Փարիզի Սանտ Լուիս-էն-Իլ եկեղեցում hոկտեմբերի 3-ին մենահամերգով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում մեծ ճանաչում ստացած Անահիտ Բ-ն (Բոյաջյան):
Համերգի ընթացքում երգչուհու կատարմամբ հնչել են հայկական ժողովրդական երգեր՝ «Նոր Աշուղ» հայկական ժողովրդական երաժշտության խմբի նվագակցությամբ։
Համերգը կազմակերպվել է Լ`իլ-ի (կղզու) 35-րդ Երաժշտական փառատոնի շրջանակներում։
Հանդիսատեսը, որի շարքերում հայերից բացի ներկա էին մեծաթիվ ֆրանսիացիներ, բարձր գնահատանքով է ընդունել Անահիտ Բ-ի յուրահատուկ կատարումները։
Անահիտ Բ-ն լայն ճանաչում ստացավ 2021թ մարտին ֆրանսիական երաժշտական «The Voice» նախագծին մասնակցելուց հետո, որտեղ ժյուրիին և հանդիսատեսին հմայեց հայկական երգերի գեղեցիկ կատարմամբ։
Այժմ Անահիտ Բ-ն ծավալում է ակտիվ համերգային գործունեություն, ձայնասկավառարկներ թողարկում։ Այս ամենը նա անում է իր «Նոր աշուղ» հայկական ժողովրդական երաժշտության խմբով:
Երգչուհին համերգներ է ունեցել նաև Հայաստանում, որտեղ արդեն 4 տարի երգի դասեր է առնում գուսան Մխիթար Քեթցյանի և Ալեքսանդր Պողոսյանի մոտ։ Անահիտի կատարողական վարպետության հղկման գործում մեծ է դուդուկահար Եղիշե Մանուկյանի դերակատարությունը։
Ծնվել է Ֆրանսիայում, հայկական ընտանիքում՝ հայրը՝ երաժիշտ, մայրը՝ հայկական պարերի ուսուցիչ։ Ստացել է ջութակի դասեր, 7 տարեկանից հաճախել երգի դասընթացների: 17 տարեկանից երգեր է հեղինակում և կատարում։ Մասնագիտությամբ վեբ-դիզայներ է՝ մասնագիտացված վեբ կայքերի մշակման մեջ:
Սփյուռքում հայապահպանությունը երգչուհու համար առաջնահերություններից է։ Այս առումով, ըստ նրա՝ առաջին արժեքն ընտանիքն է, ապա՝ կրթությունը: Երիտասարդների համար մեծ կարևորություն ունի հայկական համայնքի հետ շփումը, հայրենակիցների հետ կապ պահպանելը: Անահիտ Բ-ի համոզմամբ՝ սփյուռքի հայության համար մեծ նշանակություն ունի Հայաստանի հետ կապը: Նրա խոսքով՝ հենց հայկական հողի հետ անմիջական շփումից կարող ես հաղորդակից լինել քո ազգային ինքնությանը։
09-05-2025 12:03 Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01 Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44 Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40 Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի 29-ամյա աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
08-05-2025 11:23 Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Խորհրդարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ օրինագիծը, որով սահմանափակվում է սոցիալական ցանցերի օգտատերերի տարիքը, պետք է «երեխաներին ու երիտասարդներին պաշտպանի ծաղրանքներից, արգելված բովանդակությունից և կախվածության առաջացումից»: