Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչու են կանայք վերադառնում նախկինների մոտ

31.08.2021

Սոցիոլոգների հետազոտությունների համաձայն՝ ամուսնալուծությունից հետո կանանց մեծ մասը զղջում է կատարվածի համար: Եվ նրանք ջանքեր են գործադրում նախկին ամուսնու հետ կապ հաստատելու համար: Ավելին, վիճակագրության համաձայն, զույգերի մոտ 25%-ն, իսկապես, մի քանի տարի անց վերականգնում են հարաբերությունները: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Բազմաթիվ են կանայք, ովքեր ամեն ինչ անում են իրենց նախկին ամուսնական հարաբերությունները վերականգնելու համար: Եվ կարևոր չէ, թե ով էր ամուսնալուծության նախաձեռնողն ու ինչ պատճառով է տեղի ունեցել բաժանումը: Կանայք դիմում են ամեն տեսակի հնարքների, որպեսզի կարողանան վերամիավորվել։ Նամանավանդ, եթե նախաձեռնությունը եղել է կնոջ կողմից, և նա արդյունքում մնացել է մենակ՝ փախչելով աննախադեպ զգացմունքների ակնկալիքով, բայց արդյունքում ոչ մի նոր բան չստանալով մեկ այլ զուգընկերոջ հետ:

Որոշ ժամանակ անց նա հրաժարվում է սեփական սկզբունքներից: Այցելում է գուշակների ու տարբեր կախարդների՝ փորձելով վերացնել երևակայական «թուղթ ու գիրը», որի պատճառով «սատանան խաբել է»:

Կարող է լինել մի քանի պատճառ, թե ինչու է նա գնում այդ քայլին․

600x400

1. Մնացել է մենակ, իսկ տարիներն անցնում են: Հետևաբար, ավելի լավ է վերադառնալ նախկին ամուսնու մոտ, քան միայնակ գորշ երեկոներ անցկացնել: Կատվի հետ գրկախառնված ծերությունն, ինչ խոսք, քչերին է գրավում:

2. Ժամանակի հետ պարզվեց, որ նոր մկանուտ մաչոն բոլորովին էլ «լավ մարդ» չէ: Ճանաչողությունն ընթանում է համեմատության մեջ: Եվ նույնիսկ նախկին ամուսնու գիշերային խռմփոցն այժմ երկնային երաժշտություն է թվում:

3. Սովորություն: Ամեն ինչ ուսումնասիրել և քաջ ճանաչում է նրան, ում հետ նախկինում ապրել է:

Անգամ գիտի, թե որքան լուծվող սուրճ և շաքար պետք է լցնել նրա բաժակի մեջ: Ուրեմն ինչու՞ լարվել: Ավելին, արդեն կարոտել է այդ ամենին:

4․ Երեխաները մեծանում են: Իսկ դա սուրբություն է: Ինչպե՞ս կարող են նրանք մնալ առանց հարազատ հոր: (Երեխաներ լինելու դեպքում)։

Եվ ամեն ինչ կարծես առօրյական պարզ ու սովորական է: Երկուսն էլ պատրաստ են որոշակի ապրելակերպի և կենցաղի: Համատեղ նախաճաշեր աշխատանքից առաջ և երեկոները՝ հեռուստացույցի առջև: Նույնիսկ ամուսնական մերձեցման դեպքում ամեն ինչ սովորական է և ծանոթ:

600x400

Ամենայն հավանականությամբ, դա ավելի է մերձեցնում նախկին ամուսիններին՝ վերածվելով որոշակի դերախաղի, որտեղ բոլորը գիտեն, թե ինչ ակնկալել և ստանալ զուգընկերոջից:

Բաժանման ցավը մարել է, շատ բան մոռացվել, և ավելի շատ առավելություններն են տեսանելի, քան բացասականը:

Հարաբերությունների նման թարմացումը հաճելի կլինի՞, և արդյոք զգացմունքները կլինեն նախկինը: Դա խիստ կասկածելի է: Անհնար է նույն գետը երկու անգամ մտնել: Ջուրը հոսում և փոխվում:

Բայց հենց այն հույսը, որ իրավիճակը կփոխվի և կբարելավվի, որ այն կդառնա ավելի լավ և հարմարավետ, հանգեցնում է նրան, որ ամուսինները հաշտվում են միմյանց հետ: Եվ կինը վերադառնում է իր նախկին ամուսնու մոտ:

600x400

Եվ եթե տղամարդն այդ ընթացքում փորձել է ապրել ուրիշի հետ, և դրանից ոչ մի լավ բան չի ստացվել, ապա նրա մոտ նույնպես համանման մտքեր են ծագում: Եվ նա առանց որևէ խնդիրների միանում է նախկին կնոջը:

Նախկին ամուսնու հետ նոր ամուսնության տևողությունը կախված է նրանից, թե որքանով է անցյալը վերաիմաստավորվել և համապատասխան եզրակացություններ արվել: Եթե ամուսինները միմյանց նոր հնարավորություն են տալիս, ապա ինչու՞ այն չիրագործել:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8093 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1257 անգամ
21.10.2026
Դիտվել է 404 անգամ
20.10.2026
Դիտվել է 377 անգամ
22.10.2026
Դիտվել է 280 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster