Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

6 բան, որոնց մասին վարսահարդարները չեն ասում, բայց կարևոր է իմանալ

14.05.2020

1. Հարկ չկա ամիսուկեսը մեկ մազ կտրել։

Որպեսզի իսկապես երկար և գեղեցիկ մազեր ունենաք, հարկավոր չէ դրանք կտրել այնքան հաճախ, որքան գրում են գունազարդ ամսագրերում կամ ասում են ոճաբանները:

«Եթե մազերի ծայրերը չափազանց հաճախ կտրեք, դուք պարզապես երկար մազեր այդպես էլ չեք ունենա: Միակ բանը, որ ձեզ պետք է՝ մազերն առողջ պահելն է. hոգ տարեք ծայրերի մասին և մազերը կտրեք տարին մեկ-երկու անգամ: Հավատացեք՝ դա բավական է»,-խորուրդ է տալիս նյույորքյան նորձևության շաբաթվա ոճաբան Ջուստին Մարջան։


2. ՈՒշադրություն դարձրեք այն աստղերի ոճին, ովքեր ունեն նույն որակի մազեր, ինչպիսին դուք։

Ոչ միայն իմիջմեյքերները, այլ նաև ոճաբանները խորհուրդ են տալիս հաճախ նայել այն աստղերին, որոնք ձեզ նման են։ Դա ձեր սանրվածքը գտնելու ամենակարճ ճանապարհն է։

600x580

«Հետևեք աստղերին, որոնք ունեն նույն որակի ու գույնի մազեր, ինչպիսին ձերն է: Եթե նրանց սազում են ընտրված սանրվածքները և գույները, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք լավ կաշխատեն նաև ձեր պարագայում»,-Թագուհի Ռանիի և Քլաուդիա Շիֆերի ոճաբան Էլոիզ Չանգ։

3. Կտրուկ փոփոխություններ մի արեք, անելի լավ է կերպարը փոխեք աստիճանաբար։

Մասնագետները վստահեցնում են, որ իմիջի փոփոխությանը պետք է մոտենալ աստիճանաբար, մանավանդ, եթե դա վերաբերում է կտրուկ քայլերին:

600x580

«Մի շտապեք գլուխով ծովը նետվել: Որոշ սանրվածքների պարագայում մի քանի ամիս է պահանջվում նախկին տեսքին վերադառնալու համար: Իսկ որոշ դեպքերում՝ տարիներ են տևում»,- թագուհի Ռանիի և Քլաուդիա Շիֆերի ոճաբան Էլոիզ Չանգ։


4. Երբեմն երանգը, որը ցանքանում եք, հնարավոր չէ մեկ անգամ ներկելով ստանալ։

Վարսահարդարման մեջ գույնն իսկական գիտություն է, իսկ կատարյալ երանգը կարելի է ստանալ միայն մի քանի անգամ ներկելուց հետո:

600x580

«Բնական թխահեր կամ շագանակագույն մազերով կանանց համար դժվար է, և պատահում է՝ անհնար է լինում ստանալ այն թեթև երանգը, ինչպես բնական շիկահերներինն է: Բայց ցանկալի գույնին մոտենալու համար, իրատես եղեք և վարսահարդարին ժամանակ տվեք»,-հանրահայտ նյույորքյան սրահի վարպետ Դիազ։

5. Ցույց տվեք լուսանկարում այն, ինչը ձեզ դուր է հալիս, ինչը՝ ոչ։

Որպեսզի ձեր վարպետը հասկանա, թե ինչ արդյունք եք ակնկալում ներկելուց կամ կտրելուց հետո, անպայման նրան ցույց տվեք լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ձեզ ինչ է դուր գալիս և ինչը՝ ոչ:

600x580

«Հաճախորդներն ավելի հարմարավետ են զգում, եթե փոխըմբռնում են զգում իրենց վարպետի կողմից: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ցույց տալ այն սանրվածքների լուսանկարները, որոնք ձեզ ոգեշնչում են: Ոճաբանների համար շատ կարևոր է հասկանալ, թե ո՞ր ուղղությամբ պետք է շարժվել և ի՞նչ եք իրականում ցանկանում տեսնել հայելու մեջ »,- հանրահայտ նյույուրքյան սրահի վարպետ Ֆրանչեսկա։

6. Գտեք ձեր իրական վարպետին

Վարսահարդարն այն մարդն է, ով կերտում է ձեր կերպարը, ուստի ամենակարևորը՝ նրա հետ կապ հաստատելն է:

600x580

«Խոսեք վարպետի հետ և վերլուծեք, թե որքանո՞վ է նա ձեզ դուր գալիս որպես մարդ: Կարևոր է, որ նա իսկապես լսի և հասկանա ձեզ: Մի հանձնվեք այն մարդուն, ով անտարբեր է ձեր ցանկությունների նկատմամբ կամ պարզապես էությամբ չի համապատասխանում: Արդյունքն, անկասկած, ձեզ չի գոհացնի»,- Թագուհի Ռանիի և Քլաուդիա Շիֆերի ոճաբան Էլոիզ Չանգ։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 4191 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Այս երկու մատչելի մթերքների օգտագործումը կերկարացնի ձեր կյանքը

17.05.2024
Սննդաբան Դեն Բյուետները տասնամյակներ է անցկացրել՝ ուսումնասիրելով երկարակյացներին և նրանց սննդակարգը:

Ինչ անել, եթե ճաշից հետո քնել եք ուզում

07.05.2024
Ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները կարող են օգնել հաղթահարել քնկոտությունը:

Գիտնականներն ապացուցել են, որ երեկոյան ժամը վեցից հետո ուտելուց հրաժարվելը չի ազդում քաշի կորստի վրա

26.04.2024
Բոլոր նիհարել ցանկացողները գիտեն այս դարավոր «մանտրան»՝ վեցից հետո պետք չէ սնվել: Բայց կարծես թե այս սահմանափակումը կապ չունի նիհարելու հետ։

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 665 անգամ
15.05.2024
Դիտվել է 188 անգամ
17.05.2024
Դիտվել է 136 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster