Եթե բնությունը ձեզ պարգևել է ձարթամ կուրծք, կարելի է գուշակել, որ ձեր կյանքում գոնե մեկ անգամ անպայման դժվարության եք բախվել կոճակներով վերնաշապիկների, երկար վզնոցների և, իհարկե, լողազգեստի ընտրության հարցում:
Ո՞վ ասաց, որ մեծ կրծքերը կամ մաշկի առաձգականության հետ կապված տարիքային փոփոխությունները ձեզ դատապարտում են բացառապես միասնական անհրապույր լողազգեստների: Ասեք սա Իտալիայի լողափում ցանկացած տատիկի, և կստանաք նարնց նախատինքները:
Մեր նորաձև հավաքածուի մեջ դուք կգտնեք մոդելներ, որոնցում, իսկապես, լողափում հարմարավետ կզգաք: Համապատասխան լողազգեստ ընտրելու համար շեշտը դրեք ռետրո-տարբերակների վրա. օրինակ, բարձր գորկատեղով լողազգեստ՝ առավելագույնս մեծ ու ծածկող կրծկալով, լայն ժապավեններով՝ 1950-ականների ներքնազգեստների ոգով: Մեկ այլ տարբերակ սպորտն է: Ուշադրություն դարձրեք լողազգեստներին' քրոփ-տոպով կամ սպորտային կրծկալով. Դրանք չեն կաշկանդի ձեր շարժումները և անհրաժեշտ աջակցություն կապահովեն:
Dolce & Gabbana
Emmanuela Swimwear
Oséree
Eres
Fendi
Fisch
Hunza G
Mary Mare
Zimmermann
Bottega Veneta
Դեռ կասկածո՞ւմ եք, որ դուք ևս պետք է բիկինի հագնեք: Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Դևին Բրայգմանի Instagram-ի էջը: Լողազգեստների ապրանքանիշի համասեփականատերը իր օրինակով փաստում է, որ մեծ կրծքերը գերդեքսուալ են, հատկապես կիզիչ արևի տակ և ավազե լողափին:
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև:
01-07-2025 10:52 Ջասթինն ու Հեյլի Բիբերը միասին են հայտնվել հանրության մեջ՝ ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին։ Զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ DJ Մարտին Գարիքսի համերգին։ Ջասթինն ու Հեյլին տեսել են VIP գոտում` ընկերների հետ պարելիս և ծիծաղելիս։ Մի պահ նրանց տեսել են նաև համերգի ժամանակ գրկախառնվելիս։
01-07-2025 10:51 Քրիս Ջենները զգեստ է «փոխառել» իր դուստր Քիմ Քարդաշյանից: 68-ամյա Քրիսը զարմացրել է երկրպագուներին՝ հայտնվելով շքեղ մանուշակագույն Dolce & Gabbana զգեստով, որը Քիմը կրել է գրեթե երկու տարի առաջ Պուլիայում կայացած Alta Moda-ի ցուցադրության ժամանակ: Քրիսն այս կերպարն ընտրել է Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի Վենետիկում կայացած հարսանեկան օրերի համար: