Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 23-29-ը 2021 թ

23.08.2021

Օգոստոսի 23-29-ը նվազող լուսին է: Այս շաբաթ ձեզնից կպահանջվի կենտրոնանալ նպատակի վրա, վերացնել խոչընդոտները և չտրվել ունայնությանը: Այս ժամանակահատվածում դուք կարող եք շահավետ վաճառել այնպիսի իրեր, որոնք ձեզ այլևս պետք չեն: Փորձեք դրանք տեղադրել համացանցում, առաջարկել ընկերներին: Առաջին գնորդները երկար սպասեցնել չեն տա: Աշխատեք նվազող լուսնի ժամանակ չպլանավորել կաևոր հարցերի լուծումներ:


Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Խոյ

Այս ընթացքում Խոյերը շատ ռազմատենչ կլինեն, և նրանց բռնկուն գործողությունները կարող են հանգեցնել բախումների, վնասվածքների և դժբախտ պատահարների: Վերահսկեք ինքներդ ձեզ, հակառակ դեպքում շատ դժվարություններ կառաջացնեք: Սա բավականին ակտիվ ժամանակաշրջան է, չնայած ձեր գործողությունները միշտ չէ, որ կհանգեցնեն ցանկալի արդյունքների: Եվ դա այն պատճառով, որ ձեզ համար դժվար է հետևել կանոններին, պահպանել սահմանները, վերահսկել զգացմունքները: Բացի այդ, պատրանքների գերի մնալու վտանգ կա: Զարմանալի չէ, որ ձեզ կարող են մեղադրել անհամապատասխանության, երբեմն էլ՝ անարդարության մեջ: Չափը չանցնելու համար փորձեք զսպել վայրկենական ազդակները. նախ մտածեք հետևանքների մասին, հետո միայն արեք որևէ բան:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Ցուլ

Ընտանիքում այս շաբաթ հավանական են լարված իրավիճակներ, հատկապես կանանց հետ հարաբերություններում: Կարող են ի հայտ գալ անցյալի դժգոհություններ, չլուծված խնդիրներ, որոնց մասին վաղուց մոռացել էիք: Դե, ստիպված կլինենք ամեն ինչ կարգավորել հենց հիմա: Այս շրջանը ձեզ համար փոփոխությունների ժամանակաշրջան է: Շաբաթվա առաջին կեսին սովորական աշխարհը կարող է փլուզվել, և շարունակական փոփոխություններին հարմարվելը բավականին դժվար կլինի: Փորձեք հենվել ձեր սկզբունքների և գաղափարների վրա, գործել ըստ ձեր խղճի, պաշտպանել արդարությունը. այս կերպ կարող եք պահպանել ինքնագնահատականը և հոգեբանական հավասարակշռությունը: Շաբաթվա երկրորդ կեսին ամեն ինչ աստիճանաբար կսկսի բարելավվել, և շատ ավելի հեշտ կլինի կողմնորոշվել կատարվածում և որոշումներ կայացնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները չափազանց շատ սուր կարձագանքեն ցանկացած մեկնաբանության և նույնիսկ չեզոք հայտարարությունների դեպքում կարող են կասկածել երկիմաստության կամ խարդավանքի համար: Հանգստացեք, դադարեք մութ սենյակում սև կատու փնտրել, մանավանդ, որ նա այնտեղ չէ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ սպասում են շատ հետաքրքիր բաներ՝ շփումներ տարբեր մարդկանց հետ, հուզիչ ուղևորություններ: Մի խնդիր. եսասիրությունը սահմաններից դուրս կգա, և տպավորություն թողնելու ձեր ցանկությունը կարող է շրջվել ձեր դեմ: Եթե չեք ցանկանում փչացնել հարաբերությունները գործընկերների, ընկերների և սիրելիների հետ, մեղմացրեք ձեր մղումները, եղեք հետևողական, կազմակերպված, միշտ կատարեք խոստումները:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Խեցգետին

Հավանական են տարաձայնություններ ավագ սերնդի մարդկանց կամ ղեկավարների հետ: Ձեզ համար այժմ դժվար է համաձայնության գալ, լուծել աշխատանքային հարցեր: Շաբաթվա առաջին կեսը բավականին բուռն շրջան կստացվի: Ճամփորդությունները, հանդիպումները, շփումները դժվար թե ձեզ օգուտ կամ հաճույք պատճառեն: Բացի այդ, ընկերներն ու հարազատները փորձում են ակտիվորեն միջամտել ձեր կյանքին, և դուք կցանկանաք նրանցից պարսպապատվել հաստ պատով: Եվ դա ճիշտ է. ձեզ համար դժվար է կենտրոնանալ, ձեր մտքերը կարգի բերել: Խաղաղ հանգիստը, ցանկալի է՝ միայնության մեջ, ձեզ համար նույնքան անհրաժեշտ է, որքան օդը: Փորձեք վերականգնել ուժերն ու մտքի հանգստությունը, այդ դեպքում ամեն ինչ դյուրին կդառնա:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Առյուծ

Առյուծները համոզված են, որ կա միայն երկու կարծիք՝ իրենց սեփականը և սխալը: Զարմանալի չէ, որ այս մոտեցումը վանող է ձեր շրջապատի համար: Եղեք ավելի հանդուրժող, հակառակ դեպքում կկորցնեք ձեր բոլոր ընկերներին: Շաբաթվա առաջին կեսին ձեզ համար նախկինի նման դժվար կլինի շփվելը, թիմային աշխատանքը, ինչը բացասաբար կանդրադառնա ինչպես թիմում հարաբերությունների, այնպես էլ ձեր կարգավիճակի վրա: Փորձեք խուսափել հակամարտություններից, ինչպես նաև չմտածված գործողություններից, որոնք կհանգեցնեն զրոյական արդյունքների և ժամանակի վիթխարի կորստի: Հնարավորության դեպքում ժամանակ տրամադրեք, փորձեք վերականգնվել և հասկանալ ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Կույս

Ձեր նախաձեռնող և ձեռնարկատիրական ոգին, անշուշտ, կհանգեցնի մեծ արդյունքների: Այնուամենայնիվ, այժմ Կույսերը հակված են անտեսել գործընկերների խորհուրդներն ու կարծիքները, ուստի ռիսկի են դիմում մնալ առանց աջակցության: Շաբաթվա երկրորդ կեսին անելիքները շատ են, սակայն երբեմն՝ անարդյունք: Խնդիրն այն է, որ այս պահին դուք չեք տեսնում ձեր սեփական քթից այն կողմ, և, հետևաբար, ի վիճակի չեք համարժեք գնահատել ձեր և ուրիշների գործողություններն ու ընդհանուր իրավիճակը: Ամենակարևորը՝ մի կախվեք դժվարություններից և մի հուսահատվեք: Բաց թողնվածը հետ բերելու հնարավորություն կլինի: Պարզապես մի ներգրավվեք արկածների մեջ և մի՛ լսեք կասկածելի համբավ ունեցող քաղաքացիների խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Կշեռք

Դուք հնարավորություն ունեք լավ գումար վաստակելու, մասնակցելու հետաքրքիր և խոստումնալից նախագծերի ու ստեղծելու նոր գործարար կապեր: Պարզապես մի կատարեք չմտածված գործողություններ. վերջնական որոշում կայացնելուց առաջ խորհրդակցեք իրավասու մարդկանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսին հանգստի մասին միայն երազել կարող եք. ամեն ինչ փոխվում է լույսի արագությամբ, և ձեզ համար բավականին դժվար կլինի հարմարվել նոր հանգամանքներին: Բայց դուք փորձեք: Դա պահանջում է քաջություն, ռիսկ և նոր միտումներին տեղյակ լինելու ունակություն․ այդ դեպքում կմեծանա եկամուտը շատացնելու և բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հավանականությունը: Ծանոթները կարող են շատ գայթակղիչ, թերևս՝ ռիսկային առաջարկներ անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Կարիճ

Այս շաբաթը նորացման, ստեղծագործական գործունեության և ինքնաիրացման ժամանակաշրջան է: Դուք կցանկանաք ազատվել ավելորդություններից, այն ամենից, ինչը խանգարում է զարգացմանը և առաջ շարժվելուն: Սա ճիշտ որոշում է. պարզապես ամբողջությամբ մի «հրաժարվեք հին աշխարհից»՝ վերլուծեք իրավիճակը և անսխալ եզրակացություններ արեք: Շաբաթվա առաջին կեսին ուրիշի ազդեցության տակ ընկնելու վտանգ կա, ինչը կհանգեցնի ավելորդ ծախսերի ու կորուստների: Փորձեք ապրել ձեր խելքով և կկարողանաք խուսափել խնդիրներից: Շաբաթվա երկրորդ կեսին կրկին կդառնաք ձեր սեփական ճակատագրի տերը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Աղեղնավոր

Բավականին բարդ շրջան է սկսվում ձեզ համար: Կզգաք էներգիայի պակաս, ինչը կազդի ինչպես ձեր բարեկեցության, այնպես էլ աշխատունակության վրա: Փորձեք ավելի շատ հանգստանալ և ավելորդ խնդիրներ չունենալ: Խաբվելու կամ սեփական սխալների ու պատրանքների հետևանքներին բախվելու վտանգ կա: Շաբաթվա երկրորդ կեսին կցանկանաք թաքնվել ֆանտազիայի աշխարհում տիրող խնդիրներից: Բայց միևնույն ժամանակ, աշխատանքը և պատասխանատվությունը սիրելիների նկատմամբ թույլ չեն տալիս հանգստանալ, և դուք ձեր ձեռք և ոտքը կապված կզգաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Այծեղջյուր

Կյանքի ոչ ամենահաճելի հանգամանքները կստիպեն Այծեղջյուրներին վերանայել արժեքները, գտնել նոր հոգևոր կողմնորոշիչներ: Հեշտ չի լինի, բայց վերջում կհամոզվեք, որ ամեն ինչ լավագույնի համար է: Դուք դեռ փորձում եք գտնել ձեզ, վերանայել վաղեմի համոզմունքները, որոնք երկար տարիներ համարվում էին գերագույն ճշմարտություն: Միևնույն ժամանակ, չափազանց զգացմունքայնությունը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել այն, ինչ տեղի է ունենում և ձեր սեփական ուժերը, ուստի մի շտապեք վերջնական եզրակացություններ անել: Ձեզ նախընտրելի է միայնակ լինելը, հատկապես՝ շաբաթվա առաջին կեսին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը. Ջրհոս

Շաբաթը բավականին հագեցած կլինի: Շատ շփումներ, ծանոթություններ հետաքրքիր մարդկանց, նոր աշխատանքի և ստեղծագործ գործընկերների հետ: Այս շրջանը շատ հաջող կլինի, եթե չծանրանաք ձեր սեփական համոզմունքների վրա. դուք պետք է նաև հաշվի առնեք ուրիշների կարծիքը: Փորձեք ազատվել կասկածամտությունից և չափազանց զգուշավորությունից. հավատացեք՝ դուք պատճառ չունեք չվստահելու ձեր ընտանիքին և գործընկերներին: Եվ մի շտապեք. փոփոխությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են թվում, իրականում ժամանակավրեպ են, ուստի թող ամեն ինչ շարունակվի սովորականի նման:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 23-29-ը․ Ձկներ

Գրեթե ամբողջ շաբաթ ձեզ համար դժվար կլինի լողալ հոսանքին հակառակ, դիմակայել հանգամանքներին, որոնք հաճախ ձեր օգտին չեն: Եվ, այնուամենայնիվ, պետք է փորձել: Սկսեք ինքներդ ձեզանից. ազատվեք պատրանքներից և կարծրատիպերից, որոնք ձեզ դանդաղեցնում են և խանգարում գործընկերների հետ ներդաշնակ հարաբերություններ հաստատելուն: Հավանական են ֆինանսական խնդիրներ. խուսափեք ավելորդ ծախսերից, բայց մի փորձեք շտկել իրավիճակը անմիջապես, միևնույն է՝ օգուտ չի տա: Մի տրվեք ձեր սեփական վախերին, բայց զգուշացեք խաբեությունից: Լավ է, եթե մոտակայքում լինի մի մարդ, ով կարող է ձեզ օգտակար խորհուրդներ տալ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7034 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 16-22-ը 2026 թ․

16.03.2026
Մերկուրիի հետադարձ շարժումը մեզ ընդմիշտ կլքի ուրբաթ, իսկ շաբաթ օրվանից սկսած՝ հանգստանալու ժամանակն է։ Բայց ոչ բոլորի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 9-15-ը 2026 թ․

09.03.2026
Մերկուրիի հետադարձ շարժման վերջին լիարժեք շաբաթն է։ Այս մոլորակը կյանքի բազմաթիվ ոլորտներում դանդաղեցնում է գործընթացները, և այժմ այն առանձնահատուկ դաժանությամբ կստանձնի դերը։ Այս կամ այն չափով շաբաթը դժվար կլինի բոլորի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 2-8-ը 2026 թ․

02.03.2026
Աստղերը տոներ չեն նշում, ուստի նույնիսկ Կանանց միջազգային օրը կարող է բավականին դժվարին լինել։ Բայց ընդհանուր առմամբ, այս շաբաթը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար։


Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 23-ից մարտի 1-ը 2026 թ․

23.02.2026
Ահա և գալիս է օրը... Այս տարի հետադարձ Մերկուրիի առաջին շրջանը մեկնարկում է փետրվարի 26-ին։ Եվ այս խաբուսիկ մոլորակն անմիջապես կսկսի դժվարություններ ստեղծել նշանների մեծ մասի համար։ Բայց կլինեն նաև այնպիսիք, ում բախտը կբերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-04-2026 08:53
Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։ Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում:
01-04-2026 08:00
Ըստ սննդաբանների՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:
01-04-2026 07:56
Կանոնավոր ճանապարհորդություններն ամրապնդում են սրտանոթային համակարգը, նվազեցնում սթրեսը և բարձրացնում արտադրողականությունը: Դրա մասին մարտի 30-ին գրել է Medical Xpress բժշկագիտական հանդեսը: «Ճանապարհորդությունն ավելին է, քան սոսկ հիշողություններն ու ուրախությունը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մենք ճանապարհորդում ենք, մեր հարաբերություններն ուրիշների հետ ամրապնդվում են, մենք ավելի կրթված ենք դառնում և ավելի առողջ ենք»,- ասում է Թեքսասի A&M համալսարանի հյուրընկալության կառավարման և զբոսաշրջության ամբիոնի ղեկավարի տեղակալ, պրոֆեսոր Ջեյմս Պետրիկը:
31-03-2026 10:07
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ նվազ առողջ ապրելակերպ վարող մասնակիցների համեմատ՝ օպտիմալ սովորությունները՝ 8-9 ժամ քուն, 42 կամ ավելի րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև մրգերով, բանջարեղենով, ձկով և ամբողջական հացահատիկներով հարուստ սննդակարգը, ի վիճակի էին սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը նվազնել 57%-ով։
31-03-2026 09:32
Հոլիվուդի ոսկե դարաշրջանի լեգենդար դերասանուհի և 1950-ականների սեքս-խորհրդանիշ Քիմ Նովակը դժգոհել է «Սկանդալային» կենսագրական ֆիլմում իր դերի համար ընտրված դերասանական կազմից։ The Times-ին տված հարցազրույցում 93-ամյա դերասանուհին նշել է, որ Սիդնի Սուինին «բացարձակապես անհամապատասխան է», քանի որ նրա կերպարը միշտ չափազանց սեքսուալիզացված է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.03.2026
Դիտվել է 951 անգամ
01.04.2026
Դիտվել է 581 անգամ
26.03.2026
Դիտվել է 538 անգամ
27.03.2026
Դիտվել է 406 անգամ
31.03.2026
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster