| Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 6-12-ը 2021 թ 
     06.09.2021 
 Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Խոյ Լավատեսությունն այն է, ինչն այժմ ձեզ կօգնի հաղթահարել ցանկացած խնդիր: Ամենադժվարը ֆինանսների հետ է կապված. հնարավոր է՝ վարկ վերցնելու կարիք ունենաք: Դիմեք սիրելիների աջակցությանը: Աշխատեք աշխատանքից չուշանալ. ղեկավարությունը մանրուքների համար ձեզ կքննադատի: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Ցուլ Ժամանակաշրջանը կարող է ճակատագրական դառնալ: Եթե ցանկանում եք իրականացնել որևէ գաղափար, նախաձեռնեք այն: Ձեր սիրելիի հետ աշխատեք չեզոքություն պահպանել և չվիճել: Եթե ինքներդ եք մեղավոր, անպայման ներողություն խնդրեք: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Երկվորյակ Փորձեք ուրիշներից գաղտնի պահել ձեր կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները: Զգուշացեք թշնամիներից և բամբասանքներից: Ժամանակը բարենպաստ է ցանկացած նախաձեռնության համար, հատկապես, եթե պլանավորում եք գործունեության փոփոխություն: Սեպտեմբերի 7-ին ինքներդ ձեր ծանրաբեռնվածությունը հասցրեք նվազագույնի: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Խեցգետին Այս ընթացքում կարող եք և պետք է պլանավորեք կարևոր նախաձեռնություններ: Աստղերը կհամապատասխանեն դրան լավագույն կերպ: Մի վախեցեք աշխատանքից. դուք ամեն ինչ կանեք ժամանակին և համարժեք հատուցում կստանաք: Աշխատեք ոչ ոքի չքննադատել թիկունքից, հակառակ դեպքում գաղտնիքը շուտով կարող է ակնհայտ դառնալ: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Առյուծ Կյանքը փայլելու է նոր գույներով: Ինքներդ ձեզ ինչ-որ բան նվիրեք՝ գոնե նոր զգեստ: Սեպտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում պարտք մի վերցրեք, նույնիսկ, եթե անհրաժեշտությունը ստիպի: Դուք կհամոզվեք՝ այդպես ավելի հեշտ կլինի: Ավելի շատ զբոսնեք․ դա օգտակար է ձեր առողջության համար: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Կույս Երեխաները լիովին դուրս կգան վերահսկողությունից, ինչը կարող է շատ դժվարությունների պատճառ դառնալ: Գործընկերները նույնպես ամեն ինչ կձախողեն. այս շրջանում ավելի լավ է նրանց վրա հույս չդնել: Ամեն ինչ կբարելավվի սեպտեմբերի 9-ից: Այդ օրը պլանավորեք հաճելի հանդիպում ձեր ընկերների հետ: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Կշեռք Այս ընթացքում տեղի ունեցող վեճերից հետո հաշտվելն այդքան էլ հեշտ չի լինի: Ուստի ավելորդ հակամարտություններ մի սկսեք: Լրջորեն մտածեք ձեր կյանքի փոփոխությունների մասին. դրանք երկար ժամանակ թակում են ձեր դուռը: Լավ շրջան է, որպեսզի ժամանակ հատկացնեք ձեր հետաքրքրություններին: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Կարիճ Խիզախորեն համաձայնվեք չպլանավորված ուղևորությունների առաջարկների հետ: Դրանք ձեզ անմոռանալի հույզեր ու փորձառություն կտան: Ժամանակը բարենպաստ է հարսանիքների և այլ հատուկ առիթների համար: Հատկապես ուշադիր հետևեք ձեր խոսքին: Լավ մարդու վիրավորելու մեծ վտանգ կա: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Աղեղնավոր Նոր ծանոթներին սովորականից ավելի ուշադիր ուսումնասիրեք՝ ձեր ճանապարհին խաբեբայի հանդիպելու մեծ վտանգ կա: Շաբաթվա երկրորդ կեսին Աղեղնավորները հակված կլինեն խառնաշփոթի: Ընկերների և ընտանիքի հետ ջերմ մթնոլորտում անցկացրած երեկոները կօգնեն այն ցրել: Իսկ աշխատանքը կսպասի։ Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Այծեղջյուր Պատրաստվեք նրան, որ այժմ ոչինչ չեք կարողանա անել: Գործերը կսկսեն կուտակվել, կնյարդայնանաք: Գուցե ժամանակն է արձակուրդ վերցնելու և հանգստանալու՞: Հողի հետ աշխատանքն այս օրերին խաղաղություն կբերի: Օրինակ, կարող եք այգի տեղափոխել տնային ծաղիկները: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Ջրհոս Փողը կգա այնտեղից, որտեղից չէր սպասվում: Բայց այն դուք պետք է ծախսեք բառացիորեն հենց այդտեղ: Մի անհանգստացեք դրա համար: Աշխատավայրում կարող է հայտնվել հետաքրքիր նախագիծ, որը կբերի կարիերայի առաջխաղացում: Նոր ծանոթները լավ ընկերներ կդառնան: Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը․ Ձկներ Ձեր ընտանիքում կարող են թյուրիմացություններ լինել տան անդամների միջև: Ստիպված կլինեք հանդես գալ որպես խաղաղարար: Այս ժամանակահատվածում նախընտրելի է ամուսնու համար անակնկալներ կազմակերպել: Դրա համար առավել բարենպաստ օրերն են սեպտեմբերի 9-ը և 11-ը: Եվ նրանից պատասխան ակնկալեք: Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 6571 անգամ
 Читать на русском
 |