրդանիշն է՝ լի առեղծվածներով և անհայտություններով:

Իսկ ի՞նչ գույներ պետք է բացառել Ամանորին

Աստղագուշակների կողմից արգելքների ցանկը ներառում է.

Կարմիրը․ Վագրի համար այն խորհրդանշում է ագրեսիան, և հաջողության փոխարեն այն դժվարություններ կբերի։

Հագեցած նարնջագույն․ կրակ հիշեցնելու պատճառով կենդանին կարող է խրտնել։

Նեոնային և թթվային գույներ. դրանք նույնպես կարող են վանել ջրային վագրին։

Կենդանական պրինտներ․ զեբրից և ընձառյուծից մինչև վագրի նախշապատկեր: Ոչ մի գույնզգույն նախշ կամ փետուրների պատկերներ. Վագրը հավանություն չի տա ձեր ընտրությանը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1427 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գեղեցիկ, թե՞ վախեցնող թիվ: Ինչ է նշանակում 2022 թվականը թվագիտության մեջ

29.12.2021
Անսովոր «հրեշտակի թիվ», որի նշանաբանի ներքո կանցնի ամբողջ տարին։

3 բան, որ կնոջն արժեզրկում են տղամարդու մոտ

10.12.2021
Տղամարդկանց կողմից կնոջ հարգանքի թեման հաճախ է քննարկվում. oրինակ՝ ինչն է ազդում դրա վրա, ինչպես հարգանք վայելել և այլն։ Միաժամանակ անտեսվում է կանացի կողմը։

2022 թվականի Ամանորյա գիշերվա 5 հիմնական գույները

18.11.2021
Ձեր ամանորյա հանդերձանքի մասին մտածելը նույնքան կարևոր քայլ է, որքան նվերներ գնելն ու տոնածառ զարդարելը:

Սովորություններ, որոնք խանգարում են ձեզ նոր հարաբերություններ սկսել

29.10.2021
Որոշ մարդկանց համար հեշտ է նոր սիրավեպեր ունենալը, իսկ ոմանք ամիսներով կամ, նույնիսկ, տարիներով մենակ են մնում: Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում, փորձենք պարզաբանել:

3 տեսակի արտահայտություն, որոնք ենթագիտակցական միտքը բացասականով են ծրագրավորում

15.10.2021
Գրգռվածության, հուսահատության, հոգնածության վիճակում մենք հաճախ արտաբերում ենք նույն արտահայտությունները՝ չմտածելով, թե ինչ ազդեցություն են ունենում դրանք մեր ենթագիտակցության վրա:

4 կանացի գործողություն, որոնք տղամարդուն վանում են ընդմիշտ

30.09.2021
Երբևէ ունեցե՞լ եք հարաբերություններ, երբ ամեն ինչ լավ է թվում, նույնիսկ, կատարյալ: Բայց ժամանակի ընթացքում դրանք քանդվել են:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2022 10:51
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2021 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակում են թենիսիստուհիներ Նաոմի Օսական ու քույրերը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսը։
19-01-2022 10:36
Sotheby’s-ն աճուրդի կհանի 555 կարատանոց հազվագյուտ սև ադամանդ, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին: Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով:
19-01-2022 10:25
Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։
19-01-2022 10:05
Սպիտակ հացը կարող է տրանսճարպեր պարունակել, ուստի այս մթերքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար եւ նույնիսկ դեմենցիայի զարգացման հանգեցնել։ Հացն ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը։ Եթե այն մարգարին է պարունակում, ավելի լավ է այլ հաց ընտրել։
19-01-2022 01:47
Երգչուհի Մոնետոչկան (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) նշել է, որ որոշել է վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը, որը վերջերս է ձեռք բերել։ Mash տելեգրամ ալիքում հասցեի հրապարակումից հետո, երգչուհին ստիպված է հրաժարվել անշարժ գույքից, որի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1195 անգամ
14.01.2022
Դիտվել է 519 անգամ
13.01.2022
Դիտվել է 326 անգամ
18.01.2022
Դիտվել է 325 անգամ
15.01.2022
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster