Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

2021-ի ամռան մազարի նորաձև գույները, որոնք հատկապես տարածված կլինեն

06.05.2021

Զգեստապահարանն ամբողջությամբ փոխելու համար մի ամբողջ կարողություն ծախսելու փոխարեն, ինչու՞ չսկսել ավելի պարզ բանից՝ ասենք, փոխել մազի կտրվածքը և կամ գույնը: Ներկայացնում եք մազերի 5 երանգ, որոնք հատկապես տարածված կլինեն 2021-ի ամռանը:

Պլատինե շիկահեր

Պլատինե երանգը նորաձև էր արդեն անցայալ սեզոնին: Այս ամռանը երանգը կունենա սառը արծաթագույն փայլ:

Պլատինը երիտասարդացնում և հմայք է հաղորդում, բայց, ցավոք, ոչ բոլորն: Սառը երանգով շատ բաց մազերը կընդգծեն մաշկի ցանկացած թերություն ու կարմրություն: Այն ամենից շատ կսազի բաց մաշկով և կանաչ կամ կապույտ աչքերով կանանց (հատկապես խորհուրդ է տրվում բնական շիկահերներին):

600x400

600x400

Արևոտ շիկահեր

Սա համընդհանուր է և արտասովոր կանացի: Այն լավ նայվում է մազի ցանկացած երկարության պարագայում՝ շատ կարճից մինչև երկար: Փորձեք ներկել ombre կամ flamboyage ոճերով:

600x400

Շիկահերի արեւոտ երանգը պահանջում է հատուկ խնամք, այն կարող է հեշտությամբ վերածվել անցանկալի դեղինի: Շաբաթը մեկ արժե օգտագործել մազերի տոնիկ՝ գույնը թարմացնելու համար:

Կարմրահեր

Այս տարի կարմիրը գարուն-ամառ սեզոնի նորաձեւ գույների TOP-5 է մտել, շատ առումներով, «Գամբիթ» սերիալում Անյա Թեյլոր-Ջոյի վառ կերպարի շնորհիվ: Հմայիչ շախմատիստուհին նվաճեց ամբողջ աշխարհի կանանց սրտերը:

600x400

Հատկապես ո՞ւմ կսազեն կարմրավուն մազերը: Բաց դեղձի երանգով և կանաչ կամ շագանակագույն աչքերով կանանց: Հիշեք, որ կարմիրը շատ պահանջկոտ է. գույնը պետք է թարմացնել ամիսը մեկ անգամ:

Բրոնդ

Bronde-ն արևոտ շեկի և տաք բրոնզե երանգի չափազանց կանացի ու հրապուրիչ համադրությունն է: Մազերի այս գույնը խոպոպները դարձնում է ավելի պայծառ ու զանգվածեղ՝ դեմքին հաղորդելով պայծառ ու երիտասարդ տեսք:

600x400

Bronde-ը նաև մազերի շատ գործնական գույն է. վարսավիրանոց այցելությունները հնարավոր է նվազագույնի հասցնել, քանի որ անհրաժեշտ չէ արմատները պարբերաբար ներկել:

Լավ նայվում է հատկապես միջին և երկար մազերի վրա: Առաջին հեթին խորհուրդ է տրվում դեղձի տաք երանգի դեմք ունեցող կանանց:

Մուգ շոկոլադ

Մուգ դարչնագույնը 2021 թվականի ամռան գերժամանակակից գույների մեջ ամենամուգն է: Դառը շոկոլադե մազերը լավ տեսք ունենալու համար պետք է լինեն փայլուն և հարթ:

600x400

Ձեր առօրյայում ներառեք խոնավեցնող դիմակներ և կարևոր միջոցառումներից առաջ օգտագործեք փայլեցնող սփրեյներ (համոզվեք, որ դրանք ալկոհոլային հիմքով չեն, ինչը կչորացնի ձեր մազերը):

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 8353 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1461 անգամ
02.06.2026
Դիտվել է 780 անգամ
31.05.2026
Դիտվել է 344 անգամ
04.06.2026
Դիտվել է 215 անգամ
05.06.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster