Դիմահարդարները այս խորհուրդները տալիս են նրանց, ովքեր ցանկանում են սովորել դիմահարդարվել: Պարզենք, թե ինչպես է դա արվում։
Ինչպես ընտրել ունքերի ձևը՝ դեմքի տեսակից կախված
Որոշեք ձեր դեմքի տեսակը և ձեզ համար պարզ կդառնա, թե հոնքերի որ ձևն է կատարյալ ձեզ համար:
Կլոր դեմք
Եթե կլոր դեմք ունեք, ապա ամենայն հավանականությամբ, դրա ուրվագծերը փափուկ են: Կոտրվածքով հոնքերը կօգնեն նրան որոշակի բնովորություն հաղորդել: Սանրեք մազերը վեր և սրեք հոնքի «պոչիկը»:
Օվալաձև դեմք
Օվալաձեւ դեմք ունեցողներին կսազեն ուղիղ կամ մի փոքր կլորացված հոնքերով:
Քառակուսի դեմք
Դեմքի երկրաչափությունը մեղմելուն կօգնեն սահուն կորով լայն հոնքերը:
Ուղղանկյուն դեմք
Վարվեք այնպես, ինչպես քառակուսի դեմքի պարագայում: Բայց հոնքերն ավելի երկարացրեք, որպեսզի դեմքը նեղ չերեւա:
Եռանկյուն դեմք
Հոնքերը չպետք է ուղիղ լինեն: Ավելի շուտ՝ կամարաձև, մի փոքր բարձրացված «պոչիկներով»:
Ռոմբաձև դեմք
Ձեզ համար լավագույն տարբերակը լայն հոնքերն են, բայց թեթև կորով, առանց կտրուկ կոտրվածքի:
Ինչպես ներկել հոնքերը մատիտով. 4 Կանոն
1. Մի օգտագործեք մատիտ այնտեղ, որտեղ մազեր չկան (հոնքից վերև և ներքև)․ այդպիսի դիմահարդարումն անբնական տեսք կունենա:
2. Մազերը խոզանակով սանրելիս դրանք ուղղեք դեպի վեր, ոչ թե դեպի քունքերը: Այդպես հոնքերն ավելի բնական տեսք կունենան:
3. Որպեսզի հոնքերն ավելի խիտ ու ծավալուն տեսք ունենան, մատիտով ներկեք դրանց վերին և ստորին սահմանները: Մատիտը պետք է լինի փափուկ, բայց ոչ յուղոտ:
4. Հոնքերի մատիտներն ընտրեք մազերի բնական երանգից երկու տոն ավելի բաց. մազիկները, որոնք դուք նկարելու եք և որոնք, իրականում չկան, չպետք է լինեն շատ մուգ։ Ավելի բաց երանգը ծավալ կհաղորդի։ Հոնքերի համար գելերի պարագայում՝ ճիշտ հակառակն է. ընտրեք երանգ, որը հնարավորինս մոտ կամ ավելի մուգ կլինի բնական մազերի գույնից:
Ինչպես ներկել հոնքերը մատիտով. փուլային հրահանգներ
Այս լուսանկարչական շարքը կօգնի ձեզ, հատկապես սկսնակներին, պարզել, թե ինչն՝ ինչպես անել:
1. Մազերը սանրեք դեպի վեր՝ օգտագործելով հոնքերի կամ սեւաներկի մաքուր խոզանակ:
2. Հոնքերի ստորին եզրերի երկայնքով մատիտով գծեր տարեք: Սիմետրիկ դիմահարդարում ստանալու համար դա արեք զուգահեռ:
3. Կրկին սանրեք մազերը, բայց այս անգամ՝ ներքև: Մատիտով գծեք հոնքի վերին սահմանը:
4. Թեթև գծիկներով լրացրեք մազերի միջև եղած տարածությունները: Մատիտով արված գծերը տարածեք հոնքերի խոզանակով: Արդյունքը պետք է հնարավորինս բնական լինի:
5. Հոնքերի տակ գտնվող հատվածը բացացրեք ուղղիչով կամ հայլայթերով:
6. Մատիտի բոլոր գծերը տարածեք՝ օգտագործելով ստվերաներկի հարթ խոզանակ:
7. Կիրառեք հոնքերի գել՝ մազերին փայլ հաղորդելու և դիմահարդարումն ամրացնելու համար: Պատրաստ է!
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: