Նրանց համար, ովքեր չեն կարող հավատարիմ մնալ առօվա ռեժիմին, պատրաստել ենք ցուցումներ, որոնք թույլ կտան արագ և առանց ցավագին դրսևորումների վերականգնել ժամանակացույցը:
Քուն
Քնի չափը ուղղակիորեն ազդում է տրամադրության և ինքնազգացողության վրա, ուստի հանգստյան օրերից հետո քնի էական պակասը մեծ ազդեցությթւն է ունենում ընդհանուր վիճակի վրա: Աշխատանքային օրերին մինչև ճաշ քնելու ոչ մի հնարավորություն չկա, այնպես, որ քնելու ժամանակը կարգավորելու միակ միջոցը շուտ քնելն է: Մի քանի օր լիարժեք չքնելուց հետո օրգանիզմը հաճախ ինքն է խնդրում անկողին մտնել կեսգիշերից առաջ:
Եթե չեք կարողանում ավելի շուտ քնել, ապա լրացուցիչ օգնության կարիք է զգացվում: Օրվա վերջում մի փոքր ձգումներ արեք կամ յոգայով զբաղվեք (կարող եք միացնել YouTube-յան տեսանյութ): 10 րոպե մարզվելուց հետո կարող եք ծովային աղով և հանգստացնող յուղով, օրինակ՝ նարդոսի, լոգանք ընդունել: Անջատեք պայծառ արհեստական լույսը և նուրբ բույրով մոմ վառեք: Մազերը պոչ կապեք կամ գլխարկ դրեք. հանգստացնող տնային լոգանքից հետո չորացնելն ու հարդարելը ձեզանից շատ էներգիա կխլի: 15 րոպեանոց լոգարանում հետո կարող եք մարմնին նուրբ բույրով կրեմ քսել, ապա անմիջապես գնացեք քնելու, առանց նոութբուքի կամ հեռախոսի:
Սնունդ
«Բեռնման օրերը» ոչ միայն ազատում են մի քանի ավելորդ կիլոգրանից, այլև լրջորեն ազդում սնվելու վարքի վրա, իսկ երկարաժամկետ հեռանկարում դա շատ ավելի վտանգավոր է, քան ձեր սիրած ջինսերի մեջ չտեղավորվելը: Մի քանի օր չափից շատ ուտելուց հետո ստամոքսը սովորաբար ձգվում է և պահանջում էլ ավելի շատ սնունդ: Ձեր սովորական չափաբաժիններն արագ վերադառնալու համար կարելի է կիրառել 36-ժամյա (գիշեր, ցերեկ և գիշեր) կամ 16-ժամյա «հացադուլ» (բաց թողնել ընթրիքը կամ նախաճաշը): Առանց սննդի այս երկար ժամանակահատվածները կօգնեն ստամոքսին վերադառնալ իր բնականոն վիճակին: Որպեսզի օրգանիզնին չվախեցնեք «անլիարժեք» սննդակարգով, մեծ չափաժիններով աղցան կերեք (բանջարեղենը նվազագույն կալորիա ունի), իհարկե, բուսական յուղի վրա հիմնված թեթև հավելումներով, և՝ ոչ մի մայոնեզ:
Ֆիզիկական ակտիվություն
Մարզումները երբեմն անհավանական դժվար են տրվում ֆիզիկապես և հուզական առումով: Մարմինը ծանրաբեռնվածությունից հետ է վարժվում, և նույնիսկ կքանստելը տիտանական աշխատանք է թվում: Մարզավիճակը վերականգնելու համար կարելի է սկսել թեթև ծանրաբեռնվածությունից՝ ձգումներ, պիլատես, յոգա, պատ: Մարզումերը կարելի է իրականացնել առավոտյան կամ ցերեկվա ժամերին, քնելուց առաջ կարիք չկա մարմինը ծանրաբեռնել: Երբ հանգիստ մարզումն այլևս ձանձրալի կթվա, կարող եք վերադառնալ ձեր սովորական ծանրաբեռնվածությանը:
13-11-2026 12:06 Քիմ Քարդաշյանը կրկին քննադատության է ենթարկվում սոցիալական ցանցերում։ Այս անգամ դա նրա SKIMS ապրանքանիշի կողմից տոնական սեզոնի համար թողարկված ադվենտ օրացույցների պատճառով է։ Նվերների տուփերը համացանցում ծաղրի են արժանացել իրենց պարունակության համար, որը շատ օգտատերերի կարծիքով, լիովին չի համապատասխանում 148 դոլար գնին։ Տուփերի բացումը և զայրացած տեսանյութերն այն հաճախորդներից, ովքեր կարծում են, որ իրենց խաբել են, այժմ վիրուսային են դառնում սոցիալական ցանցերում։
13-11-2026 12:03 Վերջերս Victoria's Secret-ի հրեշտակների հետ կապված սկանդալը ստիպեց նորաձևության սիրահարներին հիշել նրանց ծագումը։ 1997 թվականին ապրանքանիշը ստեղծեց Angels հավաքածուի գովազդային արշավ, որն ամբողջ երևույթին տվեց իր անունը։ Կարճ ժամանակ անց ապրանքանիշն անցկացրեց նորաձևության ցուցադրություն, որտեղ լուսանկարահանման մասնակիցները նույն կազմով քայլեցին ցուցադրության ժամանակ՝ յուրաքանչյուրը կրելով թևեր։ Այնուհետև Victoria's Secret-ը հայտարարեց, որ նրանց այժմ շնորհվել է հատուկ կարգավիճակ։
13-11-2026 12:00 Միրա Անդրեևան հաջողությամբ բարձրանում է WTA եզրափակիչ մրցաշարի գագաթնակետին։ Երկրորդ փուլում նա հաղթեց բելառուս Արինա Սաբալենկային, որը աշխարհի երկրորդ ռակետն է։ Մարզուհին իր հաղթանակը վերագրեց զայրույթին։ Խաղը տևեց մեկ ժամ երեք րոպե։ Այն սկսվեց դժվար. Անդրեևան հինգ անգամ մատուցեց գնդակը և առաջին սեթում պարտվում էր 4-1 հաշվով։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց շրջել իրավիճակը։ Նա գերազանցեց մրցակցին՝ հաղթելով 11 գեյմ անընդմեջ։ Խաղն ավարտվեց 6-4, 6-0 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։