Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Մարիա Շարապովան հայտարարել է իր նշանադրության մասին արքայազն Հարիի ընկերոջ հետ

18.12.2020

Թենիսիստուհու ընտրյալը բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլկեսն է:

Աշխարհի նախկին առաջին ռակետ 33-ամյա ռուս թենիսիստուհին համաձայնություն է տվել իր ընկերոջը՝ 41-ամյա գործարար Ալեքսանդր Գիլկսի ամուսնության առաջարկին: Այս մասին նախկին մարզուհին հայտարարել է իր ինստագրամում:

«Ես «այո» եմ ասել ծանոթության առաջին իսկ օրվանից: Դա մեր փոքրիկ գաղտնիքն էր, այդպես չէ՞», - գրել է նա ընտրյալի հետ լուսանկարի տակ: Մարիան նկարի ներքևում տեղադրել է նաեւ մատանիով ու շամպայնով էմոզի:

600x400

Սիրահարների հարաբերությունները սկսվել են դեռևս 2018 թվականից: Այդ ժամանակից Մարիային և Ալեքսանդրին սկսեցին միասին տեսնել: Աստղերը երկար ժամանակ չէին մեկնաբանում իրենց սիրավեպը, բայց բարձրաշխարհիկ բոլոր միջոցառումներին հայտնվում էին ձեռք-ձեռքի տված։

600x400

Հիշեցնենք, որ Շարապովան միակ ռուս թենիսիստուհին է, ով հաղթել է «Մեծ սաղավարտի» բոլոր մրցումներում: Նա շահել է երկու «Ռոլան Գարոս», հաղթել ԱՄՆ-ի բաց առաջնությունում, Ուիմբլդոնում և Ավստրալիայի բաց առաջնությունում: Մարզուհին իր կարիերան ավարտեց 2020-ի փետրվարին:

Շարապովան ապրում է ԱՄՆ-ում: 2012-ին նա հիմնել է Sugarpova քաղցրավենիքների ընկերությունը: Նախկինում Մարիան Forbes-ում ընդգրկված էր որպես ԱՄՆ ամենահարուստ կանանցից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար:

600x400

Գիլկեսը Squared Circles վենչուրային կապիտալի հիմնադրամի համահիմնադիր է, Paddle8 առցանց աճուրդի նախկին հիմնադիրներից է, Նյու Յորքի Արվեստների ակադեմիայի խորհրդի անդամ:

Ալեքսանդրը մանկուց շրջում է Մեծ Բրիտանիայի բարձրաշխարհիկ հասարակության մեջ: Երիտասարդության տարիներին նա մտերիմ էր արքայազն Ուիլյամի հետ, իսկ հետո ընկերացել է Հարին, որի հետ մասնակցում էր աղմկոտ երեկույթների:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 8044 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
26.10.2026
Դիտվել է 454 անգամ
20.10.2026
Դիտվել է 429 անգամ
22.10.2026
Դիտվել է 329 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster