Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է սա նշանակում. Ինչո՞ւ եք երազում ծով տեսնում

22.12.2020

Ծովն ամենաբազմիմաստ պատկերներից մեկն է, որը տեղիք է տալիս տասնյակ մեկնաբանությունների: Ձեր ենթագիտակցական վիճակի հնագույն մարմնացումից մինչև ապագա արձակուրդի բառացի խորհրդանիշ:

Հասկանալու համար, թե ստույգ ինչ է նշանակում ձեր երազը՝ անորոշ վախեր արտաքին ահռելի ուժերց, թե շրջակա միջավայրը փոխելու ենթագիտակցական ցանկություն, կարևոր է ճիշտ բնորոշել համատեքստը և հիշել երազի մանրամասները:

Արևավառ լողափ

Նման երազի ամենահավանական (և ակնհայտ) մեկնաբանությունn առաջիկա արձակուրդն է: Դե, կամ դրա մասին հիշողությունները: Այս երազի մի փոքր պակաս տարածված իմաստը հանգստի ենթագիտակցական ցանկությունն է: Ամենայն հավանականությամբ, ձեր ուղեղն այսպես է արձագանքում ամենօրյա ֆոնային սթրեսին և «հանգստացնում» ինքն իրեն:

600x400

Երազի մեկ այլ հայտնի մեկնաբանությունը, որում դուք կանգնած եք լողափին և նայում եք ծովին՝ ենթադրաբար նորությունների ակնկալիքն է, արդեն որոշակիորեն հնացել է: Ջրի կողքին կանգնած կերպարի խորհրդանշական իմաստը փոխվել է, և այժմ այն պետք է մեկնաբանվի որպես վերահաս փոփոխությունների ակնկալիք, որի առաջին նշանները ենթագիտակցորեն նկատում եք:

Ալեկոծված ծով կամ ցունամի

Անհանգիստ ծովը ճակատագրական փոփոխությունների խորհրդանիշ է, որոնք դուք չեք կարող կանխել: Ալեկոծված ջուրը մարմնավորում է անվերահսկելի ահռելի ուժերի (բնության կամ ճակատագրի) վախերը: Հուզմունքը, որը փոթորկոտ ալիքները և հսկա ցունամիներն առաջացրել են մարդկանց մեջ հազարամյակներ, վերափոխվում են երազների, Այվազովսկու  «Իններորդ ալիք» կտավի պատկերի նման:

600x400

Եթե երազում գտնվում եք փոթորկից ճոճվող նավակիի մեջ, ապա, ամենայն հավանականությամբ, մեծ անախորժություններ են սպասվում ձեր ծնողների կամ տարեց հարազատների հետ, կամ անձնակազմի վերադասավորումներ կլինեն աշխատավայրում:

Եթե ափից կամ զբոսաշրջային նավի տախտակամածից եք դիտում փոթորիկը, ապա մեծ է հավանականությունը, որ առաջիկա խնդիրները ձեզ կշրջանցեն:

Եթե կանգնած եք ափին և նայում եք մոտեցող ցունամիի ալիքին, դա նշանակում է, որ իրականում կուտակել եք չլուծված խնդիրների և սպասվող առաջադրանքների մի ամբողջ լեռ: Ճիշտ ժամանակն է կենտրոնանալու և ախոռը մաքրելու համար:

Ծով, որտեղ ինչ-որ մեկը սպսում է

600x400

Ծովի պղտոր խորքում թաքնված խորհրդավոր հրեշը կամ զվարթ դելֆինը, որը դուրս է ցատկում լազուր ալիքներից՝ գաղտնի ցանկությունների խորհրդանիշներ են, որոնք թաքնված են ձեր ենթագիտակցության մեջ: Քողարկված բախումներ, անգիտակցական համակրանքներ և կապվածություններ, գաղտնի վախեր կամ երազներ. ահա թե ինչ է մեր ուղեղը դնում նման տարօրինակ պատկերի մեջ: Եթե դուք անընդհատ երազում տեսնում եք ծովի բնակիչների, մտածեք այն մասին, թե ինչ եք թաքցնում ու չեք խոստովանում ինքներդ ձեզ, և ինչ եք իրականում ցանկանում։ Գուցե ժամանա՞կն է գնալու ձեր իրական զգացմունքների հետևից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8750 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-08-2026 13:38
Հայտնի են դարձել Ջորջինա Ռոդրիգեսի և Կրիշտիանու Ռոնալդուի հարսանիքի մանրամասները, որը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին ֆուտբոլիստի Կասկայիսի տանը: Jornal de Notícias-ի տվյալներով՝ Ջորջինա Ռոդրիգեսը չի փոխել իր ազգանունը և հարսանիքից մեկ օր առաջ Լիսաբոնի նոտարի գրասենյակում ստորագրել է ամուսնական պայմանագիր: Վերջինիս համաձայն՝ ամուսնությունից առաջ կամ հետո գնված գույքը պատկանում է այն անձին, որի անունով այն գրանցված է կամ ով վճարել է դրա համար, և չի բաժանվում ամուսնալուծության ժամանակ: Զույգը որպես բնակության վայր նշել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադը:
15-08-2026 13:28
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը 20-ամյա «Միսս Ռուսաստան» Վալենտինա Ալեքսեևային ծննդյան օրվա առթիվ նվիրել է ադամանդե Rolex ժամացույց։ Կիրկորովը նաև  մոդելի համարկատարել է իր հիթերը  և լրագրողներին հարցազրույց տալիս արտասվել է։ Հուլիսին Ֆիլիպ Կիրկորովը սկսել էր նկարահանել իր «Լուիզա» երգի տեսահոլովակը, որում գլխավոր դերում հանդես է եկել «Միսս ԲՐԻԿՍ»-ի հաղթող Վալենտինա Ալեքսեևան։ Ավելի վաղ Վալենտինան, որը իր 20-ամյակը նշել է Մոնակոյում, առաջին անգամ խոսել է իր սիրելիի մասին։ Մոդելի խոսքով՝ նա իրեն գերել է «գեղեցիկ սիրահետմամբ և անկեղծ արարքներով»։
15-08-2026 13:22
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Տարօրինակ դեպքեր» սերիալի 32-ամյա աստղեր Չարլի Հիթոնը և 31-ամյա Նատալյա Դայերը բաժանվել են 10 տարվա համատեղ կյանքից հետո։ Չնայած զույգը դեռ չի հաստատել լուրը, սերիալի երկրպագուները լրջորեն մտահոգված են։
15-08-2026 03:44
Վերջին մեկ տարվա ընթացքում Հոլիվուդն ավելի է տարվել ծայրահեղ նիհարության թրանդով, քան մի քանի տարի առաջ, երբ շատ աստղեր գրեթե միաժամանակ նիհարում էին «Օզեմպիկի» հաշվին։ Առցանց մեկնաբանները քննարկում են, թե ինչպես է «անորեքսիկ» կազմվածքի թրենդն այժմ գովազդվում ոչ միայն Արիանա Գրանդեի և Դեմի Մուրի կողմից, իսկ  «հերոինային շիկ» գեղագիտության մարմնացում Քեյթ Մոսը, նրանց համեմատ՝նմանվում «առողջ ապրելակերպի դեսպանի»։
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1182 անգամ
12.08.2026
Դիտվել է 299 անգամ
14.08.2026
Դիտվել է 224 անգամ
15.08.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster