Յասամանի պես աղջիկ
08.05.2012
Ինչ լավ է, որ Երեւանում մայիսները դեռ յասամանաբույր են:
Սիրում եմ յասամանի տիրական բույրը, որ դառնում է քաղաքի «օծանելիքը» ու ամեն թեթեւ քամուց հաստատում իր ներկայությունը: Հետո' Երեւանի տոթին, մի տեսակ վայելքի պես են հիշվում գարուն-ամառ անցման այս օրերը:
Ու ոչ միայն բույրը: Յասամանի ծառերով ամենաաղքատիկ բակերն անգամ արքայություն են հիշեցնում: Ուրիշ ոչ մի ճոխություն այդքան հուզիչ չի թվացել ինձ. նայում ես, շնչում, լցվում… Բնության նրբությունն ու ուժը միաժամանակ վայելելու բացառիկ պահ:
Հենց այդպիսի' ծառ-ծաղիկ կանայք էլ կան' նուրբ «թերթիկների» մեջ կուտակած մեծ ուժով: Եթե կինը պետք է ուժ ցույց տա, ապա երեւի թե յասամանի պես' լինել «ծառ», մնալով «ծաղիկ»:
Տ.Մ. Դիտվել է 3834 անգամ
|