Բեյոնսեն և adidas-ը ներկայացրել են իրենց երրորդ համատեղ հավաքածուն՝ «ICY PARK»
12.02.2021
Օրերս adidas սպորտային ապրանքանիշը և Բեյոնսեն ներկայացրեցին իրենց երրորդ համատեղ՝ «ICY PARK», հավաքածուն, որն իր մեջ ներառում է հագուստ, կոշիկ և քաղաքային ոճի աքսեսուարներ՝ ոգեշնչված ձմեռային լանջերից և ալպյան լանդշաֆտներից:
Հավաքածուի վաճառքի մեկնարկը նախատեսված է փետրվարի 19-ին:
Ինքը՝ փոփ-դիվան, արդեն փորձել է նոր հավաքածուի բոլոր իրերը: Բեյոնսեն նկարահանվել է գովազդային քարոզարշավում, ինչպես նաև շարքի բեժ հագուստներով իր կերպարները հրապարակել է IVY PARK-ի Instagram-ի հաշվում:
Աստղը փորձել է շատ համարձակ կերպարներ. կրում է լատեքսային լեգինս, փայլուն բոդի, մինչև ծունկը հասնող կոշիկներ և ջերմ բեժ երանգի այլ հագուստներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2695 անգամ
Читать на русском
|