Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2021-ի գարնան նորաձևության հիմնական միտումները

05.11.2020

Նորաձևության շաբաթների շարքը մոտեցավ ավարտին, ինչը նշանակում է, որ արդյունքների ամփոփման ժամանակն է: Ահա գալիք գարնան հիմնական միտումները, որոնք մենք տեսանք Փարիզի, Միլանի, Նյու Յորքի և Լոնդոնի բեմահարթակներում:

Սև կաշի

Նոր սեզոնում կաշին դանդաղ ձմեռային զգեստապահարանից տեղափոխվում է ամառային: Հատկանշական է, որ գույնը պետք է լինի սեւ: Եվ եթե Matrix-ի ոճով ընդհանուր տեսքը չափազանց շատ է ձեզ համար, ապա կաշին ավելացրեք չափաբաժիններով, ինչպես Sportmax-ի նմուշբերում է:

600x580

Կարճ տաբատներ

Դեռևս մի քանի սեզոն առաջ մենք վաճառասրահներում խանդավառությամբ փնտրում էինք հնարավորինս երկար «բերմուդներ»։ Այժմ դիզայներները որոշել են, որ տաբատները պետք է լինեն գերկարճ: Եվ նախընտրելի է, որ դրանք պատրաստված լինեն փափուկ տրիկոտաժից:

600x580

Ցածրադիր գոտի

Տարվա թերեւս ամենաանսպասելի վերադարձը ցածրադիր գոտին է, որը հատկապես սիրված էր 2000-ականներին: Դիզայներները խորհուրդ են տալիս նման տաբատներն ու կիսաշրջազգեստները կրել միայն կարճ տոպերի հետ, որպեսզի հնարավորինս մերկանա ձիգ փորը:

600x580

Նարդոսի գույն

Մի քանի տարի առաջ հիմնական միտումը դարձած պաստելային երանգների շարքում առաջատար դիրքում է նարդոսի գույնը: Այն հատկապես համադրվում է բեժ և սպիտակ երանգների հետ, բայց սիրված գույնը «ինքնուրույն» պակաս տպավորիչ չէ:

600x580

Վարդագույն

Այս սեզոնին նարդոսի գույնի հետ կարող է մրցակցել միայն վարդագույնը: Կարևոր է, որ այն լինի նուրբ, ոչ թե ճչացող երանգի, կարծես դու ֆլամինգո ես, այլ ոչ թե նեոնային դև:

600x580

Կտրվածքներ գոտկատեղում

Նախկինում իրանն ընդգծելու համար աղջիկները կրում էին կաշվե գոտիներ: Հիմա բավական է պարզապես ընտրել կլոր կտրվածքներով զգեստ․ դրանք կարող եք փնտրել Gabriela Hearst, Fendi և BOSS ապրանքանիշերի հավաքածուներում:

600x580

Ցանց

Եթե աշունը ծոփքերի ժամանակաշրջանն է, ապա գարունն ու ամառը ցանցի համար են: Հագեք այն վերնաշապիկի վրայից, ինչպես առաջարկում են Dries Van Noten-ին և Nanushka-ն, կամ ընտրեք Valentino-ի ոճով ցանցային կիսաշրջազգեստներ:

600x580

Բյուրեղներ և փայլեր

Դիզայներները գտնում են, որ փայլելու համար հատուկ առիթ պետք չէ: Այնպես, որ փայլերով և բյուրեղներով հագուստ կարող եք հագնել նաև աշխատանքի, ժամադրությունների և սովորական զբոսանքի գնալիս (օրինակ, անտառում, ինչպես դա Burberry-ի ցուցադրության ժամանակ էր):

600x580

«Կապկպված» ձեռքեր

Կարանտինի ընթացքում դիզայներների շրջանում առաջացած հուզմունքը նոր հավաքածուներում արտահայտվել է ոչ միայն պաշտպանիչ դիմակների տեսքով, այլև «կապկապված» ձեռքերի: Եվ, ինչպես պարզվեց, «լիակատար անօգնականության զգացումը» շատ նորաձեւ է թվում:

600x580

Կրծկալ

Ներքնազգեստ հիշեցնող կարճ տաբատներից բացի, տրենդային են դարձել կրծկալները, որոնք կարելի է կրել տոպերի փոխարեն կամ վերնազգեստի վրայից: Այս պարագայում նյութը կարող է լինել ցանկացած՝ բամբակից և բրդից սկսած, մինչև ուլունքներ:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3666 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 513 անգամ
25.04.2024
Դիտվել է 260 անգամ
26.04.2024
Դիտվել է 220 անգամ
01.05.2024
Դիտվել է 217 անգամ
27.04.2024
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster