Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շակիրային բանտարկություն է սպառնում

30.07.2021

44-ամյա Շակիրան ստիպված կլինի Իսպանիայում կանգնել դատարանի առջև՝ հարկային խարդախությունների համար: Ըստ Euro Weekly News հրատարակության, դատարանը երգչուհուն մեղադրում է ավելի քան 14,5 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: Դատախազի խոսքով՝ աստղը մեղավոր է ընդհանուր առմամբ վեց հարկային հանցագործությունների առումով:

«Իզաբել Մեբարակ Ռիպոլը (երգչուհու իսկական անունն է՝ խմբ.) Իսպանիայում հարկեր չի վճարել 2012, 2013 և 2014 թվականներին, չնայած այն հանգամանքին, որ նա դա անելու պարտավորություններ ուներ՝ հանդիսանալով Իսպանիայի հարկային ռեզիդենտ»,- ասել է Բարսելոնայի առաջին ատյանի դատարանի ղեկավար Մարկո Խեսուս Հուբերիասը՝ ուսումնասիրելով 34-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ Բարսելոնում երգչուհու կյանքի հանգամանքների եռամյա հետաքննության նյութերը:

Հետազոտության հենց սկզբից կոլումբիացի աստղը պնդում էր, որ այդ տարիներին նա ապրել է Բահամներում և «մերթընդմերթ» է այցել Իսպանիա:

600x400

«Կարևոր է ոչ այնքան Բահամյան կղզիներում բնակվելու հանգամանքը, այլ աjն, թե որքանո՞վ կարելի է Շակիրային համարել Իսպանիայի հարկային ռեզիդենտ»,- հայտարարել է պաշտպանական կողմը: Իսպանական օրենսդրության համաձայն, բավականին հեշտ է որոշել, թե արդյոք անձը հարկային ռեզիդե՞նտ է. բավական է հաշվել, թե քանի օր է նա ապրել այդ երկրում: Եթե անձը Իսպանիայում եղել է ավելի քան վեց ամիս, ապա պետք է եկամտահարկ վճարի, այդ թվում՝ արտերկրում ստացած եկամուտների համար։

Եթե երգչուհին դատարան չներկայանա մեղադրող կողմի հետ գործարքի համար, ապա, ըստ մամուլի հրապարակումների, նրա պատիժը կարող է լինել ազատազրկումը:

600x400

Ի դեպ, Շակիրայի սիրելին՝ Ժերար Պիկեն, 2015-ին նույնպես խնդիրներ է ունեցել հարկային ծառայության հետ, ապա տուգանվել ավելի քան 2,5 միլիոն եվրոյով:

Հարկերի հետ կապված բոլոր խնդիրներով հանդերձ՝ թե՛ Շակիրան, թե՛ Ժերար Պիկեն բարձր վարձատրվող հայտնիներ են: Երգչուհու կարողությունը 2019 թվականին գնահատվել է 35 միլիոն դոլար: France Football-ի կազմած ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշում Ժերար Պիկեն հայտնվել է լավագույն հնգյակում. նրա եկամուտը կազմում է տարեկան 29 միլիոն դոլար:

Զույգը դաստիարակում է երկու որդիների՝ ութամյա Միլաին և վեցամյա Սաշային։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7294 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-07-2026 11:34
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան օրական հինգ բաժակ սուրճի օգտագործումը համարել է անվտանգ: Հետազոտողների խոսքով՝ սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սրտանոթային համակարգի հետ կապված առողջական խնդիրներ չունեն։ 
21-07-2026 11:29
Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները միաձայն աջակցել են շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում: Առաջադրման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ նիստում, հայտնում է Reuters-ը: Յուդիթ Պոլգարը, ում մասին փետրվարին լույս է տեսել «Շախմատի թագուհին» վավերագրական ֆիլմը, միակ կին շախմատիստն է, որն ընդգրկվել է տղամարդկանց համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում: Նա միաժամանակ ամբողջ աշխարհում «սուպերգրոսմայստերի» կարգավիճակի չափանիշ համարվող 2700 կետի վարկանիշային շեմը հաղթահարած միակ կինն է:
21-07-2026 01:44
Յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային միտում է: Յոդի անհրաժեշտ քանակի առկայությունն օրգանիզմում օգնում է ավելի հեշտ այրել ճարպեր, ինչպես նաև կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, և ընդհանրապես վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները: Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին:
20-07-2026 10:46
ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի կանոնակարգի (ESPR) համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 19-ից խոշոր ընկերությունները չեն կարողանա ոչնչացնել չվաճառված կամ վերադարձված հագուստն ու կոշիկը։ Փոխարենը արտադրանքը պետք է վերաօգտագործվի, փոխանցվի բարեգործությանը կամ վերամշակվի։ Նպատակն այն է, որ ապրանքներն ավելի երկար մնան շրջանառության մեջ և վաղաժամ աղբ չդառնան, հաղորդում է Tagesschau-ն։
20-07-2026 10:17
«Spice Girls»-ի նախկին երգչուհի 52-ամյա Մելանի Չիզհոլմն (Մել Սի) ամուսնացել է ավստրալացի մոդել և սցենարիստ Քրիս Դինգվոլի հետ, ով իրենից 10 տարով փոքր է, հայտնում է Daily Mail-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 951 անգամ
15.07.2026
Դիտվել է 428 անգամ
16.07.2026
Դիտվել է 395 անգամ
17.07.2026
Դիտվել է 310 անգամ
18.07.2026
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster